Ջուրը բաժակով լցրել եմ քննիչի վրա, քանի որ նա քննիչ չէ, ստախոս է. սեւազգեստ մայր

Հարգելի՛ ծնողներ, աղերսում եմ ձեզ, հասկանում եմ ձեր էմոցիաները, բայց եթե դուք այդպես տուպիկ եք դնում՝ շշեր, ջրեր, դրա արդյունքում մյուս կողմն էլ ասում է, որ չի կարող այս պայմաններում աշխատել եւ պատրաստվում է գնալ: Այս մասին այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով քիչ առաջ նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպին:

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողներից մեկի մայրը՝ Իրինա Ղազարյանը, նիստի ընթացքում բաժակով ջուրը լցրեց քննիչներից մեկի ուղղությամբ:

Այսօրվա նիստում պետք է քննարկվեին տարբեր տարիներին սահմանապահ դիրքերում զոհված զինվորների մայրերի պահանջները: Քննարկմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ, Քննչական կոմիտեի եւ այլ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ:

ՔԿ հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը միջադեպից հետո առաջարկեց նիստն ընդհատել, հետո շարունակել, քանի որ այս պայմաններում շարունակել հնարավոր չէ. «Ես ուրախ չեմ, քննիչներին բերեմ, դուք վիրավորեք, ստորացնեք, ջուրը լցնեք իրենց վրա: Թող ձեր մոտ տպավորություն չստեղծվի, որ մենք հակառակ կողմերում ենք»:

Արձագանքելով Մելիքյանին՝ ծնողներից մեկն ասաց. «Բա դուք ո՞նց եք մեր երեխեքին ստորացրել ու սպանել: Դրանք պետք է ցմահ նստեն, էնքան արյուն են խմել»:

Նշենք, որ մինչ այդ, սեւազգեստ մայրերից Իրինա Ղազարյանը զանգահարել էր Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին եւ բարձրախոսը միացրած խոսել: Կինը վիրավորված էր, որ իրեն ասել են, թե որդուն սեւ բերետի են արժանացրել՝ «մոր խնդրանքով, ադալժենի անելով»:

Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին ծնողներից ժամանակ խնդրեց եւ ասաց, որ հաջորդ նիստին պետք է ներկա լինեն Պաշտպանության նախարարը, Արդարադատության նախարարը, զինվորական դատախազը, ծնողների փաստաբանները եւ լրատվամիջոցները:

Նիստից հետո Իրինա Ղազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ջուրը բաժակով լցրել է քննիչի վրա, քանի որ. «Նա քննիչ չէ, ստախոս է»:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2767 դիտում

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև