«Լուսամուտից հորը տեսանք, անշարժ պառկած էր, Կարենը չէր երեւում». մանրամասներ Ազատանում տեղի ունեցած առեղծվածային դեպքից

Այսօր Շիրակի մարզի Ազատան գյուղի 1-ին փողոցի տներից մեկում մահացած հայտնաբերված հայրն ու կախվելու միջոցով ինքնասպան եղած որդին միասին են ապրել: 80-ամյա Ալբերտն ու 46-ամյա Կարենն արդեն 4 տարի է՝ մենակ էին բնակվում, ընտանիքի մայրը 2015-ին է մահացել: Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, ենթադրում են, որ Կարենն ինքնասպան է եղել հորը մահացած տեսնելու պատճառով: Տղան հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել, նաեւ գրանցված է եղել Հոգեկան առողջության կենտրոնում: «Ճիշտ է, էդպիսի խնդիրներ ուներ, բայց շատ հանգիստ էր, երբեք ագրեսիվ չի եղել, կիրթ, դաստիարակված տղա էր, ու էս վերջերս էլ շատ լավ էր զգում: Ինքն էր հորը խնամում, շատ հոգատար ու ազնիվ մարդ էր: Էդ հիվանդությունն ընկավ մեջը, էլ չամուսնացավ, մերն էլ մահացավ, մնաց ըդպես»,-պատմեց Իկիլիկյանը:

Թե երբ է մահացել 80-ամյա Ալբերտը, համայնքապետը չգիտի: Ասաց, հավանաբար երեկ երեկոյան, կամ գիշերը: Կարենին հարեւանները վերջին անգամ տեսել են երեկ 22:30-ի սահմաններում՝ տուն մտնելիս: Այսօր արդեն, երբ տեւական ժամանակ շարժ չեն նկատել, անհանգստացել, զանգել համայնքապետին: «Երբ ոստիկաններն էլ եկան ու 9-11-ից, լուսամուտից հորը տեսանք, որ անշարժ պառկած էր, բայց Կարենը չէր երեւում:  Բացեցինք լուսամուտից, մտավ փրկարարը, լոգարանում անկյունի վրա կախված գտանք իրեն: Հիմա, ներս է մտել, տեսել է հերը մահացած է, թե չէ, չիդենք, կամ տեսել է, հերը քնած է, ինքն  էլ է գնացել, քնել, առավոտ է տեսել,  էլ պարզ չէ:  Որովհետեւ առավոտյան ախպերները զանգել են, ինքը խոսել է, հարցրել են պապան ոնց է, ասել է լավ է վիճակը: Հմի թե տեսել է, էդ ընթացքում ազդված է եղել, ինքն իրա գլխի ճարը տեսել է, թե իրականում չի իմացել, հետո, հեռախոսը կախելուց հետո է իմացել, ու էդ քայլին է դիմել, հաստատ չեմ կարող ասել»,-ասաց Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանը:

Կարենը նաեւ մեկ քույր եւ երկու եղբայր ուներ: Քույրն ամուսանցած է, ապրում է Վրաստանի հանրապետությունում, եղբայրներն էլ նախկին զինվորականներ են, ապրում են Ռուսաստանի Դաշնությունում: Մայրը մանկավարժ է եղել, հայրը նախկինում, ըստ համայնքապետի, երկաթգծի կուսքարտուղարն է եղել:

Ընտանիքը ֆինանսական խնդիրներ չի ունեցել: Կարենի եղբայրները մշտապես օգնել են նրանց: Հողամաս էլ են ունեցել, որը վերջին տարիներին վարձակալության են տրամադրել:

ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը մեր զրույցում ասաց, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան հանգամանքներն ու պատճառները պարզելու համար: «Երբ որ կստանանք փորձաքննությունների եզրակացությունները, դրանից հետո նոր կորոշվի քրեական գործ հարուցելու հարցը»,-ասաց ՇՄ դատախազը:

Արմենուհի Մինասյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8007 դիտում

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում