Երևան
12 °C
Արդեն քանի օր է՝ չեն դադարում Երեւանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում ներկայացված «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման քննադատություններն ու դրա առիթով առաջացող կոնֆլիկտները:
Ներկայացմանը տարբեր որակումներ տված հանրության շրջանում կամաց-կամաց ի հատ են գալիս նաեւ մարդիկ, որոնք դատապարտում են ցանկացած տեսակի բռնություն ստեղծագործողի նկատմամբ: Այս մարդիկ ամեն գնով փորձում են ցույց տալ, որ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման ժամանակ կոնֆլիկտային իրավիճակներն ու միանշանակ բացասական երանգավորումը որոշ անձանց կողմից ուղղորդված եւ լավ հաջողված քայլ է եղել:
Ավելի ուշ Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնվեցին տարիներ առաջ արված լուսանկարներ, որոնք նմանատիպ ներկայացման մասին են: Երեւանի Շառլ Ազնավուր հրապարակում սպիտակ հագուստներով, ներկված դեմքերով մոտ 8 աղջիկ են, որոնք էլ առաջին հայացքից նույնատիպ շարժումներ են անում, ինչ «CoCholab» դպրոցի 12 հոգուց բաղկացած թատերախմբի սպիտակ հագուստներով ու կապույտ մազերով (ոչ բոլորը) աղջիկները՝ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման ընթացքում:

Լուսնկարները հրապարակող ֆեյսբուքյան օգտատիրոջ՝ Արման Կարախանյանի խոսքով՝ ներկայացումը ներկայացվել է 2006 թվականին, ինքն էլ անցենլիս է եղել եւ անտարբեր չի մնացել: Նա վստահեցրեց՝ այդ ժամանակ տարածքում խանգարողներ չեն եղել, «զելյոնկայով» մարդիկ եւս չեն նկատվել: «Ասեմ ձեզ, որ շատ լավ ընդունեցին եւ շատ ավելի էքստրավագանդ էր, ընկնում էին գետնին եւ այլն: Ծափերով ընդունվեց ներկայացումը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց Արման Կարախանյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ այդ ներկայացումից 13 տարի է անցել եւ այս պահին կդժվարանան ասել, թե այն ինչպես է կոչվել կամ դրան նախարարությունը գումար հատկացրել է, թե՝ ոչ: ԿԳՄՍ-ի «հնաբնակները» եւս դժվարացան հիշել:
Ներկայացումը թերեւս ցուցադրվել է բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Հովեյանի՝ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար եղած ժամանահատվածում (նա պաշտոնավարել է 2004-2006 թվականներին) :
Հատկանշական է, որ ընդամենը երկու ամիս էլ հանրության բուռն արձագանքին էր արժանացել ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի բեմադրած «Զույգ արեգակներ» բալետային ներկայացումը: Դրան հաջորդեց քննադատությունների տեղատարափը, սակայն «ՀուԶանք ու Զանգ»-ի մասնակիցների նման բալետային խմբի տղաները բռնություն չենթարկվեցին: 2 գործողությամբ բեմականացումն ու հատկապես պարող տղաների երկարափեշ հագուստը հակասական կարիծիքների տեղատարափ էր առաջացրել հանրության շրջանում: Բալետային խումբը հանդես էր եկել Գյումրիում, Հայաստանի Անկախության տոնին նվիրված միջոցառումների շրջանակում:
«ՀուԶանք ու Զանգ» ներկայացումը կապեցին սատանիզմի եւ ապազգայնության հետ, «Զույգ արեգակներ»-ի դեպքում էլ այն դիտարկվեց որպես միասեռականության եւ տրանսգենդերների քարոզ: Շատեր համար անհասկանալի էր, թե ինչ կապ ուներ բեմադրությունն օրվա խորհրդի՝ անկախության տոնի հետ, նրանք դա համարեցին «Ստամբուլյան» կոնվենցիայի քողարկված գովազդ:
Անդրադառնալով քննադատություններին՝ բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը ՀԺ-ին հայտնել էր, որ «Զույգ արեգակներ» ներկայացումը 2015 թվականին բեմականացվել է ՀՀ նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո՝ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ:
Ներկայացումը Հայոց ցեղասպանության 100-ամյակի պետական միջոցառումների ցանկում ներառված ներկայացումների շարքում է եղել եւ, ըստ հեղինակի, ցույց է տվել այն ամենը, ինչ հայերը ստեղծել են հազարամյակների ընթացքում՝ հանձնելով համաշխարհային մշակույթին: Բալետմայստերը նկատել էր՝ այն ժամանակ ներկացումը չի քննադատվել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT