ԽՍՀՄ տարիներին Հայաստանում կար 30.000 գիտնական, հիմա՝ 6.000, ռեսուրսները սպառվում են. Սամվել Հարությունյանը՝ ԱԺ-ում

06/11/2019 schedule19:35

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն այսօր ԱԺ քննարկման ժամանակ առանձնացրել է գիտական ոլորտի մի քանի հիմնախնդիր, որոնց լուծման գլխավոր նախապայմանը բավարար ֆինանսավորումն է:

2007 թվականի տվյալներով գիտնականների միջին աշխատավարձը կազմում էր 37.500 դրամ: Հիմա, իհարկե, չկա նման ցուցանիշ, սակայն եղածն էլ բավարար չէ:

Համեմատելով տվյալները, Հարությունյանն ասաց, որ ԽՍՀՄ տարիներին Հայաստանում կար մոտ 30 հազար գիտնական, հիմա՝ 6056, որոնցից 28.2 տոկոսն էլ 65 տարեկանից մեծ են: Նրա խոսքով Հայաստանից գնում են երիտասարդները ավելի լավ առաջարկներ, ավելի բարձր աշխատավարձ ունենալու ակնկալիքով:

«Սովետական ռեսուրսները սպառվում են, հետևից եկողներ չկան»,- ասում է Սամվել Հարությունյանը: Նրա խոսքով տարեկան մոտ 250 մեծահասակ գիտնական է մահանում, սակայն գիտական կառույցների տնօրենները նոր մարդկանց ընդունելու փոխարեն բարձրացնում են մյուսների աշխատավարձերը, ինչը ունի լավ ու վատ կողմեր: 

2017 թվականին գիտական ոլորտի ֆինանսավորումը կրճատվեց 7 տոկոսով, ինչի պատճառով չհաջողվեց 400-500 երիտասարդ ընդունել աշխատանքի: Հարությունյանի խոսքով հենց այդ տարի երիտասարդների զգալի մասը լքեց Հայաստանը:

Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանն էլ ներկայացրեց բազում հաջողություններ ու ծրագրեր, որոնք իրականացվում են գիտության ոլորտում: Օրինակ՝ 2015 ի դրությամբ, 192 ներկայացված հայտից  27-ը գրանցել է հաջողութուն: Սա կազմում է 14.06 % մասնակցության հաջողության գործակից, որը մեծագույն ցուցանիշ է Արևելյան գործընկերության մեջ: Նա նաև ներկայացրեց երկկողմ համագործակցության ծրագրեր Գերմանիայի, Ֆրանսիայի, Բելառուսի, Ռուսաստանի, Իտալիայի հետ: Գերմանիայի հետ ծրագիր կա գիտական 2 կենտրոն կառուցելու, որոնցից մեկը կայացել է, մյուսը կայանում է: Ըստ նրա՝ ծրագրերի մասնկացության տեմպը զգալի բարձրացավ անցած տարի և հաջողությունները նույնպես քիչ չեն եղել:

Մյուս բանախոս՝ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խմբի համակարգող Արթուր Իշխանյանն ասաց, որ գիտությունը գտնվում է կոմայի մեջ և գնում է մահվան: Նրա խոսքով անիմաստ է առաջարկություններ անել այս քննարկման շրջանակներում, քանի որ գիտնականների գործը գիտությամբ զբաղվելն է, առաջարկներ պետք է անեն պատկան մարմինները:

«Տարբեր խողովակներով է պետք ավելացնել գիտության ֆինանսավորումը»,- ասաց Իշխանյանը: Խոսեց նաև ոլորտի կարևորագույն խնդիրներից մեկի՝ գիտության երիտասարդացման մասին: Դրա համար, իհարկե, կան բազում ծրագրեր, որոնք շատ մեծ դեր են խաղում երիտասարդների ներգրավմանը գիտության մեջ: Իշխանյանը շնորհակալություն հայտնեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին այս ծրագրերը իրականացնելու համար, նաև ավելացրեց, որ սա ամբողջությամբ չի լուծում խնդիրը և երիտասարդները լքում են Հայաստանը կամ ոլորտը՝ ավելի լավ տարբերակներ փնտրելով:

Ժաննա Ջեյրանյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2899 դիտում

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության ներկայացուցիչների հետ քննարկվել է համագործակցության հեռանկարը

Համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրմանն այլևս ոչինչ չի խանգարում. Գերմանիայի նախագահ

Պատերազմի ժամանակն ավարտվել է, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու խնդիր ունենք Ադրբեջանի հետ. ՀՀ նախագահ

Բացահայտվել է 680 գրամ ոսկյա զարդերի, 2150 ԱՄՆ դոլարի և 395 հազար դրամի գողությունը. կան ձերբակալվածներ

Մարին Լը Պենը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման. նա չի կարող մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գերմանիայի առաջին տիկնոջ հետ հանդիպումից

Անառարկելի արձանագրում. ՀՀ ընդդիմությունը «Ալիևի միջոցով» վաստակում է իր «հանապազօրյա հացը»

Զառիթափի խաչմերուկում մեքենաներ են բախվել. 1 հոգի տեղում մահացել է, կան վիրավորներ

Ստացվում է՝ Գյումրիում թիվ 1 ընդդիմությունը Կոմունիստական կուսակցությունն է. Թունյան

Հայտնի է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը․ տեսանյութ

Ի պատիվ Գերմանիայի նախագահի, Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ. ինչ ընդգծումներ են արվել

Հաշվետվություն

Բաքուն փորձում է ՀՀ-ին տանել իր խաղի դաշտ, պետք է պատրաստ լինել բոլոր սցենարներին. Հովհաննիսյան. տեսանյութ

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

«Կրթվելը նորաձև է» շարժման հաջորդ հանդիպումը լինելու է Արմավիրում. երբ և ինչպես մասնակցել

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ Վաշինգտոն ժամանած «Starmus» թիմի

ՌԴ-ն պատրաստվում է նոր ռազմավարական համագործակցություն սկսել Թուրքիայի հետ

Կիև են ժամանել խորհրդարանական ներկայացուցիչներ ամբողջ Եվրոպայից

Խաղաղության պայմանագիրը ստորագրելու ՀՀ դիրքորոշման փոխադարձմամբ հնարավոր է հասնել կարևոր հանգրվանի. Միրզոյան

Անդրադարձ է արվել Հարավային Կովկասի վերջին զարգացումներին. հանդիպել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ու Սարկոզին

Լոռու գետերի խնդրահարույց հատվածներում հրատապ կարգով հուների մաքրման հակահեղեղային միջոցառում է իրականացվում

Վարդան Ղուկասյանն արձագանքել է Մարտուն Գրիգորյանին

Ռեստորաններից մեկի մոտ վիճաբանել, դանակահարել են. մանրամասներ Չարենցավանում 21-ամյա տղայի սպանության դեպքից

Իդրամն արդեն Yerevan City-ում է

Քանի դեռ անհետ կորածի դին չի հայտնաբերվել, պարտավոր ենք փնտրել ողջերի մեջ, ծնողների հետ համաձայն եմ. Քոչարյան

Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է՝ առաջինը Եվրոպական միության երկրների շարքում. նախագահ

Մարտուն Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ

Արման Եղոյանը ներկայացրել է հայկական կողմի ջանքերը՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման

Անչափ ուրախ էի Երևանում հյուրընկալել Գերմանիայի առաջին տիկնոջը՝ իմ լավ բարեկամ Էլկե Բուդենբենդերին. Հակոբյան

Ժողովուրդը ՔՊ-ից չի հիասթափվել, 2026-ին մենք վստահ ենք, որ հաղթելու ենք ընտրություններում. Նարեկ Մկրտչյան

Որոշում եմ կայացրել՝ մայր լինեմ, և դա իմ ամենաճիշտ որոշումն էր. Մաշան՝ որդուն միայնակ մեծացնելու մասին

Ինչ վիճաբանություն է եղել անհետ կորածների ծնողների և պատգամավորի միջև. Գեղամ Նազարյանը պարզաբանել է

Գերմանիան աջակցում է խաղաղության օրակարգին. Կառավարությունում հյուրընկալվել են նախագահ Շտայնմայերն ու տիկինը

Անճշտությունների պատճառով Գյումրու մի քանի տեղամասում վերահաշվարկ կիրականացվի

Ակնհայտ էր, որ շինծու թեկնածուների միակ նպատակը քվե կորզելն էր. Չախոյանը՝ Գյումրու ընտրությունների մասին

ՀՀ-ի և Գերմանիայի կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել

Եկեղեցու մեջ կգնդակահարեմ էդ քահանային, բարձրաձայն ասում եմ․ Վարդան Ղուկասյանը՝ ԼԳԲՏ քարոզչության մասին

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե հունվարից մինչև օրս քանի քաղաքացի է հետ ստացել սոցիալական կրեդիտ

Շնորհավորում եմ Վոլոդյա Գրիգորյանին և իր թիմին. Դավիթ Մինասյան

Երեկվա ընտրությունը փաստում է մեր երկրում ժողովրդավարության առկայությունը. Գալյան