Երևան
12 °C
Խորհրդարանը շարունակում է քննարկել գլխադասային հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած նախագծերը։ Դրանցից երկուսը ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանի այն նախագծերն են, որոնցով առաջարկվում է փոփոխություն կատարել «Ընտանեկան օրենսդրության մասին» նախագծում, որպեսզի արգելվի միասեռական եւ սեռափոխված անձանց ամուսնությունն ու նրանց կողմից երեխա որդեգրելը:
Քանի որ երկու նախագծերն էլ ստացել էին գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությունը, Գեւորգ Պետրոսյանը դժգոհությամբ ասաց, որ այդ դեպքում թող նախագծերը ներկայացնի միայն կառավարությունը, իրենք էլ ընդունեն։
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, հարցի հարակից զեկուցող Տարոն Սիմոնյանը, թեպետ գործուղման պատճառով ներկա չէր եղել հանձնաժողովի նիստերին, սակայն ներկայացրեց, որ նախագիծը բացասական եզրակացություն է ստացել: Սիմոնյանն ընդգծեց, որ օրենսդրությամբ արդեն իսկ ամրագրված է նման արգելք, սակայն ինքը կողմ է, եթե Գեւորգ Պետրոսյանը կարողանա հիմնավորել իր ներկայացրած փոփոխությունների անհրաժեշտությունը:
Գեւորգ Պետրոսյանն էլ, խոսելով նախագծերի մասին, ասաց, որ եթե նույնասեռականները եւ սեռափոխվածները ցանկանան երեխա որդեգրել, ի՞նչը պետք է ստուգեն։ Եթե ամուսնության ժամանակ կասկած կա, որ նույնասեռական է, թե նույնասեռական չէ, ըստ Պետրոսյանի, էլի մի բան կարելի է ստուգել․
«Բայց կատակը մի կողմ, արժեքները պետք է պահենք։ Մենք նահապետական ժողովուրդ ենք, ավանդապաշտ ազգ ենք։ Մենք չենք ասում՝ էդ մարդկանց սպանենք, մենք ասում ենք՝ նման մարդկանց կողմից երեխա որդեգրելու արգելք սահմանենք։ Դա ազգային անվտանգության նկատառում ունի։ Ի՞նչ է նշանակում՝ երկու համասեռամոլ երեխա որդեգրեն։ Այդ երեխան ինչպե՞ս է մեծանալու, ինչքանո՞վ է ծառայելու մեր ազգային անվտանգության խնդիրներին։ Եկեք պաշտպանենք մեր ազգային ավանդույթները»,- հարց ուղղեց պատգամավորը։
Պետրոսյանն իր ելույթում ասաց, որ իրենք խմբակցությունով դեմ են, որ ավանդական արժեհամակարգը գնդակահարվի․
«Եկեք պաշտպանենք ավանդական արժեքները, ով որ դեմ է քվեարկելու այս նախագծին, կուզենա՞ր, որ իր հետ նման դեպք լիներ»,- հնչեցրեց Պետրոսյանը:
Այս հարցադրումը խիստ վրդովեցրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին․
«Պարո՛ն Պետրոսյան, ի՞նչ եք խոսում։ Դուք կուզենա՞ք ձեր ընտանիքում... Էդ ի՞նչ անձնավորված բաներ ա, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա։ Ձեր ձեւը արդեն չափ ու սահման չունի»,- ասաց նա՝ քարտուղարությանը խնդրելով իրեն ներկայացնել պատգամավորին ձայնից զրկելու դրույթը։
Գեւորգ Պետրոսյանի երկու նախագծերն էլ մերժվեցին, չընդգրկվեցին լիագումար նիստերի օրակարգ։
Մանրամասները՝ տեսանյութում․
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
Սամվել Կարապետյանը եթե ուզենա, Բիյոնսեին ու Ռիհաննային էլ կընդգրկի իր պաշտպանական խմբի մեջ. Բաբաջանյան
Կադրային փոփոխություններ ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում. Ռոմանոս Պետրոսյանը նշանակումներ է արել
Բարձր տոկոսադրույքով ավանդ Ամիօ բանկում
Կեսգիշերին քաղաքացիներին վնասած պիտբուլը «Կենդանիների խնամքի կենտրոն»-ում է. տիրոջը խնդրում են արձագանքել
Հափշտակվել է ինկասացիայի կապարակնքված պարկը. 80 մլն ռուբլու ավազակության փորձ Վանաձորի բանկերից մեկում
Շարունակվում են Իջևան-Գանձաքար-Իծաքար-Բերդ ճանապարհի շինաշխատանքները
Էդ դուք եք՝ մարդը 10 հազար երկրի քաղաքացիություն ունեք, եկել մե՞զ եք ուրիշ պետության դրոշ կպցնում. Ալեքսանյան
Cottage Armenia. Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 24-ին
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել Սևանա լճում. կան տուժածներ
Սամվել Կարապետյանի ստոկհոլմյան մղձավանջն ու պյուռոսյան հաղթանակը. Սաֆարյան
Ես եմ որոշում․ ՀԾԿՀ նախագահը` Ռոմանոս Պետրոսյանին նշանակելու որոշման մասին
Մակրոնների ընտանիքը հայց է ներկայացրել լրագրողի դեմ, որը հայտարարել է, թե Բրիջիթը տղամարդ է եղել
Տարվա վերջում պարզ կլինի՝ հոսանքի սակագինը կբարձրանա՞, թե՞ ոչ. ՀԾԿՀ նախագահ
Աննա Հակոբյանն ինքնաթիռից լուսանկարներ է հրապարակել
Ամռանը աննախադեպ բարձր ջերմաստիճանով պայմանավորված՝ որոշ հատվածներում առաջանում է գրաֆիկի խախտում. Վեոլիա
Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինն անդրադարձել են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա ընթացքին
Վերին Լարսի անցակետում խցանում է. հերթում ավելի քան 1300 հայկական բեռնատար կա
Քաղաքացին թմրամիջոցի նմանվող զանգվածը թաքցրել էր ՔԿՀ բերված սննդի տարաներում
Շաքարային դիաբետով հիվանդ երեխաների մատը ծակելու պրոցեսը կավարտվի. չափիչ սարքերը կփոխվեն․ Ավանեսյան
Սահմանադրական փոփոխություններն արտաքին գործոններով պայմանավորելը սխալ է. Սրբուհի Գալյան
Արթիկի դաշտերում սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ է կատարվել իրականում
Վարչապետը ժամանել է Ալթայի Հանրապետություն. ինչ հանդիպումներ են սպասվում
Հայաստանը կարող է չկատարել արբիտրաժի որոշումը, եթե այն հակասի հանրային կարգին. Գալյան
Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին Sevan Startup Summit-ին
ՀՀ վարչապետը ժամանել է ՌԴ. նրան ուղեկցում են Աննա Հակոբյանն ու կրտսեր դուստրը. լուսանկարներ
«Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարցն է. Կրեմլ
Փոփոխություններ քոլեջների լիցենզավորման կարգում․ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նոր կարգավորումները
Ուկրաինայում զանգվածային ցույցեր են. ինչու է մարդկանց զայրացրել, ԵՄ-ին զարմացրել Զելենսկիի ստորագրած որոշումը
2025 թվականի ամառային զորակոչի ժամկետը երկարաձգվել է
Տիկին Յուղային մազեր Սիմոնյանի խոսքից մի կարևոր արձանագրում կա, որի մասին 5 տարի անհույս երազում է. Դալլաքյան
Վերաքննիչ դատարանը մերժել է Աջապահյանի պաշտպանների միջնորդությունը
Ամռանը շատ ջուր խմել է հարկավոր. Առողջապահության նախարարությունը զգուշացնում է ջրազրկման վտանգների մասին
ՌԴ-ում կործանված Ան-24 ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են. ինչ մանրամասներ են հայտնի
Ուկրաինան անօդաչուներով գրոհել է Սոչին ու Ադլերի նավթային պահեստը. տեսանյութ
Թուրքիայի կենտրոնական հատվածում անտառային հրդեհների հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ 14 հրշեջ
ԿԳՄՍՆ-ի և Հունաստանի կրթության, կրոնի և սպորտի նախարարության միջև ստորագրվել է համագործակցության ծրագիր
ՌԴ-ում կորել է կապը 42 ուղևոր տեղափոխող ինքնաթիռի հետ
Իտալիայի դեսպանն այցելել է Մատենադարան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT