BBC-ի «ծանր զրույցի» ներհայաստանյան շահառուները

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ BBC հեռուստաընկերությանը տված հայտնի հարցազրույցը Հայաստանում լայն քննարկումների առարկա դարձավ: Առավել տարածված կարծիքն այն էր, որ բրիտանացի լրագրողը նեղել էր մեր արտգործնախարարին, ու նա չէր կարողանում «տակից դուրս գալ» եւ ադրբեջանական քարոզչության խոսափողի վերածված այդ «պրովոկատորի» «պորտը տեղը դնել»: Բնականաբար՝ այդ հարցազրույցը դիտած յուրաքանչյուր հայ մտովի իրեն Զոհրաբ Մնացականյանի տեղն էր դնում ու պատկերացնում, թե ինչպես կպատասխաներ ինքը (օրինակ, պատմական փաստեր կներկայացներ Արցախի հայկական լինելու մասին՝ Տիգրան Մեծից սկսած մինչեւ Վիլսոնի քարտեզ ու Ստալինի ապօրինի որոշում, անպայման կհիշատակեր, որ «Ադրբեջանը Կոկա-Կոլայից ավելի երիտասարդ է», կհիշեցներ սումգայիթյան ջարդերի մասին ու կարձանագրեր, որ պատերազմն ադրբեջանցիներն են սկսել, բազմիցս կհիշատակեր ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքը եւ թե ինչպես է Ադրբեջանը տորպեդահարում բանակցային գործընթացը, ապրիլյան պատերազմից կխոսեր, եւ այլն):

Այդ փաստարկներից մի քանիսը գուցե իսկապես արժեր ներկայացնել, գուցե իսկապես պետք էր շատ ավելի հստակորեն պարզաբանել հայկական կողմի դիրքորոշումները (առավել եւս, որ բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքերը բավականին ամուր են), բայց սա այլ, շատ ավելի մասնագիտական խոսակցության թեմա է: Իսկ առայժմ երեւի արժե անդրադառնալ այդ հարցազրույցի ներհայաստանյան արձագանքներին ու ակնհայտ շահարկումներին: Օրինակ՝ այսպիսի տեսակետ է շրջանառվում, թե «դե լրագրողը ճիշտ էր ասում, էլի, եթե նախկին իշխանությունները հանցագործներ էին, ո՞նց կարող էին հանցագործներն արդարացի պատերազմ մղել»: Ենթատեքստը հասկանալի է՝ եթե չենք ուզում, որ միջազգային հանրությունը մեզ սխալ հասկանա՝ պիտի նախկին իշխանություններին որեւէ հարցում չմեղադրենք, հակառակ դեպքում հարվածի տակ կդնենք արցախյան հարցում մեր դիրքորոշման արդարացիությունը:

Սկսենք նրանից, որ նախ՝ արցախյան պատերազմը ժողովուրդն է մղել, եւ ոչ թե նրանք, ովքեր հետագայում Հայաստանում հասան իշխանության: Այդ մարդիկ ընդամենը այս կամ այն չափով մասնակցել են պատերազմին, ընդ որում՝ վստահաբար կան (եղել են) տասնյակ մարդիկ, ովքեր շատ ավելի էական դերակատարում են ունեցել այդ պատերազմում: Երկրորդ՝ այդ մարդկանց որեւէ մեկը հանցագործ չի համարում (որովհետեւ կա անմեղության կանխավարկած, ըստ որի՝ մարդը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքը չի հիմնավորվել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով): Խոսքն ընդամենը այդ մարդկանց իշխանության տարիներին Հայաստանում ստեղծված հանցավոր համակարգի եւ արձանագրված բազմաթիվ հանցագործությունների մասին է: Երրորդ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կատարած հանցանքները նրանց մասնակցությամբ մղված պատերազմների արդարացիության հետ առանձնապես կապ չունեն: Հայրենական Մեծ պատերազմն, օրինակ, արդարացի էր, որովհետեւ մղվում էր ֆաշիստական ագրեսիայի դեմ՝ սեփական երկիրը փրկելու համար, եւ եթե Ստալինը դրանից առաջ (1937-ին) կամ դրանից հետո (1949-ին) հարյուր հազարավոր անմեղ մարդկանց Սիբիր էր աքսորում, դա չի նշանակում, որ Հայրենական պատերազմն արդարացի չէր:

Այնպես որ՝ չարժե մտավախություն ունենալ, թե նախկին իշխանությունների նկատմամբ հասարակության մեծամասնության վերաբերմունքը տարածվում է նաեւ արցախյան պատերազմի վրա: Հասարակությունը շատ լավ հասկանում է, թե հանուն ինչի է մղվել այդ պատերազմը եւ ովքեր են կերտել հաղթանակը (անկախ նրանից, թե հետագայում ով ինչպես է ուռճացրել իր դերակատարում), ու հիմա էլ պատրաստ է առաջին իսկ անհրաժեշտության դեպքում մեկնել առաջնագիծ: Ի տարբերություն նրանց, ովքեր պատերազմից հետո իշխանությունը զավթելով ու հարստանալով՝ ունեցվածքի հիմնական մասը տեղափոխել են արտասահման ու մի քոռ կոպեկի ներդրում անգամ չեն արել Արցախում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2403 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ