Երևան
12 °C
«ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերական ընկերությունների դիվերսիֆիկացված միջազգային խումբը շարունակում է աջակցել Հայաստանում տարբեր մարզական ծրագրերի։
Կարևորելով երիտասարդների շրջանում սպորտի զարգացումը և առողջ ապրելակերպի մասսայականացումը, Ընկերությունը ֆինանսավորում է Երևանում պատանեկան մարզադպրոցի կառուցումը։ Դպրոցը նախատեսված է 500 երիտասարդի մարզման և ուսուցման համար և նախատեսում է երիտասարդներին կրթել հայկական ավանդական արժեքների ոգով, սաների մեջ սերմանել հայրենասիրություն և անկոտրում ազգային ոգի և պատրաստել արժանապատիվ երիտասարդ սերունդ։
Բացի այդ, ընկերությունը հանդիսանում է Հայաստանում մաս-ռեսլինգի ֆեդերացիայի գլխավոր հովանավորը (Յակուտիայի ազգային սպորտաձև, որը 2003 թվականին գրանցվել է սպորտաձևերի համառուսաստանյան ռեգիստրում)։ Ամեն տարի ընկերությունը ֆինանսավորում է մաս-ռեսլինգի առաջնությունը Հայաստանում։ Ընկերությունը ֆինանսավորում է նաև մաս-ռեսլինգի հավաքականի մասնակցությունը Եվրոպական առաջնություններում և աշխարհի գավաթի եզրափակիչ մրցումներում։ Այս տարի «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ֆինանսական աջակցությամբ 18 մարզիկներից բաղկացած հավաքական թիմը կմասնակցի աշխարհի գավաթի մրցաշարին, որը տեղի է ունենալու Լեհաստանում։
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հովանավորեց նաև Վարդենիս և Արարատ քաղաքների (որտեղ ընկերությունը ունի ակտիվներ) սպորտային թիմերի մասնակցությունը 2019 թվականի ամռանը Արցախում կայացած համահայկական օլիմպիական խաղերին։
Բացի այդ, «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունում ձևավորվել են երկու ֆուտբոլային թիմեր, ըստ ընկերության գործունեության տարածքների՝ Սոթքի հանքի և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի թիմերը։ Լավագույն խաղացողներից կազմված հավաքական թիմը ընկերական խաղեր կանցկացնի Հայաստանում աշխատող այլ Ռուսական ընկերությունների հավաքական թիմերի հետ։ Առաջին հանդիպումը նախատեսվում է անցկացնել «ՌուսԱլ ԱրմենԱլ» ընկերության հավաքականի հետ։

Ներկայումս ընկերությունն աշխատում է վոլեյբոլի, բասկետբոլի և մեծ թենիսի համար բազմաֆունկցիոնալ սպորտային հրապարակի կառուցման նախագծի կազմման ուղղությամբ։
«Հայաստանում ընկերության գործունեության ընթացքում մանկապատանեկան մարզական ծրագրերը մշտապես եղել են մեր ուշադրության կենտրոնում։ Մենք աջակցում ենք ծրագրերին ուղղորդված քաղաքացիների ֆիզիկական և հոգևոր դաստիարակությանը։ Երիտասարդ սերնդի համար նախատեսված սպորտային և մշակութային կրթական ծրագրերը, որոնք ուղղված են հանգստի և առողջ ապրելակերպի կազմակերպմանը, ընկերության սոցիալական քաղաքականության կարևոր մասն են հանդիսանում։ Մենք համակարգված ձևով ենք մոտենում այս խնդիրների լուծմանը, նպաստելով մեր գործունեության քաղաքներում ռեսուրսների և համապատասխան ենթակառուցվածքների զարգացմանը, այդ թվում, մանկապարտեզների և դպրոցների մարզադահլիճների հիմնանորոգումն է, սպորտային և խաղահրապարակների, լողավազանների կառուցումը։ Այս ամենը մեր համեստ ներդրումն է երիտասարդ սերնդի արդյունավետ ապագայի համար»,- ասաց ԳեոՊրոՄայնինգ ընկերության նախագահ Ռոման Խուդոլին։

«ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերական ընկերությունների հայաստանյան ակտիվներն են «ԳՊՄ Գոլդ» ընկերությունը և «Ագարակի պղձնա-մոլիբդենային կոմբինատը»։
Հայաստանում աշխատանքի 12 տարիների ընթացքում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ներդրումները գերազանցել են 505 մլն․ ԱՄՆ դոլարը։ Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանի Հանրապետությունում վերջին 10 տարվա ընթացքում կազմել են 8․5 մլն․ ԱՄՆ դոլար։ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Հայաստանյան ակտիվներում աշխատողների թիվը կազմում է մոտավորապես 2500 մարդ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT