Երևան
12 °C
Կառավարական հին օդանավը բավական թանկ է, այդ թվում՝ իր ընթացիկ պահպանման ծախսերի տեսանկյունից: Այդ իսկ պատճառով քննարկվում է կառավարական նոր օդանավ ձեռք բերելու հարցը, քանի որ գործող թիվ մեկ բորտն արդեն հնամաշ է: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով գործադիրի ղեկավարին սպասարկող օդանավի փոփոխության հարցին:
«Խնդիրը հետեւյալն է՝ ներկայիս օդանավը բացի նրանից, որ բավականին հին է, եւ դրանից բխող ընթացիկ ծախսերը բավականին բարձր են, մենք նաեւ ունենք խնդիր տրանսատլանտիկ չվերթների իրականացման համար։ Սա տարբերակ է, որը քննարկվում է, եւ վերջնական որոշում կկայացվի»,- ասաց Աղաջանյանը՝ հավելելով, որ գործող ինքնաթիռը հավանաբար կփորձեն վաճառել, երբ նորը գնեն։
Աղաջանյանը նշեց, որ վարչապետն ինքն իր համար ոչինչ չի գնել, դրանք պետական գնումներ են ու գնվում են պետության կարիքների համար. «Խոսքը նաեւ Կոնդի առանձնատների վերանորոգման մասին է, քանի որ դրանք պետության գույք են:
Հարցին՝ ճի՞շտ է այն տեղեկատվությունը, որ նոր գնված զրահապատ մեքենաներից մեկը սպասարկում է վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, Աղաջանյանն ասաց, որ այդ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում:
Հարցին՝ ինչո՞ւ է վարչապետի համար նոր մեքենա գնվել, Աղաջանյանը պատասխանեց. «Այն մեքենան, որը սպասարկում էր վարչապետին, բավականին հին ու շարքից դուրս եկած մեքենա էր, որը դեռեւս 5 եւ ավելի տարի առաջ պետք է ուղղակի դուրս գրվեր, ու դա նաեւ անվտանգության խնդիրներ առաջացնող էր: Այս ավտոմեքենան նախկինները չէին օգտագործում, եւ այն ուղղակի մի կողմում դրված էր»,- ասաց Աղաջանյանը՝ հավելելով, որ, օրինակ, Սերժ Սարգսյանն իր անձնական զրահապատ մեքենան ուներ:
Աղաջանյանի խոսքով՝ ներկայացուցչական ծախսերը գաղտնի են պահվում, քանի որ օրենքն է այդպես պահանջում, այլ հարց է այդ օրենքը փոփոխության ենթարկելը ու այն քննարկման դնելը, քանի որ կան անվտանգության նորմեր, որոնք այդ օրենքի շրջանակում պահպանվում են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT