Գյումրիում պոլիէթիլենային տոպրակի մեջ լքված երկվորյակները նորից տեղափոխվել են մանկատուն. ահազանգվել է մոր տանջելու մասին

Անցյալ տարի Գյումրիում պոլիէթիլենային տոպրակի մեջ թողնված եւ այսօր արդեն մեկ տարեկան դարձած երկվորյակները կրկին Գյումրու «Երեխաների տանն» են:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) լրատվական ծառայության պատասխանատու Սոնա Մարտիրոսյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց, որ ստիպված են եղել երեխաներին նորից հետ վերցնել, քանի որ նախարարությունում ահազանգ են ստացել, որ մայրը տանջում է նրանց:

«Երեխաները շատ քիչ մնացին կենսաբանական ընտանիքում, որովհետեւ հարեւաններից ունեցանք ահազանգեր, որ մայրը երեխաների նկատմամբ բռնություն է կիրառում, եւ նրանք անուշադրության են մատնված»,- ասաց Մարտիրոսյանը:

Նախարարության սոցաշխատողները գնացել են մոր վարձակալած բնակարան, այնտեղ իրավիճակին ծանոթանալուց հետո եկել են այն եզրակացության, որ կենսաբանական ընտանիքում չգտնվելը երեխաների լավագույն շահից է բխում: «Մայրը ծնողվարական հմտություններից գրեթե ամբողջությամբ զուրկ է: Երեխաները կապրեն Գյումրու մանկան տանը»,- հայտնեց Սոնա Մարտիրոսյանը:

Վերջինս նաեւ ասաց, որ երկվորյակների մայրը վարձակալած տանը ապրում է մի տղամարդու հետ, որը փոքրիկների կենսաբանական հայրը չէ, սակայն հանդիսանում է վերջինիս ամուսինը: Նույն տանը բնակվում է նաեւ երեխաների տատիկը՝ մորական կողմից:

Ավելի վաղ ԱՍՀ՝ այժմ արդեն նախկին նախարար Մանե Թանդիլյանը ՀԺ-ին հայտնել էր, որ երկվորյակների մայրը ապրում է Երեւանում: Թանդիլյանը ասել էր, որ փոքրիկների մոր համար տարբեր հնարավորություններ են դիտարկում՝ Երեւան քաղաքում նրան բնակարանով ապահովելու համար: Նախարարության լրատվության պատասխանատուն այսօր նշեց, որ գերատեսչությունը չունի իրավասություն եւ հնարավորություն նման իրավիճակում որեւէ մեկին բնակարանով ապահովելու համար:

Ավելի վաղ նախարարությունից նաեւ հայտնել էին, որ աշխատանք են տանում փոքրիկների մոր հետ, որպեսզի կարողանան ապահովել երկվորյակներ Վահեի ու Վահանի առողջ եւ բարեկեցիկ մանկությունը. «Ամենօրյա ռեժիմով մոր հետ կապի մեջ ենք, համապարփակ աշխատանք ենք տանում՝ սոցիալական աշխատողների եւ հոգեբանի ներգրավվածությամբ»:

Քննարկումներ, շփումներ, սոցիալական աջակցություն. փաստորեն այս ամենը չի օգնել փոքրիկների մորը, որպեսզի վերջինս կարողանա պատշաճ կերպով իրականացնել իր երեխաների խնամքը:

Հիշեցնենք՝ մայրը երեխաներին 2018 թվականի հոկտեմբերի 18-ին պոլիէթիլենային տոպրակի մեջ թողել էր Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության բակում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
32079 դիտում

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ