Կենդանին «տեղ է անում», հետո էլի գալիս է, կենդանաբանական այգում պետք է կանխատեսեին շների 2-րդ հարձակումը. Բ.Գաբրիելյան

«Շատ մեծ է հավանականությունը, որ Երեւանի կենդանաբանական այգու մուֆլոններին հոշոտած շները երեկ կենգուրուների վրա հարձակված նույն շները լինեն, կենդանաբանական այգին պետք է դա կանխատեսեր: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:

«Դա շատ հասարակ բան է, կենդանին «տեղ է անում», տեսնում է խոչընդոտ չկա, հաջորդ օրը էլի է գալիս ու օգտվում դրանից»,- նկատեց նա:

Անդրադառնալով այգու աշխատակիցների այն հայտարարություններին, թե հնարավոր է՝ կենդանիների հոշոտումը միտումնավոր կազմակերպված քայլ է, Բարդուխ Գաբրիելյանը քիչ հավանական համարեց:

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 31-ի դեպքին, երբ 5-6 շներ հոշոտել էին կենդանաբանական այգու բոլոր 3 կենգուրուներին, ինչից, հետո մեծ շները հեռացել էին, իսկ փոքրերը դա անել չէին կարողացել եւ մնացել էին այգում, Գաբրիելյանը նկատեց, որ եթե այդ շների բնակվելու վայրը մոտիկ է եղել, հավանական է ձագերը եկել են մեծ շների հետեւից: 

«Ոչ մի կենդանի այդ փոքր ձագերին չի տանում որսի, եթե որսի է դուրս եկել: Ուրիշ բան, եթե թափառող շները մոտակայքից անցել են եւ ուղղակի մտել են, ձագերն էլ՝ հետեւներից»,- ասաց Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենը:

Բարդուխ Գաբրիելյանը նաեւ նկատեց, որ եթե ցանկապատի բացակայության պատճառով դրսից կենդանիներ են մտնում, նույն հաջողությամբ էլ կարող են փախչել, իսկ այգում նմանատիպ դեպքեր արդեն գրանցվել են: «Ղեկավարությունը հիմա դրա մասին պետք է մտածի: Անցքեր կան, նպաստավոր պայմաններ են ստեղծված, որ այդ կենդանիները գնում, գալիս են, ինչը նման պարագայում անթույլատրելի է»,- ասաց նա:

Վերջինիս համոզմամբ՝ այգու ցանկապատի հարցով առաջին հերթին պետք է զբաղվեր այգու տնօրենը՝ աշխատակիցների հետ միասին: «Պետք է բազմիցս ահազանգեին, եթե գումար էլ չունեին, առաջին հերթին պետք է այդ հարցով զբաղվեին: Այլ բաների վրա մեծ գումարներ են ծախսում, իսկ այդ կարեւոր գործի համար գումար չունե՞ն: Ուրեմն սխալ են ուղղել գումարները: Ես չգիտեմ, թե իրենց համար առաջնահերթ խնդիրը որն է եղել, որ այդ կարեւորագույն հարցը բաց են թողել»,- եզրափակեց կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2279 դիտում

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից