Անցել է արդեն մեկուկես տարի. հարաբերությունները կարգավորված չեն

03/11/2019 schedule14:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի նոյեմբերի 3-ի համարում

Ինչպե՞ս են այսուհետ նկարահանվելու հայկական ֆիլմերը եւ ի՞նչ տեխնիկայով, որտե՞ղ է գործելու «Հայֆիլմ» կինոստուդիայի սեփականաշնորհումից հետո փողոցում հայտնված նորաստեղծ Ազգային կինոկենտրոնը, որը համարվում է «Հայֆիլմի» իրավահաջորդը, ինչպիսի՞ն կլինի հին հայկական ֆիլմերի հետագա ճակատագիրը, եւ ինչո՞ւ, ընդհանրապես, վաճառվեց «Հայֆիլմը»: Ենթադրվում էր, որ կինոստուդիայի վաճառքից հետո` տեխնիկական վերազինման շնորհիվ, մեր կիոռեժիսորները ոչ թե իրենց ֆիլմերը կնկարահանեն նախորդ դարից մնացած տեխնիկայով կամ տարիներով ու ամիսներով հերթ կկանգնեն` Ազնավուրի նվիրած եւ «Հայֆիլմի» ունեցած միակ նորմալ կինոխցիկով ֆիլմ նկարելու համար, այլ հնարավորություն կունենան ավելի շատ եւ ավելի որակյալ ֆիլմեր նկարել:

Սակայն առ այսօր ճշտված չեն անգամ Ազգային կինոկենտրոնի հարաբերությունները «Հայֆիլմի» նոր սեփականատիրոջ` «ՍիԷսՖիլմս ստուդիոսի» հետ: Այսինքն, կինոստուդիայի սեփականաշնորհումից հետո` այս պահի դրությամբ, հայ կինոռեժիսորները կրկին կանգնած են կոտրած տաշտակի առաջ եւ հայտնի չէ, թե ինչպես են նրանք աշխատելու «ՍիԷսՖիլմսի» հետ: Նորաստեղծ Ազգային կինոկենտրոնը, որին վերապահվել է Հայաստանում կինոքաղաքականության մշակումը, եւ որը պետք է որոշի, թե ինչ ֆիլմեր են նկարահանվելու ամեն տարի եւ պետք է իրականացնի այդ ֆիլմերի ստեղծումը, այժմ չունի անգամ տարածք: Իհարկե, կինոկենտրոնին Տերյան փողոցում հատկացվել է որոշակի տարածք, սակայն սույն տարածքի մի մասն անգամ պատեր չունի, եւ կենտրոնի ղեկավարությունը սպասում է, արդյո՞ք այս կամ եկող տարի հնարավոր կլինի բյուջետային հատկացումներ ստանալ` տարածքը կարգի բերելու համար:

Այս պահին հայ կինոռեժիսորների միակ հույսը շարունակում են մնալ համատեղ ֆիլմերը: Դեռ նախկինում սկսված ֆիլմերի հարցում վիճակը մի փոքր հուսալի է: Դրանց նկարահանումները գրեթե ավարտվել են, եւ այժմ այդ ֆիլմերի ռեժիսորները պատրաստվում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ավստրիայի եւ այլ երկրների հետ արվող իրենց համատեղ ֆիլմերը, այսինքն` դրանց մոնտաժը, ձայնագրությունը եւ այլն ավարտել հենց այդ երկրներում: Օրինակ, այս ընթացքում կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանն իր «Քրմուհի» հայ-ամերիկյան համատեղ ֆիլմն ավարտեց Միացյալ Նահանգներում, Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» հայ-ֆրանսիական համատեղ դրաման շուտով «մեկնելու» է Ֆրանսիա` նորագույն տեխնիկայով ձայնագրության:

Սակայն կինոստուդիայի սեփականաշնորհումից հետո որոշ ֆիլմեր, այնուամենայնիվ, կոնսերվացվեցին, քանի որ ստուդիան քանդելուց հետո դրանք ավարտելու համար որեւէ հնարավորություն չկար: Շատ ավելի լուրջ է այն ֆիլմերի վիճակը, որոնք ծրագրված է նկարահանել բյուջեով, սակայն որոնց նկարահանման համար նորմալ տեխնիկական հնարավորություններ չկան: Մի խոսքով, կարելի է արձանագրել, որ «Հայֆիլմի» սեփականաշնորհումից մեկ եւ կես տարի անց մեր կինոռեժիսորների համար որեւէ բան դրական առումով չի փոխվել, այլ ընդհակառակը: «Հայֆիլմի» նոր տերերը խիստ դանդաղում են իրենց տված բարձրագոչ խուստումներն իրականացնել: Այնինչ, կինոստուդիայի վաճառքից հետո «ՍիԷսՖիլմսի» սեփականատերերից մեկը` Բագրատ Սարգսյանը, հրապարակավ խոստացել էր, որ երկու տարի անց «Հայֆիլմը» համարվելու է Արեւելյան Եվրոպայի հզորագույն կինոարտադրող ընկերությունը:

Իսկ հիմա մեր կինոռեժիսորները չգիտեն նույնիսկ, եթե անգամ «ՍիԷսՖիլմսն» իսկապես կատարի իր խոստումը, ինչն այս պահին արդեն խիստ կասկածելի է թվում, քանի որ անցել է արդեն 1,5 տարի, եւ որեւէ մեկը հզորագույն կինոընկերության մասին որեւէ բան չի լսել` ի՞նչ սկզբունքով են աշխատելու նրա հետ. արդյո՞ք նրանք վարձակալելու են տեխնիկան, թե՞ նրանց այդ ամենը տրվելու է այլ սկզբունքով: Ամեն դեպքում, հասկանալի է, որ նրանց անվճար որեւէ գերժամանակակից տեխնիկա չի տրվի, ինչն արդեն ենթադրում է, որ ֆիլմ նկարելը մեր երկրում դառնալու է շատ ավելի թանկ հաճույք: Ու չի բացառվում, որ այլ երկրներում կինոկոմպանյոններ չգտնելու պարագայում շատ ֆիլմերի նախագծեր պարզապես կարող են չիրականանալ:

«Հայֆիլմի» սեփականաշնորհումից մեկ եւ կես տարի անց դրա գնորդն առայժմ միայն թվայնացնում է հին հայկական ֆիլմերը: Ի դեպ, թեեւ վաճառքի պայմանագրում նշված էր, որ այդ ֆիլմերը հանդիսանում են պետության սեփականությունը` այս պահին դրանք գտնվում են գնորդների մոտ, եւ հայտնի չէ, թե ինչ է լինելու դրանց հետագա ճակատագիրը: Մեծ թվով կինոռեժիսորներ պարզապես վստահ են, որ դրանցով ուղղակի բիզնես է արվելու, այսինքն, թվայնացնելուց հետո դրանք կվաճառվեն եւ խոշոր եկամուտներ կբերեն «ՍիԷսՖիլմ» ստուդիոսին:

Ինչեւէ, այս եւ եկող տարի «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդը` Ազգային կինոկենտրոնը, պարտավոր է ավարտել ութից ավելի ֆիլմեր, քանի որ դրանց համար պետական բյուջեից միջոցներ է ստացել: Պետք է ավարտին հասցվի կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի «Այգաբաց» ֆիլմը, Վազգեն Սարգսյանի պատմվածքի հիման վրա նկարահանվող` կինոռեժիսոր Գագիկ Հարությունյանի «Ամենաթանկ պարգեւ» ֆիլմը, Հարություն Խաչատրյանի «Չվող թռչունները», որն արդեն բավական երկար ժամանակ գտնվում է կոնսերվացված վիճակում, Դավիթ Սաֆարյանի «Նա եւ նեն», որը սկսվել է 2002-03 թվականներին, բայց նույնպես կոնսերվացվել է: Հերթի են դրված նաեւ մի քանի մուլտֆիլմեր` Արման Մանարյանի բազմաչարչար «Սասունցի Դավիթ» առաջին հայկական լիամետրաժ մուլտը, որը տարիներ շարունակ չի հաջողվում ավարտին հասցնել, Ռոբերտ Սահակյանցի «Ճանապարհ դեպի տուն»-ը, Գայանե Մարտիրոսյանի «Վիշապագորգը» եւ այլն:

Լուսինե Բարսեղյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1756 դիտում

Մի անգամ էլ կարդացեք Սուրբ գիրքը, ոնց որ լավ չեք հասկացել՝ ով եք. Մեհրաբյանը՝ հոգևորակններին

Վաշինգտոնում մեղուներ տեղափոխող բեռնատար է շրջվել. 250 միլիոն մեղու դուրս է թռչել փեթակներից. տեսանյութ

Ընթերցանությունը գիտելիքների, հմտությունների ու արժեհամակարգի ձևավորման ամենակարևոր ճանապարհն է. ԿԳՄՍ նախարար

430 պացիենտ անվճար ստանում է թանկարժեք դեղեր. Ավանեսյանը հյուրընկալել է ցրված սկլերոզ ունեցող շահառուներին

Կրթվելը նորաձև է Վանաձորում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Գերմանիայում սպորտային ինքնաթիռ է վթարի ենթարկվել. կան զոհեր

Իրանում ՀՀ դեսպանն ընդունել է հայկական համայնքի մի խումբ ներկայացուցիչների. ինչ է քննարկվել

ՆԱՏՕ-ն չի քննարկում դաշինքը չընդլայնելու վերաբերյալ Ռուսաստանի պահանջը

Նախագահի նստավայրում մանկապատանեկան ժամանցային-մշակութային միջոցառում է կայացել. լուսանկարներ, տեսանյութ

«Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն». տեղի է ունեցել ուսուցչական 4-րդ համաժողովը

Քանի՞ նման գրառում կգտնեք ընդդիմադիրների էջերում. Հարությունյանը վերահրապարակել է իր 2016-ի գրառումներից մեկը

Ընթանում է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի համատեղ արտագնա աշխատաժողովը

Էդմոն Մարուքյանը հայհոյել է իր հրապարակումը մեկնաբանած քաղաքացուն

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն

Կիրիլի հոգեզավակները սուրբ չեն, մերժում եմ ՀԱԵ սուրբ եկեղեցին զավթած Գարեգինին և նրա ավազակախմբին. Վարդանյան

Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիայում վիլլա գնելու մասին «հետաքննությունը» կեղծ է

Սիանի թանգարանային համալիր այցելած 30-ամյա տղամարդը նետվել է պեղված փոսը, կոտրել «Տերակոտե բանակի» երկու արձան

ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզն այցելել է Գյումրու սուրբ Ամենափրկիչ եկեղեցի

Սա տարածք է, որը ժամանակին ծովի հատակն էր. Կասպից ծովի հյուսիսում նոր կղզի է հայտնաբերվել. լուսանկար

Ուկրաինայի Սումիի մարզում ընդլայնվել է պարտադիր տարհանման գոտին. ևս 11 գյուղական բնակավայր է ավելացել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով, այնուհետ կնվազի. շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև

«BMW X5»-ը վարել է 13-ամյա երեխան. մեքենայում են գտնվել խմած հայրը, մայրը, տատն ու ևս 2 անչափահաս

Ինչ վիճակում է Երևանում մոր հետ վրաերթի ենթարկված երեխան. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն մանրամասներ է հայտնել

Շան համար վիճաբանել, հետապնդել են միմյանց՝ վրաերթի ենթարկելով 42-ամյա կնոջը և 2-ամյա որդուն․ կինը մահացել է

Հարավային Կովկասը կարող է վերածվել տարածաշրջանային խաղաղության և կայունության կենտրոնի. Միխեիլ Կավելաշվիլի

Թե կա մեկը, ում մուտքը պետք է արգելվի եկեղեցի՝ սրբազաններն են՝ սկսած Աջապահյանից. Չախոյանը՝ Մարմաշենի վանահորը

Ձեր կամքը փորձության է ենթարկվելու՝ հաճախ ամենամտերիմների կողմից, առաջնորդները, սակայն, չեն հանձնվում. դատախազ

Մասնակցեցի վաղ առավոտյան Կապանի Նոր Առաջաձորի ջրամբարում կազմակերպված ձկնորսության առաջնությանը. Դանիելյան

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ են կատարվելու

Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել

Բորիս Մուրազին սեռական ծառայություններ է մատուցում Սերժ Սարգսյանին և նրա ֆավորիտ որոշ եպիսկոպոսների. Հակոբյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 31-ին

Ամեն ինչ կախված է մեկ դեղահաբ ընդունելուց. Բայդենը հայտարարել է, որ սկսել է բուժումը քաղցկեղի դեմ

Ցնդած բիձա, իսկ եթե ավելի լուրջ՝ այս մարդն ակնհայտորեն օգնության կարիք ունի. Աննա Հակոբյան

Վանաձորում փրկարարները կանխել են ավտոտնակի հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ

Հիմնանորոգվում են Արմավիրի 3 գյուղով անցնող ճանապարհահատվածներն ու Մրգաշատի կամուրջը

Մայր Աթոռի համապատասխան կառույցները պետք է քննեն Աջապահյանի հայտարարությունը և տան պարզաբանումներ. վարչապետ

Վարչապետն անդրադարձել է Աջապահյանի՝ Էդ պոռոտախոսներից որևէ մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել, խոսքերին

Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների, միակողմանի երթևեկելի՝ մարդատարների համար

Տէ՛ր, արդարութեամբ քո առաջնորդի՛ր ինձ, իմ թշնամիների պատճառով ուղղի՛ր իմ առջև ճանապարհները քո. վարչապետ