Սիրիայում մեքենայի պայթյունից 9 զոհ, 30 վիրավոր կա. Հալեպի հրետակոծման արդյունքում էլ 6 տարեկան երեխա է զոհվել

11/11/2019 schedule14:24

Թուրքիայի զինված ուժերի և նրանց դաշնակից համարվող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման վերահսկողության տակ գտնվող սիրիական Թել Աբյադ քաղաքի Սուլուք արվարձանում ռումբերով բեռնված մեքենա է պայթել։

Սիրիական SANA պետական գործակալությունը սկզբում հայտնել է 5 զոհի ու 17 վիրավորի մասին: Վերջին տվյալներով եւ Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ տեղի ունեցածի հետևանքով ընդհանուր առմամբ 9 մարդ է զոհվել, 30 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Զոհերը և վիրավորները միայն քաղաքացիական անձանց շրջանում են:

Գործակալությունը փոխանցում է, որ ահաբեկչության արդյունքում տուժածների մի մասի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Նախկինում Թել Աբյադը գտնվում էր Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ, սակայն Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի տարածքում իրականացրած «խաղաղության ակունք» ռազմական գործողությունից հետո այն անցավ թուրքերի և նրանց հարող խմբավորումների վերահսկողության ներքո:

Թուրքական լրատվամիջոցներում պայթյունի կազմակերպումը վերագրվում է Սիրիայի քրդական ուժերին։  

Ավելի վաղ հայտարարվել է այն մասին, որ Հալեպի ուղղությամբ արկային հարվածներ են հասցվել, ինչի արդյունքում 3 բնակավայր է տուժել: Հալեպի հրետակոծման արդյունքում 6 տարեկան աղջիկ է զոհվել, քաղաքացիների շրջանում վիրավորների թիվը դեռ հստակեցված չէ:

SANA-ն հայտնում է, որ ահաբեկիչների կողմից թիրախավորվել է Ար-Ռաշիդան բնակավայրը, հրթիռային արկերով արկակոծվել են Ալ-Ազամիա, Ալ-Խամդանյա եւ Սեյֆ Ալ-Դոուլյա թաղամասերը: Նշվում է, որ մեծ վնաս է հասել բնակելի տներին եւ կարեւոր շինություններին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1782 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են