Ֆրանսիական «Le Point» պարբերականի անվան տակ Հայաստանի մասին ապատեղեկատվություն է տարածվում «X»-ում․ FIP

27/02/2026 schedule18:10

«X» (Twitter) սոցիալական հարթակում դարձյալ հայաստանյան քաղաքական դաշտը թիրախավորող կեղծ տեղեկություններ են տարածվում։ Այս մասին գրել է Փաստերի ստուգման հարթակը (FIP):

Առաջին հայացքից բոտային հաշիվը հրապարակել է մի տեսանյութ, որի վրա ֆրանսիական հայտնի պարբերականի անունն է՝ «Le Point», իսկ դրա ենթագրերում նշվում է, թե իբրև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների 70 տոկոսը դիմել է Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու համար։

«Սա Ֆրանսիայի ուղիղ միջամտությունն է Հայաստանի քաղաքական կյանքին։ Նույն իրավիճակը եղել է նաև Մոլդովայում խորհրդարանական ընտրություններից առաջ»,- կարդում ենք այդ տեսանյութի ենթագրերում։ Տեսանյութը «X»-ում լայն տարածում էր գտել։

Picture9-1-300x300.png (53 KB)

Ֆրանսիայի քաղաքացիության համար դիմելու մասին

ՔՊ կուսակցության անդամների 70 տոկոսի՝ Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու համար դիմելու մասին տեղեկություն չկա, այդ մասին հայաստանյան քաղաքական դաշտում նույնիսկ խոսակցություն չի եղել, որևէ աղբյուր այդ մասին չի գրել։

Ի դեպ, Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալն այդքան հեշտ բան չէ․ դա բարդ ու երկարատև գործընթաց է, որը պահանջում է երկար տարիների բնակություն Ֆրանսիայում և հատուկ պայմաններ։ Միանգամից հարյուրավոր պաշտոնյաների քաղաքացիություն տալը տեխնիկապես և քաղաքականապես անհնար է։ Բացի այդ՝ «Le Point»-ի կայքում նման տեղեկություն կամ այդ մասին հոդված գոյություն չունի։

Ֆրանսիական հայտնի պարբերականը՝ սուտ տարածելու գործիք

Տեսանյութի վրա նշված լոգոն ֆրանսիական հայտնի լրատվամիջոցի անվանումն է՝ «Le Point»։ Այն քաղաքական և հասարակական շաբաթաթերթ է, որը համարվում է Ֆրանսիայի երեք խոշորագույն լրատվական ամսագրերից մեկը։

Picture8-1.png (48 KB)

«X»-ում տեղադրված տեսանյութը երբ ավարտվում է, որպես դրա հեղինակ նշվում է երկու անուն՝ Բորիս Հանսել և Պիեռ Լե Մուելիկ  (Pierre Le Mouellic)։ Այս մարդիկ իրական են, գոյություն ունեն, սակայն քաղաքական լրագրության հետ կապ չունեն։ Բորիս Հանսելը ֆրանսիացի հայտնի պրոֆեսոր է և «Le Point»-ի համար գրում է բացառապես առողջապահական և գիտական թեմաներով։ Նրա յութուբյան վերջին ուղերձներից մեկը ծխելը թողնելու հետևանքով քաշի ավելացման թեմային է վերաբերում։

Ինչ վերաբերում է Պիեռ Լե Մուելիկին, ապա վերջինս տեսանյութերի մոնտաժող է։ Նրա անունը հայտնվում է Բորիս Հանսելի իրական տեսաուղերձների վերջին հատվածում որպես մոնտաժի հեղինակ։ 

Փաստացի կեղծ տեսանյութի հեղինակները վերցրել են «Le Point»-ի առողջապահական հոլովակներից մեկի վերջնամասը և այն կցել են քաղաքական բովանդակությամբ տեսանյութին՝ «X»-ում տարածվող կեղծ տեսանյութին վստահություն հաղորդելու համար։

Ի դեպ, «Le Point»-ը հաճախ է եղել նման ապատեղեկատվական արշավների գործիք․ որոշ ժամանակ առաջ էլ այս լրատվամիջոցի լոգոյով տեղեկություն է տարածվել, թե իբրև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի երգիծանկարները հայտնվել են շենքերի վրա։ Այդ տեղեկությունը, սակայն, ֆրանսիացի փաստեր ստուգողները հերքել էին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1157 դիտում

Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տալ անհետ կորածների, թաղման վայրերի մասին

Ողբերգական ավտովթար Երևանում. վնասվել են նաև կայանված մեքենաներ, կան զոհ և տուժած

Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում

Կրակոցները եղել են օդաճնշիչ ատրճանակից, ամայի տարածքում. ՔԿ-ն՝ պայմանագրային զինծառայողին առնչվող լուրի մասին

Արտահանող ընկերություններին կոչ է արվում առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերի արտոնյալ պայմաններից

Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում 14-ամյա աղջիկ է մահացել

«Էսա տաշոն կրի, լիքը թեմաներ կան». «էդ փողը ոչ իրանց ջեբից ա, ոչ էլ, ռոճիկ ա, ստացեք». նոր ձայնագրություններ

Լոռու գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է

Մոնակոյում մահափnրձ է տեղի ունեցել ուկրաինացի գործարարի ու նրա ընտանիքի դեմ. Երմոլաևի վիճակը ծայրահեղ ծանր է

Վանաձորում կրակոցներ են հնչել. պայմանագրային զինծառայողը հայտնել է՝ ատեստավորման է պատրաստվել

Իջևանի կենտրոնական այգու՝ վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 5-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում

Որքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ է արտահանվել 3 օրում․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Ընտրակաշառքի գործերով 258 մեղադրյալից 182-ը «Ուժեղ Հայաստան»-ից է․ բողոքում են, որ ՀԿԿ-ն իրենց թիրախավորել է

Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը

Իրանն առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի պլանավորում

ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին

ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը՝ անվտանգային պաշտպանիչներով և հատուկ դիզայնով․ տեսանյութ

Ոստիկանության 2 ծառայող ազատվել է աշխատանքից, 3-ը խիստ նկատողություն է ստացել

Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ․ վարչապետ

ՌԴ-ն մեզ կանգնեցրել է երկընտրանքի առջև. ինչքան սեղմում են օղակը, ավելի շահեկան ենք դուրս գալիս. տեսանյութ

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չենք տեսնում․ վարչապետն ասել է՝ ինչու

Իմ ու Ալեն Սիմոնյանի մեջ անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա. Փաշինյան

Կրեմլը չի հանդուրժում Փաշինյանին՝ որպես ժողովրդի ընտրյալի. ՌԴ-ն կարող է պայթել ներսից. Միսկարյան. տեսանյութ

ՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը․ Պապոյանը ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը

ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը

Հուլիսի կեսերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին․ Պետրոսյան

Դեյվիդ Ալենը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը

Երևան-Սևան ճանապարհին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից տուժած կամրջի հիմքերի ամրացումը կատարվել է

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մեկնել է Կորեա

Գյումրիում գտնվող ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ որևէ ազդանշան չի ստացվել․ Գալուզին

Վերահաստատվել է համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը․ ՄԻՊ-ն ընդունել է ԱՄԿ ACTRAV-ի տնօրենին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կժամանի Հայաստան․ տեղի կունենա հանդիպում վարչապետի հետ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են եղել

Ովքեր կլինեն ԱԺ փոխնախագահներ․ ՔՊ-ն երեկոյան որոշում կկայացնի

Երբ որոշում ենք կայացրել, մենք նման հաշվարկի չենք տիրապետել․ Հովակիմյանը՝ ԲՀԿ-ի ընտրական տվյալների մասին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Վահրամ Փափազյան փողոցում