Ապօրինի ծառահատումների երեւույթը 100 տոկոսով կանգ չի առնի, ինչպես ցանկացած հանցագործ երեւույթ. մարզպետ

Վերջին օրերին «Հայկական ժամանակ»-ը տեղեկություններ է ստանում, որ Տավուշի մարզում շարունակվում են անտառահատումները: Մասնավորապես, մեր տեղեկություններով, օրերս դարձյալ ծառահատման դեպք է բացահայտվել Տավուշում. խոսքը շուրջ հարյուրից ավելի ծառերի մասին է։

Շաբաթներ առաջ էլ նույն մարզի Արծվաբերդի անտառտնտեսությունում 300-ից ավելի ծառահատման դեպք էր բացահայտվել:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մեր զրույցում ասաց, որ անտառահատման դեպքերն այսօր 99 տոկոսով հայտնաբերում են:

- Պարո՛ն Չոբանյան, վերջին շրջանում տեղեկություններ ենք ստանում, որ Տավուշի մարզի անտառտնտեսություններում շարունակվում են ապօրինի ծառահատումները: Տեղյա՞կ եք այդ մասին:

- Ապօրինի ծառահատումների երեւույթը 100 տոկոսով կանգ չի առնի, ինչպես ցանկացած հանցագործ երեւույթ կամ գողություն որեւէ տեղ: Բայց այն ծավալները, որոնք այսօր փորձում են իրականացնել, մեղմ ասած, անհամադրելի են նախորդ ծավալներին: Այսինքն՝ ոչ թե նույնիսկ 1 տոկոս են կազմում, այլ 0.1 կամ 0.2 տոկոս: Մի քանի օրը մեկ մենք ծառահատման դեպքեր ենք հայտնաբերում։ 99 տոկոս դեպքերում  հայտնաբերում ենք ծառահատումները, քանի որ տոտալ հսկողություն է իրականացվում։ Այս տվյալները ես նաեւ ասում եմ՝ ելնելով այն բացահայտումներից, որոնք մենք իրականացնում ենք: Այսինքն, ըստ էության, կարող ենք ասել, որ մենք վերջ ենք տվել համակարգային ապօրինի ծառահատումներին, ու հնարավոր չէ դա տանել եւ վաճառել: Դրանք այսօր կրում են լոկալ բնույթ, ու այդ դեպքերի 99 տոկոսը բացահայտվում է ու համապատասխանորեն արձանագրվում է:

- Դարձյալ նույն խմբե՞րն են զբաղվում անտառահատությամբ:

- Գոնե վերջին շրջանի ուսումնասիրությունների արդյունքում դրանք խմբեր չեն, այլ անհատներ են: Մի քանի հարյուր անգամ նվազել է այդ մարդկանց ցանկը: Հաճախ մեզ ուղարկում են լուսանկարներ՝ փայտով բարձված մեքենաներով, այդ բոլոր դեպքերին մենք հետամուտ ենք լինում: Հիմնականում դա այն փայտանյութն է, որն արդյունահանվում է կա՛մ թափուկի, կա՛մ քամատապալի, կա՛մ հատատեղերից հատված ծառերի տեսքով: Հատատեղերի վաճառք էլ է կատարվում այսօր: Եվ կան ծառեր, որոնք որ նախատեսված են հատել՝ անտառի կառավարումից ելնելով, ասենք, օրինակ՝ հիվանդ ծառ է: Այսօր անտառտնտեսությունը զբաղված է ծառատունկով: Աննախադեպ ծավալի ծառատունկ է արվում:

- Նախկինում խոսվում էր, որ անտառապետներն ու անտառապահներն առնչություն ունեն անտառահատների հետ: Այլեւս չկա՞ նման կապ:

- Ես չեմ կարող բացառել: Դրանց մասին որոշակի հայտարարություններ հնչել են ոստիկանությունից: Մի քանի անտառապետների մասով էլ կան հարուցված քրեական գործեր: Այսինքն, այնուամենայնիվ, որոշակի իներցիոն դրսեւորումներ կան, եւ բնական է, քանի որ մենք ամբողջությամբ չենք ազատվել գործող աշխատակազմից, որը սովոր էր ինչ-որ ձեւերով աշխատել, ու դա փորձված էր: Սա բնական է, ինչպես ցանկացած ոլորտում հանցագործը գնում է հանցագործություն կատարելու, այլ բան է՝ մենք այդ հնարավորությունն իրենց տալի՞ս ենք, թե՞ չենք տալիս: Մենք, ըստ էության, ոչ թե քչացրել ենք, այլ գրեթե վերացրել ենք ապօրինի անտառահատումները, եւ գրեթե բոլոր նմանատիպ դեպքերը հայտնաբերվում են, համապատասխան վարույթ է բացվում: Բացահայտումների արդյունքում արդեն պարզվում են, թե այդ անտառապահներն ինչ առնչություն են ունեցել:

- Երբ անտառահատողները բողոքի ակցիա էին իրականացնում, այդ ժամանակ նշել էիք, որ մարզում մի քանի հարյուր աշխատատեղ կա, սակայն աշխատող չկա: Հնարավո՞ր եղավ նրանց ներգրավել այդ աշխատանքներում:

- Այդ ժամանակվանից մինչեւ հիմա մենք մի քանի հարյուր մարդու աշխատանքի տեղավորումներ կատարել ենք, բայց դա մոտավորապես 1/3-րդն էր այն առաջարկության, որը մենք ունեինք: Այսինքն՝ մենք ունենք դեռեւս մեծ քանակի աշխատատեղեր, որոնք բավարարված չեն: Իհարկե, շինարարության ոլորտում մի փոքր եղանակային պայմանները լավ չեն, եւ այն կսկսվի նորից գարնանը, բայց մյուս ոլորտներում կան բավականին մեծ քանակի աշխատատեղեր: Այդ մասին պարբերաբար հրապարակումներ են լինում՝ ե՛ւ մարզպետարանի էջում, ե՛ւ զբաղվածության ծառայության Իջեւանի, Բերդի եւ Նոյեմբերյանի էջերում: Եթե հաշվի առնենք նաեւ պայմանագրային զինծառայության աշխատատեղերը, մենք ունենք շատ ավելի աշխատատեղ:

- Եթե ավելի կոնկրետացնենք, անտառահատությամբ զբաղվողներն այդ աշխատանքներում ներգրավվե՞լ են:

- Այո՛, ներգրավվել են: Մի մասը ներգրավվել է այդ աշխատանքներում, մի մասը զբաղվում է ձեռներեցությամբ, ու մենք տեղեկություններ ունենք այդ մասին, օրինակ՝ այգեգործությամբ, անասնապահությամբ, ֆերմերներ են մի մասը: Մենք ուղղակիորեն հետեւում ենք եւ շատ ուրախ ենք, որ կա այսպիսի գործընթաց:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2728 դիտում

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է