Երևան
12 °C
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը The Economist շաբաթաթերթի հետ զրույցում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի մոտ հիմա «ուղեղի մահ» է գրանցվել:
Նա կարծիք է հայտնել, Միացյալ Նահանգներն էլ այս պահին մեջքով է շրջվում իր գործընկերների նկատմամբ՝ Սիրիայից իր զորքերը դուրս բերելու պատճառով եւ Եվրոպան այժմ չի կարող հույս դնել նրանց աջակցության վրա, ինչի արդյունքում Թուրքիան իրականացրել է չծրագրված ռազմական գործողություններ՝ հայտնի հետեւանքներով:
«ՆԱՏՕ-ն ամբողջությամբ կորցրել է իր հավասարակշռությունը միության ներսում, չկա գործողությունների պլանավորում եւ ծրագիր: Այն, ինչ այս պահին տեղի է ունենում, ոչ այլ ինչ է, քան ՆԱՏՕ-ի «ուղեղի մահ»,-ասել է Մակրոնը՝ անհավանական համարելով ՆԱՏՕ-ի ներսում ձեւավորված կարծիքն այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունն իրենց առաջնային թշնամին է:
Ֆրանսիայի նախագահի խոսքերով, Եվրոպան պետք է սկսի զարգացնել սեփական ռազմական ուժերը և իրեն տեսնի որպես աշխարհաքաղաքական տերություն, հակառակ դեպքում տարածաշրջանը չի կարողանա վերահսկել իր ճակատագիրը:
Այս ամենը Մակրոնն ասել է Սիրիայում ստեղծված իրավիճակը մեկնաբանելու համատեքստում՝ որպես անհավասարակշիռ վարքի դրսեւորում օրինակ բերելով Թուրքիայի սկսած գործողությունները Սիրիայում՝ թուրք-ամերիկյան բանակցություններից հետո:
ասել է, որ Մերձավոր Արեւելքում կոպիտ սխալ է թույլ տրվել, անընդունելի է նաեւ Վաշինգտոնի քայլը՝ դուրս բերել իր զորքերը Սիրիայից եւ տեղեկացնել այդ մասին ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, այդ թվում Ֆրևանսիային՝ թվիթերում գրառման միջոցով:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ պատրաստ են սկսել երկխոսություն Ռուսաստանի Դաշնության հետ:
ՆԱՏՕ-ի մասին Ֆրանսիայի նախագահի խոսքերին անդրադարձել են միության անդամ երկրներն ու Ռուսաստանը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մակրոնը տվել է Հյուսիսատլանտյան դաշինքի այժմյան իրավիճակի ուղիղ եւ ճշգրիտ բնորոշումը, հայտնում է РИА Новости-ն:
«Էմանուել Մակրոնը ոսկի խոսքեր է ասել՝ ճշմարիտ եւ իրավիճակն իրապես արտացոլող: Մի հսկայական հարց կա՝ ինչպե՞ս է պատրաստվում Եվրոպան վերահսկել իր ապագան»,-ասել է Զախարովան՝ հիշեցնելով 20-րդ դարի պատերազմներն ու Եվրոպայում տիրող իրավիճակը:
ՌԴ պետդումայի միջազգային գործերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին էլ իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ կույր համերաշխության դրսեւորումների արդյունքում ամբողջ Եվրոպան հայտնվելու է կոմայի մեջ: Ըստ Սլուցկու, վաղուց էր պետք թողնել Վաշինգտոնի թելն ու վարել քաղաքականություն, որը կբխեր միության բոլոր անդամների շահերից:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, անդրադառնալով Էմանուել Մակրոնի խոսքերին, հայտնել է, որ չի կիսում Ֆրանսիայի նախագահի կարծիքը՝ ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» մասին եւ կարծում է, որ դաշինքը շարունակում է մնալ ուժեղ, իսկ ԱՄՆ-ն ու Եվրոպան միասին շարունակում են համատեղ գործողությունները կոլեկտիվ անվտանգության հարցում :
«Մենք այս պահին էլ անում ենք այն, ինչ արել ենք տասնամյակներով: Եվրոպացի գործընկերներն ամրապնդում են իրենց ռազմական ուժերի կարողությունները, ավելի շատ ներդրումներ են անում պաշտպանական ուղղությամբ, ԱՄՆ-ն էլ մեխացնում է ներկայությունը Եվրոպայում»,-ասել է Ստոլտենբերգը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ համաձայն չէ Ֆրանսիայի նախագահի՝ ՆԱՏՕ-ում տիրող իրավիճակի մասին ասված խոսքերի հետ:
«Ես կարծում եմ, որ Էմանուել Մակրոնը բավական կտրուկ է արտահայտվել: Այդ խոսքերը չեն համընկնում իմ դիրքորոշման հետ»,-ասել է Մերկելը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ ունեցած բանակցությունների արդյունքներն ամփոփող հարցազրույցի ընթացքում:
Նա ասել է, որ նման կտրուկ գնահատականն այդքան էլ անհրաժեշտ չէր այս պահին, սակայն չի կարող հերքել, որ դաշինքի ներսում իսկապես խնդիրներ կան. «ՆԱՏՕ-ն մեր հետաքրքրությունների շրջանակում է, սա մեր դաշինքն է: Ես նախկինում ասել եմ եւ հիմա էլ միանշանակ պդնում եմ՝ մենք ինքներս պետք է մեր ձեռքը վերցնենք Եվրոպայի ճակատագիրը»,-հայտնել է կանցլերը:
Ֆրանսիայի նախագահի ձեւակերպումներին արձագանքել է նաեւ ԱՄՆ-ը:
«ՆԱՏՕ-ն շարունակում է մնալ կարեւորագույն, շատ ազդեցիկ եւ շատ նշանակալի, հնարավոր է՝ ամենից կարեւոր ռազմավարական համագործակցությունը պատմության մեջ: »,-ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ սխալ համարելով դաշինքի մասին Մակրոնի խոսքերը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT