Երևան
12 °C
Երեւանում զբոսնելիս ամեն քայլափոխի կարելի է հանդիպել մարդկանց, որոնք իրենց շներին դուրս են բերում զբոսանքի առանց դնչկալների, երբեմն նաեւ առանց վզկապների: Շուն պահող քաղաքացիների մեծ մասը սահմանված կանոնները չեն պահպանում, իսկ օրենքը պահանջում է՝ անգամ մի քիչ ագրեսիվ եւ խոշոր չափերի շնատեսակներին զբոսանքի տանելիս հագցնել դնչկալ, անպայման կարճ կապի վրա պահել:
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի համոզմամբ՝ մեր քաղաքացիների կողմից հազվադեպ են արվում օրենքով նախատեսված քայլերը: «Սա խնդիր է, որովհետեւ ազատ բաց թողնելով՝ կենդանին իրենցից բավականին հեռու է լինում եւ կարող է վտանգ ներկայացնել: Եթե անգամ որեւէ մեկին չի վնասում, ամեն դեպքում, մանկահասակ երեխաների համար այն վախենալու է, նրանք խուսափում են, փախչում: Բացի փոքրիկ շներից (ձեռքի, գրպանի շուն)՝ մնացածը պետք է լինեն դնչկալներով, եթե հասարակության մեջ են»,- նկատեց նա:
Համաձայն 2011 թվականի ՀՀ Երեւանի ավագանու N312-Ն որոշման (Երեւան քաղաքում ընտանի կենդանիներին հաշվառելու եւ պահելու կանոնները հաստատելու մասին)՝ շների զբոսանքի ժամանակ տիրապետողը պարտավոր է շանը պահել դնչկալով՝ մայթերով շարժման ժամանակ, հետիոտնի ճանապարհին, մարդաշատ վայրերում եւ երթեւեկության հատման մասերում։ Հասարակական վայրերում տիրապետողը պետք է ագրեսիվ շանը պահի կարճ կապի վրա եւ դնչկալով։ Իսկ առանց դնչկալի եւ կապի շանը զբոսանքի տանելու առանձնացված վայրերն սահմանվում են Երեւանի քաղաքապետի կողմից:
Բեգոյանի խոսքով՝ օրենքի նոր նախագիծ է մշակվում, որի նախնական քննարկումներին մասնակցել է նաեւ իրենց ՀՈԱԿ-ը: Նախատեսվում է հասարակական վայրերում շներին առանց դնչկալի զբոսանքի տանելու դեպքում նրանց տերերին ենթարկել վարչական պատասխանատվության՝ տուգանել:
Նա նաեւ նկատեց՝ Երեւան քաղաքի վարչական տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար գոյություն ունեցող տեղական տուրքը եւս մարդիկ չեն վճարում. «Ընթացիկ տարվա համար՝ 5000 դրամ է, բայց չեն տալիս»:
«Հայկական ժամանակ»-ը հարցում անցկացրեց քաղաքի որոշ հատվածներում զբոսնող շնատերերի հետ: Հարկ է նշել, որ մեր հարցվածները շներին հանել էին զբոսանքի առանց դնչկալի, բայց կարճ կապով: Անահիտ Վարդանյանը մեկ տարի է, ինչ պահում է «պուդել» տեսակի շուն, այդ ընթացքում դնչկալ չի հագցրել: Մեր զրույցում վստահեցրեց, որ չի էլ պատրաստվում հագցնել՝ անկախ ամեն ինչից:
«Այսքան ժամանակ կարիք չի եղել, շունը չի հարձակվել ոչ ոքի վրա: Մեր դիմացի այգում մեծ շներ կան, որոնք դնչկալներով են ու ագրեսիվ, բայց իմ շունը լսող է, բոլորովին կարիք չկա նրան տանջելու»,- ասաց նա: Անահիտ Վարդանյանը եւս 5 հազար դրամները չի մուծում, սակայն այն համոզմանն է, որ եթե այդ գումարներն օգտագործվեն թափառական շների խնամքի համար, ապա կտրամադրի:
Ռուզաննա Երիցյանն արդեն մի տարի է, ինչ պահում է «Կոկեր սպանիել» տեսակի շուն, դնչկալ չի հագցրել: «Մեծ շներից վախենում եմ, կարծում եմ՝ մեծ շների դեպքում պարտադիր պետք է հագցնել»,- ասաց նա: Մեր հարցվածներից շատերն էլ այն համոզմանն են, որ պահանջվող 5 հազար դրամները լրիվ անհիմն են, դա քայլ է՝ մարդկանց համար հավելյալ խոչընդոտ ստեղծելու:
Ըստ Արմեն Բեգոյանի՝ կենդանիների, մասնավորապես շների խնամքի դեպքում մեզ մոտ դեռ չի զարգացել մեկ այլ՝ ոչ պակաս կարեւոր մշակույթ: Խոսքը հասարակական վայրերում կենդանու բնական կարիքները հոգալու եւ հետքերը չվերացնելու մասին է: «Հիմնականում դուրս են բերում, որպեսզի կենդանին իր բնական կարիքները հոգա: Տիրոջ մոտ պարտադիր պետք է լինի ձեռնոց եւ համապատասխան տոպրակ, որպեսզի շան կարիքները հոգալուց հետո նա անմիջապես հագնի ձեռնոցը, վերցնի կեղտն ու գցի աղբարկղ»,- շեշտեց Բեգոյանը:
Նա նկատեց, որ վերջին մի քանի տարիներին այդ մշակույթը քիչ թե շատ զարգացել է քաղաքի կենտրոնում. «Ես տեսնում եմ, որ նրանք համապատասխան պատրաստվածություն ունեն, բայց դա նկատել եմ միայն կենտրոնում, քաղաքի այլ հատվածներում շունն ինչպես կեղտոտում է, այնպես էլ տերը թողնում, հեռանում է: Էսթետիկորեն չափազանց տհաճ բան է, էլ չասեմ, որ կեղտոտվում է քաղաքի կանաչ հատվածը, որն անընդունելի է»:
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը նաեւ հիշեցրեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Լենա Նազարյանի եւ Մերի Գալստյանի հեղինակած «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նոր նախագիծը: Հայտնեց, որ ամբողջական փաթեթի պատրաստմանը, որպես ոլորտից քաջատեղյակ, մասնակցել է նաեւ իրենց ՀՈԱԿ-ը: «Բազմիցս հանդիպումներ ենք ունեցել եւ քննարկել օրինագծի փաթեթը, որի նպատակն է սահմանել կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը, ինչը ենթադրում է կենդանու խնամքը, բուծումը, հաշվառումը, վաճառքը եւ նրա նկատմամբ բոլոր գործողությունները»,- ասաց Բեգոյանը:
Նախագծով փորձ է արվում կարգավորել Հայաստանում ընտանի կենդանիների ցուցադրման, ժամանցային եւ սպորտային միջոցառումների համար օգտագործվող, անազատ պայմաններում պահվող, ծառայողական եւ թափառող, ինչպես նաեւ փորձարկումների համար օգտագործվող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շուրջ իրավահարաբերությունները:
Բեգոյանը հայտնեց, որ նոր մշակվող փաթեթով վերջնական սահմանվելու է քաղաքացու կողմից կենդանի պահելու կանոնները, բնակարանային պայմաններում նրանց թույլատրելի քանակը: «Ունենք բազմաբնակարան շենքեր, որտեղ որոշ քաղաքացիներ պահում են հինգ եւ ավելի շներ: Դրանք անհարմարություն են ստեղծում հարեւանների համար, շենքի մնացած բնակիչների համար: Այսուհետ 3 կենդանուց ավելի պահելու դեպքում պետք է համապատասխան կառույցներից քաղաքացին թույլտվություն ունենա»,- եզրափակեց նա:
Ազգային ժողովը սույն թվականի հոկտեմբերի 23-ին ամբողջությամբ ընդունել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող նախագիծը: Հիշեցնենք, որ այդ օրենքով տնային եւ անտուն կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի համար (խեղելը, մասնատելը, թունավորելը, փորձարկելու, ողջ վիճակում անդամահատումը, մաշկահանումը, կենդանուն բարձրությունից նետելը, մարտերի կազմակերպումն ու անցկացումը) նախատեսվում է տուգանք՝ 100-200 հազար դրամի չափով կամ կալանք՝ 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵրկրաշարժ Հայաստանում
Քաղաքապետի խուժան թեկնածուին լսեցի, շուրջը հավաքվածների ծափերը ևս լսեցի, մազոխի՞ստ եք, ժողովուրդ. Հակոբյան
Բոլոր աշխատանքները իրականացնելու ենք համատեղ՝ իմ համաքաղաքացիների գիտակցված քվեարկությամբ. Սարիկ Մինասյան
Բարձրահարկ շենքի բակում տղամարդու դի է հայտնաբերվել
ԿԳՄՍ նախարարը Չարենցավանում հետևել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլին
Մխիթար Հայրապետյանն այցելել է Arm-Electronik. քննարկվել է ինժեներական կրթության ընդլայնման հնարավորությունը
Հրադադարի խախտումների անհիմն մեղադրանքները հնարավոր ռազմական էսկալացիայի նախանշաններ են. ԱԳ փոխնախարար
Կանանց Մ-19 հավաքականը մարզական հավաք կանցկացնի
Եվրամիությունը նշել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու իր պայմանները
Գորիսում մեքենաներ են բախվել. «ԳԱԶ 31029»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Վլադիմիր Զելենսկին ժամանել է Ֆրանսիա. սպասվում է հանդիպում Մակրոնի հետ
Ալյասկայում օդաչուն և 2 դուստրերը ողջ են մնացել՝ ավիավթարից հետո 12 ժամ անցկացնելով լիճը ընկած օդանավի թևի վրա
«Սևան ազգային պարկ»-ի հարևանությամբ կայանված մեքենայում 32-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
Միանում ենք համաձայնագիրը անհապաղ ստորագրելու կոչին. Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի խորհրդարանականներ
Ուրվագծվել են ՀՀ-Թուրքմենստան համագործակցության ոլորտները. կայացել է միջկառավարական հանձնաժողովի նիստը
Քաղաքացին ընկել է Գնդեվազ գյուղի մոտակա ձորը և վնասվածքներ ստացել
Քասախի արվեստի դպրոցում տեղի կունենա «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումը. ինչպես մասնակցել
Պարտքս էր ծանոթանալ հայ գործընկերոջս հետ. Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն է այցելել Թուրքիայի հյուպատոսը
Ես ձեզ ոտի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ․ վարչապետը՝ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին
Փոխվարչապետն ու նորանշանակ դեսպանը քննարկել են Հայաստան-Իտալիա օրակարգի հեռանկարային ուղղությունները
Դոպինգ եք խմո՞ւմ, որ գաք ստեղ ցնցվելով ինչ-որ պաթոսի օվերդոզով խոսեք․ վարչապետը՝ ընդդիմադիր պատգամավորին
Մեկ քարտ, շատ ուղիներ
Շվեդիան կարևոր գործընկեր է Հայաստանի համար, հատկապես` ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում. Արման Եղոյան
Ձեզնից ավելի շատ բան կա սովորելու, թե ինչպիսին չպետք է լինի պատգամավորը. վարչապետ՝ Մանուկյանին
Ահռելի գույք կա ՀՀ-ում, որ ժամանակին մասնավորեցվել է, բայց տնտեսական շրջանառության մեջ չէ. վարչապետ. տեսանյութ
Եթե որևէ դուրսպրծուկ փորձի ՀՀ քաղաքացու ընտրության կամքին բռնանա, շատ արագ կհայտնվի ասֆալտին․ վարչապետ
2026-ի 2-րդ կիսամյակին կկարողանանք նոր կենսաչափական անձնագրի ծառայություն մատուցել քաղաքացիներին. ՆԳ նախարար
Ով չի կարողանում ապրի, պետք է հետ գնա, տեսնի՝ կրթության ո՞ր փուլում է այդ պրոբլեմն առաջացել․ վարչապետ
Ուսումնասիրվում են Վարդան Ղուկասյանի հետ կապվող ձայնագրության վերաբերյալ հրապարակումները. դատախազություն
Ադրբեջանին առաջարկել ենք սկսել խորհրդակցություններ․ ՀՀ վարչապետ
Կարծում եմ՝ մոտ օրերին լուծում կունենանք. Պապոյանը՝ Վրաստանի մաքսակետերում հայկական բեռնատարների խնդրի մասին
Սահմանի երկայնքով լինում են դեպքեր, երբ կան կրակոցներ, սակայն դրանք Հայաստանի ուղղությամբ չեն․ նախարար
Ուզում ենք համոզվել՝ Ադրբեջանում չկա քաղաքական որոշում, որ սկսում են Արևմտյան Ադրբեջանի շարժում․ վարչապետ
Ես առանց սեթևեթանքի ասում եմ՝ Ղարաբաղյան շարժումը մենք չպետք է շարունակենք․ Նիկոլ Փաշինյան
Պողոս Առաքյալի՞ն էր մեջբերում. խայտառակ պահվածքի գնահատականը գյումրեցին կտա մարտի 30-ին. Սարուխանյան
Հայաստանն այլևս ի վիճակի է ինքնիշխան գործառույթ իրականացնել․ վարչապետ
Ինչ են խոսել վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը․ մանրամասներ
Գյումրին մերժելու է կեղծ բարեպաշտությունը. Բաբաջանյանն անդրադարձել է Ղուկասյանի հեռախոսազրույցի ձայնագրությանը
Հարավային Կորեայում անտառային հրդեհներ են մոլեգնում. կան զոհեր. տեսանյութ
Ժամանակավորապես արգելվել է դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիների, մսի, չմշակված մորթի ներմուծումը ՀՀ. ՍԱՏՄ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT