91-ամյա ռեժիսոր Լինա Վերտմյուլերը նոմինացվելուց 42 տարի անց պատվավոր «Օսկար»-ի է արժանացել

91-ամյա իտալացի ռեժիսոր, սցենարիստ Լինա Վերտմյուլերը պատվավոր «Օսկար» մրցանակի է արժանացել կինեմատոգրաֆիայում ունեցած ավանդի համար: Այս մասին թվիթերում հայտնում է Ամերիկյան կինոակադեմիան։ Մրցանակը նրան հանձնվել է օրերս Լոս Անջելեսում կայացած միջոցառման ժամանակ՝ 42 տարի անց այն բանից հետո, ինչ նա նոմինացվել է «Օսկար»-ի:

Մրցանակն ստանալու ժամանակ Վերտմյուլերը հանդես է եկել յուրահատուկ հայտարարությամբ: Նա առաջարկել է մրցանակի «Օսկար» անվանումը փոխել «Աննա»-ով:

Լինա Վերտմյուլերը կարիերան սկսել է՝ որպես իտալացի աշխարհահռչակ ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի օգնական: 1977 թվականին նա դարձել է առաջին կին ռեժիսորը, որն «Օսկար»-ի է նոմինացվել «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում: Մրցանակին հավակնել է «Seven Beauties» (թարգմ. 7 գեղեցկուհիներ) ֆիլմի համար:

Ամերիկյան կինոակադեմիան կինեմատոգրաֆիայում ունեցած ավանդի համար պատվավոր «Օսկար»-ի արժանացածների անունները հայտարարում է նախապես: Նախկինում մրցանակը հանձնվել է «Օսկար»-ի մրցանակաբաշխության շրջանակներում, սակայն ակադեմիան որոշել է այն առանձին միջոցառման տեսքով անցկացնել՝ պատվավոր մրցանակակին արժանացածների հատուկ կարգավիճակն ընդգծելու համար: Այս տարի, բացի Վերտմյուլերից, պատվավոր «Օսկար» են ստացել դերասաններ Ջինա Դեւիսը, Ուես Ստյուդին եւ ռեժիսոր Դեւիդ Լինչը:

Տպել
377 դիտում

Ժողովրդավարությունը դարձել է մեր ինքնության մի մասը. վարչապետի ելույթը՝ Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտում

Վանաձոր քաղաքի «Ավտոգեն-Մ» ՍՊԸ-ի պահեստում հրդեհ էր բռնկվել

Հրդեհ Զվարթնոց գյուղի տներից մեկի տանիքում. տուժածներ չկան

Մեր դուռը բաց է ձեզ համար․ Արմեն Սարգսյանը կատարցի գործարարներին հրավիրել է ներդրումներ կատարել Հայաստանում

Վարչապետը Միլանի քաղաքապետի հետ քննարկել է համագործակցությանը վերաբերող հարցեր

Ն. Փաշինյանը և Ա. Հակոբյանը Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում դիտել են Շտրաուսի «Եգիպտական Ելենա» օպերան

Աննա Հակոբյանը «Ռեյկյավիկի գլոբալ Ֆորում. կին առաջնորդներ» խորհրդաժողովի շրջանակում հանդիպել է Դալիա Գրիբաուսկայտեին

Հայաստանում դեռևս կան երեխաներ, որոնք ենթարկվում են բռնության և որոնց ձայնը լսելի չէ. Զարուհի Բաթոյան

Երևանում և ևս 5 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ

Վրաստանի հետ թռիչքների դադարեցման հետևանքով «Ուրալյան ավիաուղիները» 1 միլիարդ ռուբլու վնաս է կրել

Իրանի տարբեր քաղաքներում սկիզբ առած ցույցերի հետեւանքով 106 մարդ է մահացել. Amnesty International

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի Հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի հետ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Մրցակցության միջազգային օրվան նվիրված համաժողովին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Սեմյոնովկա գյուղում անասնագոմ է այրվում. ԱԻՆ

Թուրքիան չպետք է վախեցնի Եվրամիությանը՝ օգտագործելով փախստականների խնդիրը. ԵԽ խոսնակ

Չգիտեմ՝ Վատիկանների որ պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք հանենք, տանենք կանգնեցնենք դատարանները. Փաշինյան

Պրոֆեսոր Գրիգորի Կարագուլյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն

Թուրքիան «աշխարհի ռեկորդ է սահմանել» կալանավորված լրագրողների թվով

Լինելով ադրբեջանցի, մտել եք հայկական եկեղեցի, որտեղ հայեր են․միջադեպ եկեղեցում. Փաշինյանը պատասխանեց ադրբեջանցի բլոգերին