Դպրոցի բուֆետում չի կարող լինել նուշ, գետնանուշ, կաթնաշոռ, մրգերը պետք է լինեն լվացված ու փաթեթավորված

Դպրոցահասակ երեխաներն ամեն օր երկար ժամանակ են անցկացնում դպրոցում, որտեղ կրթություն ստանալուց բացի, սնվում են: Արդյո՞ք մատուցվող սնունդը թույլատրվում է դպրոցներում, ո՞ր մթերքներն են արգելվում վաճառել եւ արդյոք պահվո՞ւմ են այդ նորմերը: Այս եւ նման այլ հարցերի պատասխանները մտահոգում են թե՛ ծնողներին, թե՛ սննդաբաններին:

Դպրոցներում սանիտարահիգիենիկ պայմանները, սննդի ժամկետը եւ որակը կարգավորվում են ՀՀ առողջապահության նախարարի 2014 թ.–ի  հունիսի 6-ի հրամանով՝ «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» (լրացված 2016 թ.-ի հունիսի 13-ին):

Կրթական հաստատություններում սովորողների լրացուցիչ սնունդը կազմակերպվում է բուֆետների միջոցով: Վաճառվող սննդամթերքի ցանկը յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին հաստատվում է դպրոցի ղեկավարի կողմից:

Մթերքներ, որոնք չեն թույլատրվում օգտագործել

Երեխաների սիրելի շատ մթերքներ դպրոցներում արգելվում է օգտագործել, որպեսզի չառաջացան եւ չտարածվեն սննդային գործոնով պայմանավորված զանգվածային վարակիչ հիվանդություններ եւ սննդային թունավորումներ: Ըստ այդմ՝ ուսումնական հաստատություններում չպետք է օգտագործվի անլվա կճեպով ձու, ջրլող թռչունների՝ բադի, սագի և այլնի միս, ձու, բորբոսի և փչացման հատկանիշներով բանջարեղեն, միրգ, կանաչած կարտոֆիլ, նախորդ օրվա պատրաստած կերակրատեսակներ կամ օգտագործած կերակրատեսակների մնացորդներ, թերխաշ եւ հում ձու, սունկ եւ դրանից պատրաստված կերակրատեսակներ, սնկի արգանակ, մարգարին, կծու պղպեղ (կարմիր, սև) եւ այլ կծու համեմունքներ, սոուսներ, կետչուպներ, մայոնեզ, նուշ, գետնանուշ, ծիրանի կորիզի միջուկ եւ այլն:

Ցանկը, սակայն, այսքանով չի ավարտվում, դեռ շատ մթերքներ կարելի է թվարկել: Նրանց մեջ է մտնում տնային կամ դպրոցի խոհանոցային պայմաններում պատրաստված պահածոները, մսատրորվածքները (պաշտետներ), կաթնաշոռը:

Արգելված մթերքների ցանկում են հայտնվել նաեւ տապակած կերակրատեսակները, այդ թվում՝ կարկանդակներ, փքաբլիթներ, կարտոֆիլով, մսով կամ կաթնաշոռով պատրաստված բարակաբլիթներ (բլինչիկներ), չիպսեր, հում ապխտած մսից պատրաստված ուտեստներ՝ բաստուրմա, սուջուխ, արյունային, ապխտած, կիսաապխտած, հում ապխտած երշիկեղեն:

Երեխաների շատ սիրելի կրեմային հրուշակեղենը՝ տորթեր, հրուշակներ, շաքարների և աղի բարձր պարունակությամբ սննդամթերք, առանց մրգային միջուկի կարամել, պաղպաղակ եւս չի թույլատրվում օգտագործել դպրոցներում:

Ուսումնական հաստատություններում չի թույլատրվում օգտագործել բնական սուրճ, կոֆեին պարունակող կամ էներգետիկ ըմպելիքներ, ալկոհոլային խմիչքներ, երեխաների կողմից շատ սիրելի գազավորված ըմպելիքներ:

Այս ցանկը հրապարակված է նշված հրամանի «Առողջ սննդի կազմակերպմանը եւ օրինակելի ճաշացուցակի կազմմանը ներկայացվող պահանջներ» հոդվածի 26-րդ կետում:

Թույլատրելի մթերքներ

Հրամանով նաեւ առանձնացված է թույլատրելի մթերքների ցանկը, դրանց պայմանները եւ անհրաժեշտ քանակը:

Ըստ այդ ցանկի՝ մրգերը պետք է վաճառվեն նախապես լվացված և փաթեթավորված, տաք ըմպելիքները՝ թեյը, կաթով և շաքարով կակաոն պետք է պատրաստվեն անմիջապես իրացումից առաջ:

Հատապտուղներից եւ մրգերից հյութերը, կաթը և կաթնային ըմպելիքները (2,5-3,5% յուղայնության), հացը և հացաբուլկեղենը, չրեղենը, շաքարային հրուշակեղենը՝ իրիս, զեֆիր, կոնֆետներ, բացառությամբ առանց մրգային միջուկի կարամելից, շոկոլադը պետք է իրացվեն միայն սննդարդյունաբերության արտադրության՝ սպառողական փաթեթավորմամբ:

Կաթնաթթվային ըմպելիքները՝ մածունը, կեֆիրը, կաթնաշոռային արտադրանքը (մինչև 9 % յուղայնության), բուտերբրոդների համար պանիրները իրացվում են միայն սննդարդյունաբերության արտադրության սպառողական փաթեթավորմամբ: Այս դեպքում պարտադիր է նաեւ ցուցադրասառնարանի առկայությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9520 դիտում

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք