Երևան
12 °C
Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Մասիս» ֆուտբոլային ակումբի ապագան հարցականի տակ է: Սեփականատերերից մեկի բերած մարդկանց պատճառով այն ներքաշվել է պայմանավորված խաղերի մեջ: Հիմա էլ այդ սեփականատերը գնացել է ու ակումբը թողել առանց ֆինանսական միջոցների, իսկ նրա բերած սելեկցիոները, ինչպես նաեւ 1 ֆուտբոլիստ, հետախուզվում են:
Պայմանավորված խաղի վերաբերյալ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է մի քանի օր առաջ: Տեղեկություն է տարածել, որ «Մասիս»-ի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչը եւ մարզիկներից մեկը, նախնական համաձայնությամբ, կաշառքի դիմաց համաձայնեցված գործողությունների արդյունքում դիտավորությամբ ձեռնտու հաշվով կանխորոշել են 2019 թ. սեպտեմբերի 6-ին «Տորպեդո Երեւան»-ի դեմ կայացած խաղի արդյունքը եւ ապահովել «Տորպեդո»-ի հաղթանակը, իսկ մի շարք անձանց կողմից դրա շուրջ կատարված խաղադրույքների հետեւանքով բուքմեյքերական ընկերությանը պատճառվել է խոշոր չափերով գույքային վնաս: Խոսքը ՀՀ Գավաթի խաղարկության 2019-20 մրցաշրջանի 1/16 եզրափակչի հանդիպման մասին է, որն ավարտվել է 3:0 հաշվով:
Ինչպես «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ «Մասիս»-ի գործադիր տնօրեն Արտակ Մելիքյանից, ֆուտբոլիստը Ռուսաստանի քաղաքացի Ալեքսեյ Կուչինինն է, իսկ մյուս անձը Կիրիլ Գրիգորովն է: Մելիքյանը նշեց, որ երկուսն էլ երկրում չեն: Նա պատմեց, որ Գրիգորովն ակումբում զբաղվել է սելեկցիոն աշխատանքով՝ ֆուտբոլիստներ բերելով, սակայն պաշտոնապես աշխատակից չի եղել: Նա եղել է այն սեփականատիրոջ ներկայացուցիչը, որը հեռացել է ու չի զբաղվում ակումբով:
«Ակումբը 2 սեփականատեր ունի: Հիմա 1 ամիս է՝ միայն 1 սեփականատերն է զբաղվում գործերով, այն կողմը, որը նշանակել էր Գրիգորովին, այդ կողմն ընդհանրապես առնչություն չունի»,- ասաց Արտակ Մելիքյանը:
Այդ սեփականատիրոջ մասին Մելիքյանը շատ քիչ տեղեկություն ունի: Միայն գիտի, որ անուն-ազգանունն Էրիկս Զեյբոլդս է եւ որ Ֆրանսիայի քաղաքացի է: Բացի այն, որ ֆրանսիացին չի զբաղվում ակումբում, իսկ Գրիգորովն ու Կուչինը հետախուզման մեջ են, ակումբից հեռացել են նրանց հետ եկած ֆուտբոլիստները: Մելիքյանը նշեց, որ նրանց կողմից եկած ոչ ոք ակումբում չէ, խզվել է մոտ 10 հոգու պայմանագիր: Նա նաեւ ընդգծեց, որ այդ ֆուտբոլիստները ներգրավված չեն գործում, եւ նրանց հետ համագործակցությունը դադարեցրել են միայն այն պատճառով, որ նրանք այդ սեփականատիրոջ ու Գրիգորովի բերած խաղացողներն են:
Գրիգորովի անունը վերջին շրջանում հաճախ է կասկածների առիթ դառնում: Վերջերս նրան ավելի շատ կապում էին ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության հետնապահի հետ: Նա հանդես է եկել «Երեւան»-ում, որն այս պահին 0 միավորով վերջին՝ 10-րդ տեղում է: Հետագայում դադարել էր խաղալ այնտեղ, սակայն նրա անունը շարունակում էին կապել այդ թիմի հետ: Օրերս էլ ՀԺ-ն անդրադարձել էր The Black Sea հետաքննական լրագրությամբ զբաղվող կայքի 2 ծավալուն նյութերին, որոնցում ասվում էր, որ Գրիգորովն արդեն մի քանի տարի է՝ կապված է միջազգային խմբավորման հետ, որը պայմանավորված խաղեր է կազմակերպվում: Հետաքննական նյութերում նշվում էր, որ նա հանդես է եկել պայմանավորված խաղերում ներգրավված մի շարք ակումբներում: Բացի այդ՝ եղել են դեպքեր, որ հանդես է եկել՝ որպես մրցավար ու աչքի ընկել կասկածելի որոշումներով:
Ինչ վերաբերում է «Մասիս»-ի ապագային, ապա այն բանից հետո, ինչ ֆրանսիացի սեփականատերը չի զբաղվում գործերով, ակումբը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի ու գոյատեւման պայքար է մղում: Ողջ բեռը մնացել է ՀՀ քաղաքացի սեփականատիրոջ՝ Արթուր Ոսկանյանի ուսերին: «Մասիս»-ը չունի սեփական մարզադաշտ, ավտոբուս, այդ ամենը վարձակալությամբ է, անհրաժեշտ է նաեւ հոգալ արտասահմանցի ֆուտբոլիստների կեցության ծախսերը: Նաեւ աշխատավարձ վճարելու խնդիր է առաջացել, որը «Մասիս»-ում միջինը 300 դոլար է: Մելիքյանը նշում է, որ ակումբում հույս ունեն՝ նոր բաժնետեր կամ հովանավոր կգտնվի, ֆրանսիացին կհամաձայնի վաճառել բաժնետոմսերն ու «Մասիս»-ը կպահպանվի:
«Ակումբը պատրաստվում է առաջնությանը: 2-րդ կեսում հուսով ենք՝ ավելի լավ կլինի, նոր ֆուտբոլիստներ կներգրավենք»,- ասաց Մելիքյանը՝ ավելացնելով, որ այս պահին իրենց առջեւ մարզական նպատակներ դնել չեն կարող, քանի որ առաջնայինը գոյատեւման հարցն է:
Պայմանավորված խաղից հետո «Մասիս»-ը դուրս է մնացել գավաթի խաղարկությունից: Առաջին խմբի առաջնությունում 17 թիմերի մեջ 15-րդն է: Ունի 4 միավոր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT