Նրանք չէին կարողացել տեղի ունեցածից դասեր քաղել. փոխքաղաքապետը՝ կենդանաբանական այգու տնօրենի ազատման մասին

Երեւանի կենդանաբանական այգու տնօրենին ազատման դիմում գրելու առաջարկը կապված է վերջին օրերին ստեղծված բազմակի անկումների դեպքերի հետ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

Փոխքաղաքապետի համոզմամբ՝ կենդանաբանական այգու ղեկավարությունը չի կարողացել ամբողջական ռիսկերը գնահատել եւ իրավիճակային լուծումներ տալ, որպեսզի տեղի չունենար այն, ինչ կատարվեց հոկտեմբերի 31-ին եւ նոյեմբերի 1-ին:

«Երբ տեղի ունեցավ առաջին դեպքը, մենք դա ընկալեցինք որպես անակնկալ, մտածեցինք, որ այնուամենայինիվ ռիսկերը ճիշտ չէին հաշվարկվել, բայց երբ այն շարունակություն ստացավ, դա ցույց տվեց, որ իրավիճակային լուծում չի առաջարկվել հակառակ դեպքում երկրորդ օրվա դեպքը տեղի չէր ունենա: Նրանք չէին կարողացել նախորդ օրը տեղի ունեցածից դասեր քաղել եւ գոնե այդ օրը գտնել պաշտպանման ճանապարհներ ու խնդիրը լուծել»,- նկատեց Վիրաբյանը՝ հավելեով՝ այդտեղ տեսնում են որոշակիորեն աշխատանքի թերացում:

Փոխքաղաքապետը այգում տեղի ունեցող մի շարք իրադարձություններ կապում է որոշակի անհետեւողականության հետ. «Այն համակարգերը, որոնք աշխատում են՝ անվտանգություն, պահակային ծառայություն, տնօրենի կողմից հետեւողականություն պիտի ցուցաբերվեր, որպեսզի այդ ծառայությունները հավուր պատշաճի կազմակերպվեին»:

Ըստ փոխքաղաքապետի՝ շատ դեպքերում կենդանաբանական այգու ղեկավարությունը չի կարողացել անել հստակ ռիսկերի գնահատում: Նա միաժամանակ չժխտեց, որ վերջին շրջանում տեղի ունեցող դեպքերը ուղիղ կապ ունեն այգու ցանկապատ չունենալու հետ: Այնուամենայնիվ, Վիրաբյանն այն կարծիքին է, որ պետք է կարողանային թեկուզ նման իրավիճակում հաշվարկել բոլոր ռիսկերը եւ պատրաստ լինեին ցանկացած նմանատիպ միջադեպի, որը կարող էր կենդանիների կյանքին վտանգ սպառնալ:

Նա ասաց, որ վերջին դեպքերից հետո նաեւ Երեւանի քաղաքապետարանն է հասկացել, որ հավուր պատշաճի պատրաստ չեն եղել նմանատիպ ռիսկերի: «Այսօր մենք պահպանման նոր ուժեր ենք ներգրավել այգու տարածքում: Հսկողությունը եւս մեկ անգամ ուժեղացնելու ենք, որովհետեւ հասկանում ենք, որ չենք կարող մեկ-երկու օրում ամբողջ այգին ցանկապատել: Եթե գիտենք, որ այգին ցանկապատ չունի, պիտի կարողանանք համապատասխան լուծումներ գտնել, որպեսզի մինչեւ ցանկապատի կառուցումը պաշտպանենք կենդանիներին»,- նշեց Տիգրան Վիրաբյանը:

Եվս մեկ անգամ հիշեցրեց, որ այգու տնօրենի շուրջ ստեղծված զարգացումներն ամիսների պատմություն ունեին, բայց հրաժարականի առաջարկը կապ չունի նրա դեմ պարբերաբար կազմակերպվող բողոքի ցույցերի հետ: «Սրանք բացառապես տարբեր հարթություններում են»,- ասաց փոխքաղաքապետը:

Չթերագնահատելով Ռուբեն Խաչատրյանի այս 8 տարիների պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքը՝ նա նկատեց, որ կենդանաբանական այգում մի շարք բարեփոխումներ են եղել, բայց չնայած խախտված է եղել աշխատանքների առաջնահերթությունը: «Եթե մենք այսօր ստեղծել ենք մի շարք ազատավանդակներ, կատարել մի շարք աշխատանքներ, բայց տարիների ընթացքում չենք կարողացել այգու ցանկապատի հարցը լուծել, որը մոտավորապես ձգվում է չորս կիլոմետ, սա խնդիր է»,- ասաց նա:

Փոխքաղաքապետը նշեց, որ Ռուբեն Խաչատրյանի հետ առանձնազրույց են ունեցել այսօր առավոտյան: «Խաչատրյանը իր ազատման տեքստում էլ նշել է, որ հնարավորությունների սահմաններում հետագայում էլ օժանդակելու է, որպեսզի այգուն նեցուկ լինի: Կարծում եմ՝ նոր ղեկավարությունը կբերի նոր մոտեցումներ, որոնց շնորհիվ այգում ապրող կենդանիներն ավելի ապահով կլինեն»,- հույս հայտնեց Վիրաբյանը:

Դեռեւս պարզ չէ, թե ով կլինի Երեւանի կենդանաբանական այգու նոր տնօրենը: Հայտնի չէ նաեւ, թե այս փուլում ով  է նշանակվելու տնօրենի պաշտոնակատար: Այդ հարցն, ըստ Վիրաբյանի, առայժմ քննարկվում է:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3089 դիտում

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից