Պանթեոնում տեղադրվել է Յուրի Վարդանյանի մահարձանը (լուսանկարներ)

Նոյեմբերի 1-ին՝ 1980 թվականի Օլիմպիական խաղերի, աշխարհի յոթակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն, 43 համաշխարհային ռեկորդի հեղինակ Յուրի Վարդանյանի մահվան առաջին տարելիցի օրը, Կոմիտասի անվան Պանթեոնում տեղի է ունեցել նրա մահարձանի բացման արարողությունը:

Յուրի Վարդանյանի մահարձանի ճարտարապետը Տիգրան Բարսեղյանն է, քանդակագործը՝ Դավիթ Մինասյանը: Լեգենդար ծանրորդի մահվան տարելիցի հիշատակի արարողությանը ներկա են եղել նրա հարազատները, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ: Փոխնախարարը, դիմելով ներկաներին, ասել է, որ անժամանակ կյանքից հեռացած մարզիկը 100-ամյակների պատմություն է թողել համաշխարհային սպորտում:

«Յուրի Վարդանյան անունը տարիներ շարունակ եղել է ուղենիշ ոչ միայն ծանրամարտի, այլև ամբողջ մարզաշխարհի ներկայացուցիչների համար: Նա օրինակ է եղել այն մարդկանց համար, ովքեր իրենց առաջ նվաճումների հասնելու և բարձր ցուցանիշներ գրանցելու նպատակ են դրել: Յուրի Վարդանյանի անժամանակ մահը մեծ հարված էր, բայց վստահորեն կարող եմ փաստել, որ նա իր ապրած 62 տարում 100-ամյակների պատմություն է թողել համաշխարհային սպորտում:

Ցանկանում եմ, որ Յուրի Վարդանյանի օրինակը կրթի հայ մարզիկներին և ապագա չեմպիոններին»,- ասել է Գ. Լոռեցյանը: Բացի մարզական գործունեությունից, Յուրի Վարդանյանը 2009 թ․ նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական, 2013-ին՝ Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, 2014-ից եղել է Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։

Տպել
533 դիտում

Նոր-Հաճնի բնակարաններից մեկում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ եւ նրա 4 թոռների դիերը․ նրանք թունավորվել են շմոլ գազից

Հրազդանի կիրճում բախվել են ավտոմեքենաներ. տուժածը հոսպիտալացվել է

Կիևում ձերբակալվել է «Իսլամական պետության» առաջնորդներից մեկը

Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանին

Գյումրիում 3-րդ հարկից ընկած աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Արայի լեռան լանջին բռնկված հրդեհը մեկուսացվել է

Կարեն Զադոյանը դադարեցրել է Հանրային խորհրդին անդամակցությունը

ԿԳՄՍՆ մասնագետներն այցելել են օրերս ավերված՝ 16-17 դարերի գինու հնձանի տարածք

Արթուր Բաղդասարյանի կողմից գույքի ապօրինի օտարման մասին հաղորդման հիման վրա ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ

Բակո Սահակյանն ընդունել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությանը

«Ջոքերը» համաշխարհային վարձույթում գրեթե 1 միլիարդ դոլար է հավաքել

«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները գողություն են կատարել Երեւան ժամանած ՌԴ քաղաքացուց

Թուրքիան, չնայած ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքին, կօգտագործի Ս-400 զենիթահրթիռային համակարգերը

Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Կատարի Պետություն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը ցերեկները կնվազի 2-4 աստիճանով

Գյումրիում պատուհանից 28-ամյա աղջիկ է ընկել

Ուկրաինայի հայ համայնքի հետ աշխատանքը՝ նոր հարթության վրա. Սինանյանն սկսել է հանդիպումների շարքը

Զանգեզուրի կայազորային հոսպիտալը տեխնիկական հագեցվածությամբ չի զիջում քաղաքացիական հիվանդանոցներին

Ակնալիճ գյուղում քաղաքացին ընկել է կոյուղահորը եւ մահացել