ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները որոշել էին դատարկ ճամպրուկ հանձնել ԱԳ նախարարին

Արտաքին գործերի նախարարության դիմաց բողոքի ցույց է: ՀՀԿ երիտասարդական միության ներկայացուցիչները փորձել են դատարկ ճամպրուկ փոխանցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին: Հարցին, թե ինչի համար, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը պատասխանել է, որ ճամպրուկը նույնքան դատարկ է, որքան երկրի արտաքին քաղաքականությունը և նույնչափ դատարկ է, ինչքան իշխանության տված խոստումները: Հավելեց նաև, որ սա ճամպրուկ է պարոն Մնացականյանին՝ իրերը հավաքելու և հեռանալու համար:

BBC-ին տված հարցազրույցում Զորաբ Մնացականյանը, խոսելով կոռուպցիայի մասին, նշել էր, որ իշխանության ներկայացուցիչներին այլեւս ճամպրուկներ չեն բերում: Հայկ Մամիջանյանը սա նույնպես բարձրաձայնեց՝ հավելելով, որ հիմա էլ իրենք են ճամպրուկ բերել նախարարին, բայց՝ դատարկ:

Հարցին, թե ինչու են հենց այս փուլում ու միայն ԱԳ նախարարի խոսքերի վրա կենտրոնացել. չէ՞ որ նման արտահայտություն արվել է բազմիցս և շատերի կողմից, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահը պատասխանել է, որ բոլորն էլ սուտ են խոսում և բոլորին անհնար է արձագանքել:

Ինչևէ, բողոքի ակցիայի դրդապատճառը, ըստ Մամիջանյանի, այն է, որ մեր ԱԳ նախարարությունը շատ վատ է աշխատում, ու, իր կարծիքով, մեր երկրի պաշտոնյաներին Ամերիկայում ընդունում են սենատորի քարտուղարի տեղակալի օգնականի մակարդակով:

Ակցիայի մասնակիցներին մոտեցավ ԱԳ նախարարի մամուլի խոսնակն ու վերցրեց միայն նամակը՝ նշելով, որ ճամպրուկը չի կարող փոխանցել՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Ժաննա Ջեյրանյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3819 դիտում

Ճանապարհի վրա ենք, որը ենթադրում է՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը ժամանակի հարց է. վարչապետ

Իսրայելը հարձակում է իրականացրել Սպահանի միջուկային օբյեկտի վրա

Հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը առանցքային են ՀՀ արտաքին քաղաքականության մեջ. Միրզոյան

Բավական երկար ժամանակ մենք Թուրքիայի հետ ունենք ուղիղ հաղորդակցություն, ինչը շատ էական է և կարևոր. վարչապետ

Իրանն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիաները օգտագործել խաղաղ նպատակներով․ Պուտին

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 21-ին

Հունիսի 21-ն ամառային արևադարձի օրն է, Սուրենյանն ասել է՝ որքան կլինի ցերեկվա տևողությունը Հայաստանում

«Նիսսան»-ում հրդեհ է բռնկվել. տուժածները տեղափոխվել են ԲԿ

Երևանում վագոն-տնակ է այրվել

Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. նախարարը շնորհավորել է բուժաշխատողի տոնը

Նրա սիրտը կոնֆլիկտ է ուզում, սա ադեկվատ մարդու խո՞սք է․ Արայիկ Հարությունյանն՝ Աջապահյանին

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Քաղաքի բախտը բերել է, որ ես եկել եմ, մեղայ Աստծո, գլուխ գովալ չհամարեք․ Գյումրին հաստատված բյուջե ունեցավ

Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ հանդիպումից հետո գրառում է արել

ԵՄ-ն Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը վերանայելու ցանկություն ունի

Ինչու վարչապետը գնաց Թուրքիա, և ինչ կարող է տալ այն Հայաստանին. Հայկ Կոնջորյանը մանրամասնում է. տեսանյութ

Տարածաշրջանում կայունություն հաստատելու համար Թուրքիան օգտագործում է դիվանագիտական բոլոր ​​գործիքները․ Էրդողան

Սերժ Սարգսյանը ստիպել է Կարապետյաններին, որ առանձնատուն կառուցեն, անունը դրել են բարեգործություն. Ստեփանյան

Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության ապահովման գործընթացին․ ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը

Հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Նոր Խարբերդի ամառանոցներից մեկում հայտնաբերվել է 34-ամյա բնակչի դին

Իսրայելում ՀՀ դեսպանությունը հորդորում է լինել զգոն, հետևել պաշտոնական հաղորդագրություններին

Ռուսաստանը չի ձգտում կապիտուլյացիայի. Պուտին

«Խաղաղության խաչմերուկը» մեր ճանապարհային քարտեզն է դեպի կայուն խաղաղություն․ Արշակյանը՝ Չեխիայի փոխվարչապետին

Եթե արտահերթին չմասնակցեք կամ դեմ քվեարկեք՝ կնշանակի խոչընդոտելու եք քննությանը․ Հարությունյանը՝ Ղուկասյանին

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

Քաղաքական դրդապատճառ կա. ինչ է եղել Տաթևում, և ինչու է ձերբակալվել վարչական ղեկավար Գոռ Մինասյանը. մանրամասներ

ՍԱՏՄ ղեկավարի նոր թեկնածու կա

Թուրքիան սպառնալիք չէ Հայաստանի համար, և Հայաստանը սպառնալիք չէ Թուրքիայի համար․ Նիկոլ Փաշինյան․ ԱԿՕՍ

Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունի Թուրքիայի նախագահին հրավիրել Երևան՝ գագաթնաժողովի․ ԱԿՕՍ

Վարչապետն այցելել է Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի․ տեսանյութ

ԵԱՏՄ-ն պիտի ունենա կարգավորումներ՝ ֆիզիկական սահմաններ չունեցող երկրների հետ աշխատելու համար․ փոխվարչապետ

էկոնոմիկայի նախարարությունում ՍԱՏՄ կառավարման խորհրդի արտահերթ նիստ է տեղի ունեցել

Հայաստան-Լեհաստան հարաբերությունները մեծ կարևորություն ունեն․ Լուցիան Պիետժչիկը՝ ՀՀ ԱԽ քարտուղարին

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին

Ինչով են պայմանավորված մեծաթիվ ընդդիմադիր ակտիվիստների ձերբակալությունները. մանրամասներ

Թուրքիա այցի հիմքում միջպետական հարաբերություններն են․ վարչապետը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Իլհամը, ի տարբերություն հայ ընդդիմադիրների, հասկանում է, որ արկածախնդրության թիկունքը թուլանում է․ Սաֆարյան

ՀՅԴ-ի մարզային կառույցներում խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվում

Ձերբակալվել են «Սրբազան պայքար» նախաձեռնության մի շարք անդամներ