ԵՊՀ-ում դասադուլը շարունակվում է. ուսանողները ԿԳՄՍՆ շենքի մոտ նստացույց են հայտարարել (լրացված)

ժ.11։30 Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի նախաձեռնած դասադուլը շարունակվում է: Ուսանողներն այսօր երթով շարժվել են դեպի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք: Ինչպես հայտնում է «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը, նրանց թիվն աստիճանաբար աճում է: Առայժմ նրանք մոտ 100-ն են:

Բողոքի ցույցի մասնակիցներին են միացել ուսանողներ ռոմանագերմանական, արեւելագիտության, պատմության ֆակուլտետներից: Ուսանողները հայտարարել են, որ բուհից ուղեւորվելու են դեպի կառավարության շենք, որտեղ այս պահին նիստ է ընթանում:

Ուսանողներն ասել են, որ իրենց ակցիան համաձայնեցված է ֆակուլտետի ղեկավարության ու դասախոսների հետ եւ դասերին չմասնակցելու թույլտվություն են ստացել: Բողոքի ցույց անող երիտասարդներին միացել են նաեւ մի խումբ դասախոսներ:

ԵՊՀ-ում, հիմնականում բանասիրության ֆակուլտետի ուսանողները, դասադուլ են անում երեկվանից: Նրանց բողոքն ընդդեմ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի է: Ավելի հստակ՝ այն դրույթի, ըստ որի՝ բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չէ, եւ բուհն ազատ է ինքը որոշելու՝ նպատակահարմա՞ր է դրանք ներառել ուսումնական ծրագրերի մեջ, թե՞ ոչ:   

Ժ.12:10 Բողոքի ցույցի մասնակիցներն արդեն կառավարության շենքի մոտ են: Նրանց են միացել ուսանողներ աստվածաբանության ֆակուլտետից, նաեւ ՀՅԴ երիտասարդական միությունը: Հավաքվածները վանկարկում են «Արայի՛կ, հեռացի՛ր»: Նրանք տարբեր գրությամբ պաստառներ են պարզել. «Պահանջվում է ԿԳՄՍ նախարար», «Հայ ա մետ», «#գորՁ կա»:

ժ.12:50 ԵՊՀ դասադուլ հայտարարած ուսանողներն իրենց բողոքի ցույցը շարունակում են Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շենքի մոտ: Նրանք բողոքում են նաեւ «Մել» ֆիլմի համար գումարներ հատկացնելու, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներում, որպես այդպիսին, չդասավանդելու հեռանկարի դեմ: Նրանք նախարարի հեռանալու պահանջը երբեմն-երբեմն վանկարկում են անգլերենով: Պատճառաբանում են, որ ոչ հայերեն լեզուն նրան ավելի հասկանալի է:

Ուսանողները հայտարարել են, որ նստացույց են սկսում, ԵՊՀ մյուս ֆակուլտետների ուսանողներին կոչ են արել միանալ իրենց:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2965 դիտում

Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ

ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը

Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն

Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան

Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել

Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի

Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան

Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ

Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ

Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից

Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ

Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով

Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք

Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար

Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը

21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի

Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա

Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը

«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան

2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը

Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել