ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է բացել կուտակային հաշիվներ մինչև 9.5% տոկոսադրույքով

ՎՏԲ-Հայաստան Բանկը բոլոր այն հաճախորդներին, ովքեր ցանկանում են պահպանել և, ամենակարևորը, կրկնապատկել իրենց խնայողությունները ՀՀ դրամով, առաջարկում է օգտվել կուտակային հաշվի ծառայությունից՝ տարեկան 1.5% - 9,5% տոկոսադրույքով:

Կուտակային հաշիվը հնարավորություն է տալիս հաճախորդին ցանկացած պահի և առանց որևէ սահմանափակման ելքագրել և համալրել գումարներ:

Այս հաշիվն ներկայացնում է դրամապանակ՝ գործողության անսահմանափակ ժամկետով՝ համատեղելով ավանդի անվտանգությունն ու բանկային հաշվի ճկունությունը: Կուտակային հաշվի եկամտաբերությունը կազմում է տարեկան 1.51% - 9.92%՝ 9.5% տոկոսադրույքի պարագայում:

Ի տարբերություն ժամկետային ավանդի՝ ՎՏԲ-Հայաստան Բանկում Կուտակային հաշիվ բացելով՝ հաճախորդը հնարավորություն կստանա գումարներ ելքագրել կամ համալրել իր Կուտակային հաշիվը ցանկացած ժամանակ, անսահմանափակ քանակությամբ՝ չկորցնելով արդեն իսկ հաշվեգրված տոկոսները: Կուտակային հաշիվ կարելի է բացել ոչ միայն ՎՏԲ-Հայաստան Բանկի 72 մասնաճյուղերում, այլ նաև հեռահար եղանակով՝ Վիդեո Բանկ ծառայության միջոցով: Կուտակային հաշվի համալրումը ևս հարմար է և դյուրին՝ հանրապետության շուրջ 4,000 վճարային տերմինալների, Մոբայլ/Ինտերնետ Բանկ համակարգերի, ինչպես նաև Վիդեո Բանկ ծառայության միջոցով:

 

ՎՏԲ-Հայաստան Բանկի Կուտակային հաշվի հիմնական պայմաններն են՝

  • կուտակային հաշվի բացումը՝ անվճար,
  • ամսական սպասարկում՝ անվճար, եթե տվյալ օրացուցային ամսվա ընթացքում յուրաքանչյուր օր Կուտակային հաշվին առկա դրամական միջոցների մնացորդը 10.000 ՀՀ դրամ և ավել է: Հակառակ դեպքում կիրառվում է ամսական սպասարկման միջնորդավճար՝ 390 ՀՀ դրամի չափով
  • հաշվի ելքագրում ու համալրում՝ առանց սահմանափակումների,
  • մուտքագրման նվազագույն և առավելագույն գումարի սահմանափակման բացակայություն,
  • տոկոսների վճարում՝ ամսական կապիտալացմամբ,
  • Յուրաքանչյուր ամսվա տոկոսները հաշվարկվում են վերջին երեք ամիսների ընթացքում (ներառյալ ընթացիկ ամիսը) Կուտակային հաշվին առկա դրամական միջոցների նվազագույն մնացորդի նկատմամբ և կապիտալացվում են հաշվի փաստացի մնացորդին:

 

Ծառայությունից առավել հարմարավետ օգտվելու համար ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է ավտոմատ կերպով համալրել իրենց Կուտակային հաշիվները՝ Պարբերական վճարման  հանձնարարական ծառայության միջոցով: Բացելով Կուտակային հաշիվ՝ հաճախորդին առաջարկվում է միաժամանակ ձևակերպել նաև Պարբերական վճարման հանձնարարական, այդպիսով հանձնարարելով Բանկին որոշակի պարբերականությամբ (ամսական, եռամսյակային և այլն) ավտոմատ կերպով համալրել Կուտակային հաշիվը հաճախորդի այլ հաշիվների մուտքերից (աշխատավարձ, վարձավճարներ և այլ): 

Որքան մեծ է Կուտակային հաշվի մնացորդը և որքան երկար է գումարը պահպանվում հաշվին, այնքան բարձր է տոկոսադրույքը: Կուտակային հաշվի տարեկան տոկոսադրույքը կազմում է 1,5% - 9,5% ՀՀ դրամով՝ կախված ժամկետից և գումարի չափից:

Կուտակային հաշիվ բացելու վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում, պաշտոնական կայքում՝ www.vtb.am կամ Բանկի կոնտակտային կենտրոնում՝ 87-87 հեռախոսահամարով:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1922 դիտում

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ