Ստամբուլյան կոնվենցիան ԱԺ օրակարգում չկա, այն պաշտոնապես շրջանառության մեջ չի դրվել․ Վլադիմիր Վարդանյան

01/11/2019 schedule15:26

«Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» կամ Ստամբուլյան կոնվենցիան ԱԺ օրակարգում չկա, այն պաշտոնապես շրջանառության մեջ չի դրվել: Այս մասին այսօր ԱԺ-ում՝ Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումից հետո՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Որպեսզի փաստաթուղթը պաշտոնապես դրվի շրջանառության մեջ, պետք է անցնի որոշակի գործընթաց՝ կառավարություն, ՍԴ, ԱԺ, որից հետո խոսենք վավերացման մասին: Պետք է հստակ հասկանալ կարեւոր մի բան, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է, եւ մենք որոշակի առումով պետք է ընթանանք այդ ճանապարհով: Խոսքն այս պահին ընդամենը քննարկումների մասին է»,- ընդգծեց Վարդանյանը:

Պատգամավորը զարմացած է, որ Կոնվենցիան այսպիսի մեծ արձագանք կարող է առաջացնել.

«Շատ այլ կոնվենցիաներ կան, որոնք վավերացվել են ՀՀ-ի կողմից, որոնք ավելի կարեւոր նշանակություն կարող են ունենալ: Մենք պետք է հասկանանք, որ որպեսզի քննադատենք այս կամ այն փաստաթուղթը, անհրաժեշտ է այն հստակ ընթերցել, հասկանալ՝ ինչ հիմնավորումներ են դրվել դրա հիմքում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հանդիպումը փակ անցկացնելու հանգամանքին եւ քննադատություններին, թե փորձ է արվում հնարավոր որոշումը գաղտնի պահել հանրությունից, Վարդանյանն արձագանքեց, որ 21-րդ դարում հնարավոր չէ որեւէ տեղեկատվություն գաղտնի պահել, եւ իրենք որեւէ անգամ չեն փորձել հանրային նշանակություն ունեցող հանդիպումը գաղտնի պահել․

«Հանդիպումը փակ էր ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ գաղտնի բաներ են քննարկվում կամ պայմանավորվածություն է ձեռք բերվում, այլ ուղղակի անհրաժեշտ էր քննարկել հարցեր, որը կլիներ առանց ԶԼՄ-ների ներկայության եւ որին ներկա կլինեին խորհրդարանական բոլոր խմբակցությունների պատվիրակությունները։ Մենք քննարկել ենք զուտ աշխատանքային հարցեր»,- պարզաբանեց Վլադիմիր Վարդանյանը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում տեղի է ունեցել պատգամավորների եւ Եվրախորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչների համատեղ քննարկումը՝ կապված Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ: Քննարկումը փակ էր:  Հանդիպմանը մասնակցել են Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Վերոնիկա Բելկովան եւ Գրեվիոյի նախագահ Մարսելին Նաուդին:

Միաժամանակ ԱԺ բակում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ բողոքի ակցիա է տեղի ունեցել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1680 դիտում

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ

Հերթական հետաքրքիր քննարկումներով լի հանդիպումը չնաշխարհիկ Տաթև համայնքում էր. Աննա Հակոբյան

Կրթվելը նորաձև է Տաթևում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Պայթյուն Այգեձորի գերեզմանատանը. մեքենան վերածվել է մոխրակույտի, վնասվել են գերեզմանաքարեր. լուսանկարներ

Եթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն

«Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին Գրիգորյանը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության մասին

Հրդեհ Արգավանդի բենզալցակայանի մոտակա շինությունում. այրվել են բենզինով տարաները և տանիքը

Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի հետ

Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ պապի գահակալության արարողությանը. լուսանկարներ

Նուբարաշենի քաղաքային տրանսպորտի կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լեո 14-ի հետ

Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը. լուսանկարներ

Մեքենան բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել մայթին, հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

Հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տիրանայի գագաթաժողովին. Սվետլանա Տիխանովսկայա

Երևանում 32 և 24-ամյա ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հռոմի Պապի գահակալության արարողությանը

Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի նոր պապ Լեո 14-ի երդմնակալության արարողությունը. լուսանկարներ

Լեհաստանում նախագահական ընտրություններ են

Մարզերում և Երևանում սպասվում են կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. կտաքանա 2-3 աստիճանով

58-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած

Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող «8th Sharjah Masters 2025» միջազգային մրցաշարին

Լսել ենք «Քաղաքացիական պայմանագրի» Սպիտակի կուսակցականների դիտարկումները տարաբնույթ հարցերի շուրջ. Մանավազյան

Կրթվելը որևէ տարիքում չի կորցնում իր արդիականությունը. քաղցկեղը հաղթահարած և սիրելի զբաղմունքը գտած կինը

Տաթևիկ Գասպարյանն ու Արուսյակ Մանավազյանը եռօրյա աշխատանքային այց են կատարել Լոռու մարզ. լուսանկարներ

Ահաբեկչություն Կալիֆոռնիայում. կան տուժածներ և զոհ

Հայաստանը հետևողական քայլերով առաջ է մղում թանգարանային ոլորտի բարեփոխումները. ԿԳՄՍ նախարար

Ադրբեջանը և Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում ԼՂ-ում

Որոտանի կիրճում. վարչապետը Սյունիքից տեսանյութ է հրապարակել

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացվել է «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը

Օտարերկրացի 26-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Tesla»-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում. կան տուժածներ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հետ հետաքրքիր զրույց ունեցանք. Հարությունյան

Ճի՞շտ է, որ Քոչարյանն ուզում էր Ղարաբաղում ներդրում անել, բայց ստիպված Տանզանիայում արեց. Չախոյան

Գնում ենք Տաթև՝ «Կրթվելը նորաձև է» բանախոսության. վարչապետ

Ամեն անգամ մտածում եմ, որ անբարոյականությունն էլ պիտի սահման ունենա. Անդրեասյան

Փրկարարները Տավուշի ջրամբարն ընկած մեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ

«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը

Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը

Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար

Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը