Յենս Ստոլտենբերգը պատասխանել է Թուրքիային ՆԱՏՕ-ից վտարելու կոչին՝ պաշտպանելով վերջինիս

04/11/2019 schedule13:39

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն արձագանքել է Հյուսիսատլանտյան դաշինքի կազմից Թուրքիայի անդամակցությունը հանելու մասին կոչերին:

Նա հայտարարել է, որ ի տարբերություն ԵՄ-ի, ՆԱՏՕ-ն չունի մեխանիզմներ՝ դաշինքի անդամներից մեկի դեմ կիրառելու համար, որովհետեւ անդամ երկրները բաց եւ հստակ տեքստով կարծիքներ են փոխանակում այս կամ այն հարցի շուրջ: Բացի այդ, Ստոլտենբերգը հայտնել է, որ Թուրքիան հսկայական ներդրում է ունեցել Սիրիայում «խալիֆաթ»-ի ոչնչացման գործում:

«Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս քննադատվեց բազմաթիվ երկրների կողմից, որոնք ՆԱՏՕ-ի անդամներ էին: Ակնհայտ է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ տարվող պայքարը չպետք է վտանգի ենթարկվի, հումանիտար իրավիճակը չպետք է բարդանա: Միաժամանակ մենք ականատեսն ենք Սիրիայի հյուսիս-արեւելքում բռնության նվազման:

Ոչ մի այլ երկիր չի ընդունել այնքան սիրիացի փախստականների, որքան Թուրքիան: Վերջին պաշտոնական տվյալներով՝ Թուրքիայում ապաստան է ստացել 3,6 միլիոն քաղաքացի Սիրիայից: ՆԱՏՕ-ի ոչ մի այլ անդամ չի ենթարկվել այնքան ահաբեկչական հարձակման, որքան Թուրքիան»,- ասել է կառույցի գլխավոր քարտուղարը Bild պարբերականի հետ հարցազրույցում:

Ստոլտենբերգի փոխանցմամբ՝ «ԻՊ»-ի դեմ պայքարը պետք է շարունակական լինի, եւ չպետք է թույլ տալ, որ բռնված ահաբեկիչ զինյալները ազատության մեջ հայտնվեն:

«Ալ-Բաղդադիի (ԻՊ առաջնորդ) մահը չի նշանակում ԻՊ-ի վերջը: Խմբավորումը Իրաքում եւ Սիրիայում հսկայական տարածքներ ուներ իր վերահսկողության տակ, մենք ազատագրել ենք այդ տարածքների մի մասը, բայց ԻՊ-ին դեռեւս չենք հաղթել: Պայքարը կշարունակվի մինչեւ նրանց ուժերից ազատագրվեն բոլոր տարածքները»,- հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Ստոլտենբերգը նաեւ ընդգծել է, որ անհրաժեշտ է գտնել կոնֆլիկտի լուծման նոր մեթոդներ՝ անկախ «Սիրիայի հյուսիսի մասին» Թուրքիայի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների: Մասնավորապես նա ողջունել է Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Քրամպ-Քարրենբաուերի առաջարկը՝ սիրիա-թուրքական սահմանին ՄԱԿ-ի կողմից հովանավորվող անվտանգության գոտիներ ստեղծելու մասին:

«Երբեք ուշ չէ գտնել ավելի լավ պայմաններ, որոնք, ի վերջո, կհանգեցնեն քաղաքական ճիշտ լուծման, հատկապես Սիրիայում: Այդքան էլ հեշտ չէ Սիրիա նոր զորքեր ուղարկելու թույլտվություն ստանալը: Ուստի դեռ վաղ է ասել, թե արդյոք այս առաջարկը կարո՞ղ է կյանքի կոչվել »,- ասել է գլխավոր քարտուղարը:

Նշենք, որ Յանս Ստոլտենբերգն այս մասին խոսել է ի պատասխան «Ֆրանսիայի ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի հայտարարությունների: Վերջինս հոկտեմբերի 20-ին առաջարկել է վտարել Թուրքիային ՆԱՏՕ-ից:

Քաղաքական գործիչը քննադատել է ԵՄ-ին՝ «ոչինչ չանելու և ոչինչ չառաջարկելու» համար Սիրիայի հյուսիսում Անկարայի գործողություններին ի պատասխան: Ըստ Լը Պենի՝ Թուրքիան իր ռազմական գործողություններով խախտել է դաշինքում գտնվելու չափանիշները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2077 դիտում

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել