30%-ով կբարձրանա մտավոր և հոգեկան խնդիրներով անձանց հետ աշխատող սոցաշխատողների աշխատավարձը

2020 թվականի հունվարի 1-ից 30%-ով կբարձրանա մտավոր և հոգեկան խնդիրներ (այդ թվում՝ աուտիզմ) ունեցող անձանց խնամքի ու սոցիալական վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպություններում մասնագիտացված աշխատանք կամ խնամք իրականացնողների նվազագույն աշխատավարձը։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ խոսքը վերաբերում է նախարարության կողմից պատվիրակված ծառայություններ մատուցող կազմակերպություններում աշխատող սոցիալական աշխատողներին, սոցիալական մանկավարժներին, դաստիարակներին, մեթոդիստ համակարգողներին, էրգոթերապիստներին, խմբավարներին (ըստ ուղղությունների), հատուկ մանկավարժներին (այդ թվում՝ լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ), հոգեբաններին (այդ թվում՝ հատուկ հոգեբան, վարքային թերապիստ), սպասուհիներին, դայակներին, հոգեբույժներին, բուժքույրերին, ադապտիվ ֆիզկուլտուրայի և աշխատանքային թերապիայի մասնագետներին։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված նախագիծը մշակելիս հաշվի է առնվել մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար առկա ծառայությունների և մասնագետների պակասը, ինչպես նաև՝ տարվող աշխատանքների հետ կապված առանձնահատկությունները:

Կարևորվել է նաև այն, որ աշխատավարձերի անհրապույր լինելը կարող է ռիսկի ենթարկել ծառայությունների առկայությունը, հետևաբար նաև հաշմանդամություն ունեցող անձանց՝ համայնքում ապրելու իրավունքի ապահովման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը:

Տպել
336 դիտում

Միհրան Ծառուկյանը բեմում ամուսնության առաջարկ արեց Արփի Գաբրիելյանին (տեսանյութ)

Գնալ խանութ եւ հանդիպել... Հայաստանի Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին. վարչապետը լուսանկար է հրապարակել

Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն (լուսանկարներ, տեսանյութ)

Հրաժարվում ենք պոլիէթիլենային տոպրակներից և վերցնում կտորե տոպրակներ. վարչապետն ու տիկինը գնումներ են կատարում

Նոր-Հաճնում՝ իրենց բնակարանում շմոլ գազից մահացածներից երկուսը հանդես էին գալիս «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմում

Ապօրինի ծառահատում Փամբակ գյուղի տարածքում. փայտանյութի համար փաստաթուղթ չի ներկայացվել

Հրդեհ Մեծ Մանթաշ գյուղում. 2 տների բակերում այրվել է 800 հակ անասնակեր

Առաջիկա շաբաթը կանցնի առանց տեղումների, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Երևանում անցկացվում է սուսերամարտի միջազգային մրցաշար

Երեւանի 5-հարկանի շենքի տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին (տեսանյութ)

Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ վառեցինք երեկվա ողբերգության 5 զոհերի հոգիների հանգստության համար. վարչապետ (տեսանյութ)

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Վ. Սարգսյանի անվան մարզադաշտի տարածքում. կա վիրավոր եւ բերման ենթարկվածներ

Ուկրաինայի հայ երիտասարդները հավաքվել էին մեկ հարթակում. Զարեհ Սինանյանը մասնակցել է ֆորումի

Նոր Հաճնում սուբվենցիոն ծրագրով նորոգվում է մարզադպրոց. վարչապետի շրջայցը շարունակվում է (տեսանյութ)

Ուսանողությունը մեր երկրի զարգացման գլխավոր գրավականն է. ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղերձը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել ռազմական բժիշկներին

Մահճակալից կախված վիճակում հայտնաբերվել է կալանավորված անձի դին

Վարչապետը Նոր Երզնկայում է, ծանոթանում է գազաֆիկացման ծրագրին (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ