Երևան
12 °C
Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը առաջինը չէր: Ինչո՞վ է այս բանաձևը տարբերվում 1975 և 1984 թթ. ընդունվածներից և արդյո՞ք սա նշանակում է, որ ԱՄՆ-ը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը, որը, սակայն, շատերի մոտ հարց է առաջացնում, թե արդյո՞ք կարելի է ասել, որ Միացյալ Նահանգները ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Ամերիկայի հայկական համագումարի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի խոսքերով՝ դա միանշանակ այդպես է:
«Ես կասեի՝ այո՛, ԱՄՆ-ը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ոչ միայն Ներկայացուցիչների պալատի պաշտոնական այս քվեարկությամբ, բայց նաև նախկինում՝ արխիվների, մեր դեսպանների և այլ բանաձևերի միջոցով: Հակիրճ պատասխանն է՝ այո՛»,- ասում է Բրայան Արդունին:
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի իշխանություններն ունեն 3 հավասարազոր ճյուղեր, որոնց որոշումներն անկախ են միմյանցից:
«Շատերը հավատացած են, թե այս օրինագիծը պետք է այնուհետև ուղարկվի Սենատ, ապա՝ նախագահին՝ ստորագրության համար: Ո՛չ: Սակայն սա Ներկայացուցիչների պալատի պաշտոնական ճանաչումն էր: Իսկ ինչ վերաբերում է Սենատին, ապա այնտեղ նույնպես առաջ է քաշվում Ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ, որին արդեն աջակցում են 21 սենատորներ: Ակնհայտ է, որ այս հարցը քննարկվում է նաև Սենատում»,- ասում է Բրայան Արդունին:
Երբ նախկինում ԱՄՆ-ի պետական մարմիններն օգտագործում էին «ցեղասպանություն» եզրը, կառավարության կողմից արժանանում էին խիստ քննադատության և նույնիսկ՝ պաշտոնազրկման:
Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքերով՝ այս անգամ պատկերն այլ է:
«Եթե կառավարության գործադիր ճյուղն այսուհետ աշխատանքից հեռացնի որևէ մեկին՝ «Հայոց ցեղասպանություն» եզրն օգտագործելու համար, ապա այս դեպքում այդ աշխատակիցը կարող է պնդել, որ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Ցեղասպանությունը ճանաչող օրինագիծն ու նշել, որ մենք շարունակապես ճանաչում ենք, և ԱՄՆ կառավարությունը ժխտում է այս ոճրի հերքումը»,- ասում է Արամ Համբարյանը:
Համբարյանը Վաշինգտոնում քաղաքական իրավիճակը շախմատի խաղի հետ է համեմատում և մատնանշում, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը նույնպես քաղաքականացվել է շատ առումներով:
«Կառավարության այն ճյուղը, որն ամենից շատն է բաց օտարերկրյա ճնշման առջեւ, գործադիր ճյուղն է: Այսինքն՝ եթե Թուրքիան ցանկություն ունենա արտահայտելու իր դժգոհությունն այս օրինագծի շուրջ, դա կարող է փոխանցել գործադիր ճյուղին: Օրենսդիր ճյուղը դրա հետ չի առնչվում: Սա քաղաքական հարթակ է և քաղաքականություն. ամերիկյան օրենքն այլևս չի հանդուրժում ժխտողականությունը: Խաղն ավարտված է»,- ասում է Արամ Համբարյանը:
«Այն, որ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի 405 անդամներ, անկախ կուսակցական պատկանելությունից, անկողմնակալ կերպով քվեարկել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի օգտին, ինքնին հայտարարություն է»,- ասում է Բրայան Արդունին:
Հիշեցնենք, որ 2020 թվականին ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում իրենց թեկնածությունը դրած յուրաքանչյուր օրենսդիր՝ թե՛ Ներկայացուցիչների պալատում և թե՛ Սենատում, Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի աջակիցներ են կամ՝ այդ օրինագծերի հեղինակներ:
Մայր Աթոռում սպասվող հանդիպումների մասին սադրիչ գրառումներ են արվում. ՆԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ
Զարմանալի չէ, որ Կտրիճի հենարանը պիտի աստվածամերժ-աթեիստ Քոչարյանն ու նրա թիմը լինեն. Ալեքսանյան
Մեզ Մայր Աթոռն ասպատակելու մեջ մեղադրող Քոչարյանն ու ռուսաստանցի բիզնեսմենը պատրաստվում են իրենք ասպատակել
Այսօրվա նիստը նույնպես տևեց ավելի քան 5 ժամ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Դեկտեմբերի 18-ին մեր տեղը պետք է լինի Սուրբ Էջմիածնում՝ որպես այս տան իրական զավակներ ու տերեր. Բաբաջանյան
ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին
Ալափարս-Սոլակ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել
ՀՀ պաշտպանության նախարարությունը և Միացյալ Թագավորության դեսպանությունը Երևանում համաժողով են կազմակերպել
Ժողովրդին շոկային բացահայտումներ են սպասվում. շատ ժամանակ չի մնացել, Գարեգին Բ-ն գնալու է. Տեր Թադե. տեսանյութ
Առաջարկում եմ կրկին կարդալ պոեմը. գուցե պարզվի՝ Թոքմաջյանը դեռ մի բան էլ մե՞ղմ կոմպոզիցիա է ստացել. Հակոբյան
Լիլիթ Մակունցը կմեկնի արձակուրդ
Բուլղարիայի հայոց թեմի թեմական խորհուրդը միանում է տասը եպիսկոպոսների վերջին ուղերձին
Պուտինը կանչել է խոսելու, սրանք միանգամից «հանվել պառկել են». նախկին նախագահները ՌԴ-ի «հաճախորդն» են
Տեղի է ունեցել հարկային վարչարարության արդյունքում քրվարույթների նախաձեռնման պրակտիկայի վերաբերյալ քննարկում
Պոլսի հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի հետ. ինչ է քննարկվել
Երևանում ավտոմեքենա է այրվել
Հունվարի 1-ից մոտ 1 մլն 600 հազար մարդ կունենա առողջության ապահովագրություն. 10 կարևոր փաստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Երևանի խաչմերուկներից մեկում
Աստղաձոր գյուղում տան տանիք է հրդեհվել
Որոշ տարածաշրջաններում մառախուղ է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 19:35-ի դրությամբ
ՀՀ նախագահն ընդունել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի և «Սևան ստարտափ սամմիթ»-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանին
ՖԻԴԵ-ն 17-ամյա հայ շախմատիստին միջազգային վարպետի կոչում է շնորհել
Գևորգ Պապոյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Եթե երբևէ որոշում կայացնեմ մտնել քաղաքականություն, հասարակությունը դրա մասին կիմանա ինձանից. Նազիկ Ավդալյան
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
GERMED. հարթակ, որը մատչելի և հուսալի կապ է ապահովում հայ բուժառուի և գերմանացի բժշկի միջև. տեսանյութ
Սուրեն Պապիկյանի հրամանով՝ տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությանը մարտական դրոշ է հանձնվել
Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանավորված
Այս Ամանորի լավագույն նվերը՝ Amio Mastercard World քարտը
ՊՆ-ն հայտարարում է երաժիշտ և պարող զորակոչիկների մասնագիտական լսումներ և դիտումներ
Դեկտեմբերի 18-ին միացեք մեզ Մայր Աթոռում՝ Գարեգին Բ-ին հանգստի կոչելու արդար պահանջով. եպիսկոպոսներ
Ծեծկռտուք հետախուզման մեջ գտնվող «Դոն Պիպոյի» մասնակցությամբ. տեսանյութ
Վարչապետը նոր նշանակում է արել
Կայացել է ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը. փաստաթղթեր են ստորագրվել
Մարտունի քաղաքի գազալցակայանը տուգանվել է
«Հայաստան» խմբակցության 3 պատգամավոր Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն է ներկայացրել
Փարիզում ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
Մեկ տարի է՝ սահմանին կրակոց կամ զոհ չկա, Մեղրիում անշարժ գույքի գները 50 տոկոսով աճել են. Ղահրամանյան
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 17-ին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT