Երևան
12 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի նոյեմբերի 4-ի համարում
Ընդդիմությունը աննախադեպ հետեւողականությամբ ու սկզբունքայնությամբ շարունակում է բացակայել քաղաքական գործընթացներում։ Նրանք չենք մասնակցում բյուջեի քննարկումներին, չեն հանդիպում ժողովրդի հետ, եւ նույնիսկ չեղյալ են հայտարարված մի քանի ընդդիմադիր կուսակցությունների համագումարներն ու կոնֆերանսները։ Պատճառը, ինչպես ձեւակերպեց ընդդիմության մի ներկայացուցիչ. «Մինչեւ տեսնենք՝ ինչ կլինի»։ Իսկ թե ի՞նչ պիտի լինի եւ կոնկրետ ի՞նչ է ուզում ընդդիմությունը, որ լինի՝ այս պահին հանրությանը հայտնի արմատական հռչակված ընդդիմությունը չգիտի։ Չգիտի, բայց, համենայնդեպս, սպասում է։
Դատելով բլից- հարցումներից, արդեն իսկ հստակ է, որ բավականին տխուր վախճան է սպասվում նաեւ «Հանրապետություն» կուսակցության նախաձեռնությանը՝ մեծամասնական բոլոր ընտրատարածքներում առաջադրել ընդդիմադիր թեկնածուներ՝ իշխանության ռեսուրսը մաշեցնելու համար։ Եւ եթե ՀՀՇ-ի, ՀԺԿ-ի, «Հանրապետության» եւ ընդդիմադիր մի շարք կուսակցությունների առաջին դեմքերն ընդունում են այդ գաղափարը եւ պատրաստ են առաջադրվել նաեւ մեծամասնական կարգով, ապա ընդդիմադիր որոշ կուսակցություններ տեղեկացրել են, որ պատրաստ են միանալ այդ նախաձեռնությանը, պայմանով, որ իրենց լիդերի համար բացառություն արվի։
Մասնավորապես, «Ազգային միաբանությունը» բոլոր մեծամասնական ընտրատարածքներում ընդդիմադիր թեկնածու առաջադրելու գաղափարը համարում է ընդունելի, Ալեքսան Կարապետյանը, Կորյուն Առաքելյանը, Գագիկ Թադեւոսյանն էլ հետը պատրաստ են իրենց թեկնածությունն առաջադրել նաեւ մեծամասնական ընտրակարգով, բայց նրանք թույլ չեն տա, որ մեծամասնականով առաջադրվի իրենց առաջնորդ Արտաշես Գեղամյանը։ Որովհետեւ, ինչպես ասում է «ԱՄ» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը. «Գեղամյանը պետք է կանգնի զորքի գլխին։ Ու եթե համամասնական ցուցակի զորքը թողած՝ Գեղամյանը սկսի զբաղվել մեծամասնական ընտրատարածքի խնդիրներով, նրա զորքը կորած է»։
Այսպիսով, «Ազգային միաբանության» զորքի պատճառով, Արտաշես Գեղամյանը չի միանա «41 ընդդիմադիր թեկնածու» օպերացիային եւ դա արդեն նշանակում է, որ ընդդիմությունը այս անգամ եւս չի կարողանալու միասնական որեւէ խնդիր առաջադրել եւ փորձել այն լուծել։ Պարզվում է, զորքի պրոբլեմ կա նաեւ «Օրինաց երկրում»։ Եւ չնայած այդ կուսակցությունում եւս «41 ընդդիմադիր թեկնածու» օպերացիան համարում են բավականին ընդունելի եւ աշխատող տարբերակ, բայց՝ ոչ իրենց առաջնորդ Արթուր Բաղդասարյանի համար։
Եթե ակցիայի հեղինակները դեմ չեն, ապա այդ «օպերացիային» ՕԵԿ-ը կարող է մեծամասնական ընտրակարգի համար տալ Մհեր Շահգելդյանին, Հեղինե Բիշարյանին, Հովհաննես Մարգարյանին, Սամվել Բալասանյանին ու էլի շատերին, բայց ոչ Արթուր Բաղդասարյանին։ Որովհետեւ, ինչպես ասում է ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը. «Արթուր Բաղդասարյանը պրոբլեմ չունի մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու, բայց նա պետք է գլխավորի ողջ կուսակցության պայքարը ընտրություններում»։
Ի դեպ, ուրբաթ օրը «Օրինաց երկիր» շաբաթաթերթում մի այնպիսի հայտարարություն կար, որից հետո իսկապես դժվար է հավատալը, որ Արթուր Բաղդասարյանը կարող է իջնել մի ինչ-որ առանձին վերցրած ընտրատարածքում առաջադրվելու մակարդակին. «Միջազգային կառույցներում Արթուր Բաղդասարյանին հենց խոշոր գործիչ են ընդունում, նրա հետ հաշվի են նստում, նրան ընտրում են խոշոր կառույցի համանախագահ։ Նրանից անգամ վախենում են։ Իսկ վախենում են հզորներից, նրանցից, ովքեր կարող են եւ ունակ են նշանակալի դեր կատարել»,- գրված է ՕԵԿ շաբաթաթերթում։
Այսինքն, հայաստանյան քաղաքական իրականությունում տեղի է ունեցել աննախադեպ մի բան՝ միջազգային կառույցները սկսել են վախենալ հայ քաղաքական գործչից։ Իհարկե, թերթը չի մանրամասնել, թե այդ վախը ինչպե՞ս է դրսեւորվում. Արթուր Բաղդասարյանին տեսնելիս, ասենք, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը կամ ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը մտնում են սեղանի տա՞կ, թե՞ նրանց լեզուն է կուլ գնում, սակայն պաշտոնաթերթը ստել չի կարող։ Եւ ուրեմն, այն հզոր գործիչը, որից վախենում են նույնիսկ միջազգային կառույցները, միանգամայն հասկանալի է, որ չի կարող անձամբ մասնակցել «41 ընդդիմադիր» թեկնածու օպերացիային։
Այնպես որ, իրենց քաղաքական նախաձեռնությունը պաշտոնապես ներկայացնելուց առաջ «Հանրապետություն» կուսակցությունը ճիշտ կանի իր հաշվարկից հանի Արտաշես Գեղամյանին ու Արթուր Բաղդասարյանին. նրանք զորք պիտի առաջնորդեն։ Իսկ ընդհանրապես, եթե առաջիկա օրերին պարզվի, որ ընդդիմության հերթական նախաձեռնությունից կրկին ոչինչ չստացվեց, մենք մեր կողմից կարող ենք եւս մեկ ակցիա առաջարկել։ Եթե հիշում եք, 2004-ի ապրիլյան դեպքերից հետո ընդդիմության բողոքի վերջին ակորդը եղավ նախագահական նստավայրի ճաղավանդակների վրա դեղին քարտեր շպրտելը։
Ընդդիմությանն առաջարկում ենք հավաքվել մեկի օֆիսում, այս անգամ գնել կարմիր ստվարաթուղթ եւ կտրտել կարմիր քարտեր։ Եւ եթե պարզվի, որ հերթական անմիաբանության պատճառով էլի ոչ մի բան չստացվեց, ծայրահեղ դեպքում կարելի է երթ կազմակերպել դեպի նախագահական նստավայր եւ այս տարի նախագահականի ճաղերի վրա շպրտել արդեն ոչ թե դեղին, այլ կարմիր քարտեր։ Մեկ էլ տեսար՝ կարմիրից վախեցան։
Նաիրա Զոհրաբյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մի անգամ էլ կարդացեք Սուրբ գիրքը, ոնց որ լավ չեք հասկացել՝ ով եք. Մեհրաբյանը՝ հոգևորակններին
Վաշինգտոնում մեղուներ տեղափոխող բեռնատար է շրջվել. 250 միլիոն մեղու դուրս է թռչել փեթակներից. տեսանյութ
Ընթերցանությունը գիտելիքների, հմտությունների ու արժեհամակարգի ձևավորման ամենակարևոր ճանապարհն է. ԿԳՄՍ նախարար
430 պացիենտ անվճար ստանում է թանկարժեք դեղեր. Ավանեսյանը հյուրընկալել է ցրված սկլերոզ ունեցող շահառուներին
Կրթվելը նորաձև է Վանաձորում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Գերմանիայում սպորտային ինքնաթիռ է վթարի ենթարկվել. կան զոհեր
Իրանում ՀՀ դեսպանն ընդունել է հայկական համայնքի մի խումբ ներկայացուցիչների. ինչ է քննարկվել
ՆԱՏՕ-ն չի քննարկում դաշինքը չընդլայնելու վերաբերյալ Ռուսաստանի պահանջը
Նախագահի նստավայրում մանկապատանեկան ժամանցային-մշակութային միջոցառում է կայացել. լուսանկարներ, տեսանյութ
«Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն». տեղի է ունեցել ուսուցչական 4-րդ համաժողովը
Քանի՞ նման գրառում կգտնեք ընդդիմադիրների էջերում. Հարությունյանը վերահրապարակել է իր 2016-ի գրառումներից մեկը
Ընթանում է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի համատեղ արտագնա աշխատաժողովը
Էդմոն Մարուքյանը հայհոյել է իր հրապարակումը մեկնաբանած քաղաքացուն
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն
Կիրիլի հոգեզավակները սուրբ չեն, մերժում եմ ՀԱԵ սուրբ եկեղեցին զավթած Գարեգինին և նրա ավազակախմբին. Վարդանյան
Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիայում վիլլա գնելու մասին «հետաքննությունը» կեղծ է
Սիանի թանգարանային համալիր այցելած 30-ամյա տղամարդը նետվել է պեղված փոսը, կոտրել «Տերակոտե բանակի» երկու արձան
ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզն այցելել է Գյումրու սուրբ Ամենափրկիչ եկեղեցի
Սա տարածք է, որը ժամանակին ծովի հատակն էր. Կասպից ծովի հյուսիսում նոր կղզի է հայտնաբերվել. լուսանկար
Ուկրաինայի Սումիի մարզում ընդլայնվել է պարտադիր տարհանման գոտին. ևս 11 գյուղական բնակավայր է ավելացել
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով, այնուհետ կնվազի. շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև
«BMW X5»-ը վարել է 13-ամյա երեխան. մեքենայում են գտնվել խմած հայրը, մայրը, տատն ու ևս 2 անչափահաս
Ինչ վիճակում է Երևանում մոր հետ վրաերթի ենթարկված երեխան. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Շան համար վիճաբանել, հետապնդել են միմյանց՝ վրաերթի ենթարկելով 42-ամյա կնոջը և 2-ամյա որդուն․ կինը մահացել է
Հարավային Կովկասը կարող է վերածվել տարածաշրջանային խաղաղության և կայունության կենտրոնի. Միխեիլ Կավելաշվիլի
Թե կա մեկը, ում մուտքը պետք է արգելվի եկեղեցի՝ սրբազաններն են՝ սկսած Աջապահյանից. Չախոյանը՝ Մարմաշենի վանահորը
Ձեր կամքը փորձության է ենթարկվելու՝ հաճախ ամենամտերիմների կողմից, առաջնորդները, սակայն, չեն հանձնվում. դատախազ
Մասնակցեցի վաղ առավոտյան Կապանի Նոր Առաջաձորի ջրամբարում կազմակերպված ձկնորսության առաջնությանը. Դանիելյան
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ են կատարվելու
Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել
Բորիս Մուրազին սեռական ծառայություններ է մատուցում Սերժ Սարգսյանին և նրա ֆավորիտ որոշ եպիսկոպոսների. Հակոբյան
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 31-ին
Ամեն ինչ կախված է մեկ դեղահաբ ընդունելուց. Բայդենը հայտարարել է, որ սկսել է բուժումը քաղցկեղի դեմ
Ցնդած բիձա, իսկ եթե ավելի լուրջ՝ այս մարդն ակնհայտորեն օգնության կարիք ունի. Աննա Հակոբյան
Վանաձորում փրկարարները կանխել են ավտոտնակի հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ
Հիմնանորոգվում են Արմավիրի 3 գյուղով անցնող ճանապարհահատվածներն ու Մրգաշատի կամուրջը
Մայր Աթոռի համապատասխան կառույցները պետք է քննեն Աջապահյանի հայտարարությունը և տան պարզաբանումներ. վարչապետ
Վարչապետն անդրադարձել է Աջապահյանի՝ Էդ պոռոտախոսներից որևէ մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել, խոսքերին
Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների, միակողմանի երթևեկելի՝ մարդատարների համար
Տէ՛ր, արդարութեամբ քո առաջնորդի՛ր ինձ, իմ թշնամիների պատճառով ուղղի՛ր իմ առջև ճանապարհները քո. վարչապետ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT