Պիտի հասկանանք՝ «Լիդիան»-ի տեխնիկան բրիլիանտով կամ ռուբինո՞վ է պատված եղել․ Զոհրաբյանը՝ քննիչ հանձնաժողովի անդամներին

Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիրին ներկայացված եւ նրա ընդունած ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունն ու  հիմնավորվածությունը ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը այսօր գումարեց իր առաջին նիստը։

Այս հանձնաժողովի նախագահը խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն է։ Այսօր հանձնաժողովը փոխնախագահ ընտրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանին ու որոշում ընդունեց հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին։

Հանձնաժողովի նիստի ժամանակ Սերգեյ Բագրատյանը ներկայացրեց, որ այսօր ՀՀ-ում հաշվառված է 670 հանքավայր, որից 30-ը` մետաղական:

Հանձնաժողովի նախագահը մանրամասնեց, թե ինչպես են բաշխվում 30 մետաղական հանքերը.

«7 պղնձամոլիբդենային, 4 պղնձի, 14 ոսկու եւ ոսկի բազմամետաղային, 2 բազմամետաղային, 2 երկաթահանքային, 1 ալյումինային մետաղական հանքավայրեր, եւ ՀՀ-ն մետաղական հանքավայրերի պաշարներով առաջատար դիրք է գրավում: Պետք է կարողանանք հարստությունը ծառայեցնել պետությանը, իրավունք չունենք բյուջեի ծախսային մասով ունենալ 4 մլրդ դոլար, այլ 40 մլրդ դոլար նման պայմաններով»:

Խոսելով մետաղական հանքավայրերում հանձնաժողովի կողմից անհրաժեշտ միջոցառումների մասին՝ Բագրատյանը նշեց, որ պետք է ստուգեն ֆինանսական հաշվետվություններն ու ՇՄԱԳ-ները․

«Առաջարկում եմ դատախազությանը հարցը ուղարկել, որ ստանանք բոլոր այն նյութերը, որով անցնում են հանքերը, ՊԵԿ-ից պահանջենք վերջին 10 տարվա տվյալները մետաղական հանքավայրերի վերաբերյալ, ամբողջական փաթեթը, որ վերաբերում է հանքավայրերին, նույնիսկ նրանք, որոնք այս 10 տարիներին դադարեցրել են գործունեությունը, բայց թողել են ավերածություններ, պոչամբարներ եւ այլն»,- ասաց Բագրատյանը:

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ պարտադիր է հարցումը հստակեցնել, որպեսզի հնարավոր լինի ստանալ անհրաժեշտ ինֆորմացիա։ Զոհրաբյանն օրինակ բերեց, որ «Լիդիան» ընկերությունը, որը պատրաստվում է շահագործել Ամուլսարի հանքը, հիմա ասում է, որ հանձնաժողովը չի կարողանում ուսումնասիրել իր հաշվետվությունը, որովհետեւ նախաքննական փուլում է, բայց, ինչպես նշեց պատգամավորը, նախաքննական փուլում է ՇՄԱԳ-ը․

«Իսկ մենք ֆինանսական հաշվետվությունը ստուգելու խնդիր ունենք, որ հասկանանք` այդ հայտարարված 400 մլն դոլարը որտե՞ղ է ներդրվել։ Մենք օրեր առաջ այնտեղ էինք, եւ գյուղացիները պատրաստակամ են գալ եւ հանձնաժողովին ասել, թե 1 հա հողը ինչքան է վաճառվել, կամ 400 մլն դոլարի բացվածքը նախաքննական մարմնի քննության առարկա չէ, որպեսզի հասկանանք, թե ներդրումները որտեղ են արվել, 1 հա-ն ինչ աստղաբաշխական թվերով է գնվել, այդ քսանքանի տեխնիկան արդյոք բրիլիանտով կամ ռուբինո՞վ է պատված եղել: Հստակ տարանջատենք՝ ո՞ր դրվագով է նախաքննությունը, մյուսներով մեր գործունեությունը կաշկանդված չլինի»,- նկատեց ԲՀԿ-ական պատգամավորը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն էլ նշեց, որ հանձնաժողովը պետք է որոշի՝ աշխատանքները որ հանքավայրերի շուրջ են կառուցվելու, քանի հետաքրքրության օբյեկտները շատ են, պետք է հասկանալ՝ որտեղից է ճիշտ սկսել։

Քննիչ հանձնաժողովի անդամները որոշեցին քննության առարկա հանդիսացող հարցերի կապակցությամբ նախաքննության կամ դատավարության որեւէ այլ փուլում գտնվող գործերի առկայությունը պարզելու նպատակով հարցում ուղարկել ՀՀ դատախազություն։

Նաեւ հաստատեցին, որ հանձնաժողովի հետաքրքրության տիրույթում են լինելու Ամուլսարի, Քաջարանի պղնձամոլիբդենային, Սոթքի, Թեղուտի, Մղարդի հանքավայրերը։ Նկատենք, որ Մղարդի հանքը շահագործում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» ընկերությունը։

Քննիչ հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 25-ին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2395 դիտում

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում