Երևան
12 °C
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 25-ին այցելել է Arm-Electronik ռոբոտաշինության և ինժեներական հմտությունների կենտրոն, որը նպատակ ունի վաղ տարիքից խթանել կիրառական կրթության զարգացումը Հայաստանում։
Նախարարը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել սաների նախագծերին և նրանց ստեղծած ռոբոտներին։ Կենտրոնի տնօրեն Տաթևիկ Խաչատրյանը ներկայացրել է Arm-Electronik-ի գործունեությունը, ուսումնական մոտեցումները և կրթական ծրագրերը։ Կենտրոնը նախատեսված է 5 տարեկանից սկսած երեխաների համար, իսկ ուսուցումն ընդգրկում է ֆիզիկայի, մեխանիկական ինժեներիայի, էլեկտրոնիկայի, ծրագրավորման, արհեստական բանականության, եռաչափ մոդելավորման, միկրոկոնտրոլլերների ծրագրավորման և տպասալիկների նախագծման ուղղությունները։
Կենտրոնի հիմնադիրներ Տաթևիկ Խաչատրյանի և Արմեն Ավետյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ ինժեներական կրթության ընդլայնման, ոլորտում մասնագետների պատրաստման և ստարտափ մշակույթի խթանման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։ Հիմնադիրները նախարարին ներկայացրել են նաև իրենց տեսլականը կենտրոնի զարգացման համատեքստում։
Քննարկվել են նաև պետություն-մասնավոր համագործակցության նոր հնարավորությունները, որոնք կարող են նպաստել տեխնոլոգիական կրթության խորացմանը և ոլորտում նորարարական լուծումների ներդրմանը։ Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանում ինժեներական կրթության տարածման, դպրոցներում ինժեներական լաբորատորիաների ստեղծման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատուժի պատրաստման հարցերին։ Խոսվել է նաև գործունեության ընթացքում առաջացած խնդիրներից և մարտահրավերներից, դրանց լուծման հնարավոր ճանապարհներից։
Նախարարը բարձր է գնահատել Arm-Electronik-ի ջանքերը՝ երեխաներին ինժեներական մտածողություն զարգացնելու, նորարարական լուծումներ կիրառելու և գործնական հմտություններ փոխանցելու հարցում։ Նա նաև հայտնել է նախարարության պատրաստակամությունը աջակցելու ոլորտի կրթական նախագծերին, մասնավորապես՝ պրոֆեսիոնալ վերապատրաստումների, փորձառու մասնագետների ներգրավման և ինժեներական կրթության զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում։
Հատկանշական է, որ կենտրոնի հիմնադիրներ Տաթևիկ Խաչատրյանը և Արմեն Ավետյանը նախորդ տարեվերջին պարգևատրվել են «Մեր ժամանակների հերոս» մրցանակով՝ Հայաստանում կիրառական կրթության զարգացման գործում ունեցած ներդրման համար։
Arm-Electronik-ը հիմնադրվել է 2021 թվականին և իր գործունեությամբ խթանում է ինժեներական կրթության զարգացումը՝ սաներին հնարավորություն տալով ձեռք բերել իրական գործիքներով աշխատելու և ռոբոտաշինական նախագծեր իրականացնելու հմտություններ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԼռության օրվա սահմանափակումները խախտելու համար Բագրատ Գալստանյանին տուգանելու դիմում կներկայացվի
Գյումրիում ու Փարաքարում արտահերթ ընտրություններ են. բացվել են ընտրական տեղամասերը
«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական կանգառը՝ Քասախ. վարչապետը հանդես է եկել բանախոսություններով. տեսանյութ
Ինժեներական քաղաքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում. ԲՏԱ նախարարը լուսանկարներ է հրապարակել
Ընդդիմությունը իշխանության գալու համար որպես «մսացու» օգտագործում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին. Չախոյան
Հայաստանում սոցիալական «բեսպրեդել» թույլ չենք տալու. Մկրտչյանը՝ հանրահավաք անցկացնող ԼՂ-ից տեղահանվածներին
Վեդիի կամրջի մոտ բեռնատարներ են բախվել ու կողաշրջվել. զոհ և վիրավորներ կան
Շուրջ 250 սովորող, 94 նախագիծ. մեկնարկել է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025-ի եզրափակիչ փուլը
Վարժական հավաքի ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած պահեստազորայինները պարգևատրվել են. լուսանկարներ
Երկրի վրա 2025 թվականի մարտի 28-ին 1723 երկրաշարժ է տեղի ունեցել. ինչ ուժգնություն են ունեցել ցնցումները
Հանդիպում Քասախում՝ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ալիևը հասկանում է, որ եթե հիմա էսկալացիայի գնա, կարող է հակառակ իրավիճակում հայտնվել. Դալլաքյան. տեսանյութ
ԱՄՆ-ում դատարանը կասեցրել է «Ամերիկայի ձայն»-ի փակման գործընթացը
Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկան
Մեծ Բրիտանիան Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին
Վերջին 3 տարում ավելացրել ենք 45.8 հա նոր կանաչ տարածք, տնկել ավելի քան 20 000 ծառ. Տիգրան Ավինյան
Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. անձրևներ են սպասվում
Վերին Գետաշենի նախկին ղեկավարի իրավահաջորդից և փոխկապակցված անձից բռնագանձման պահանջ է ներկայացվել
Մարտի 30-ին ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Գյումրիում և Փարաքարում
«Օպել զաֆիրա»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել
Իրանի հետ «վատ բաներ կպատահեն», եթե նա համաձայնության չգա ԱՄՆ-ի հետ. Թրամփ
Ուկրաինան արտաքին կառավարման կարիք չունի․ երկիրն ունի լեգիտիմ կառավարություն․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
ՀՀ-ում անձնական տվյալների պաշտպանության ոլորտում առկա են մի շարք խնդիրներ. ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակել
Ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցումների ամբողջ ծավալով իրականացումը ՆԳՆ առաջնահերթություններից է
Ռումինիայից գնված 72 սառնարանով բեռնված մեքենայի վարորդն ապրանքի հետ անհետացել է. վնասը շուրջ 43 հազար եվրո է
Մյանմարի հզոր երկրաշարժի զոհերի թիվը հատել է 1000-ի սահմանը. կան անհետ կորածներ և հազարավոր տուժածներ
Թալանել են ՍՊԸ տնօրեններից մեկի մեքենան. գողացած պայուսակում եղել են խոշոր չափի գումար և 680 գրամ ոսկի
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Լռության օր է. Գյումրիում և Փարաքարում քարոզարշավն ավարտվել է
Վանաձորի շենքերից մեկում պարանով կախված տղամարդուն հայրը հայտնաբերել, տեղափոխել է ԲԿ
ԱԳՆ-ն ցավակցել է Մյանմարում և Թաիլանդում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ
Գլուխներդ բարձր գնացեք ընտրատեղամասեր և ձեր ձայնը տվեք մեր առաջին համարներին. Հարությունյան
Խոստանում եմ հետևողական լինել, որ ձեր առաջարկած խնդիրներն ընդգրկվեն մեր քաղաքի զարգացման ծրագրում. Մինասյան
Մելիք-Ադամյան փողոցում կենսունակության ավարտին մոտ մանրատերև ծառերը փոխարինվում են հասուն կատալպաներով
Ուկրաինան չի ընդունի ԱՄՆ ռազմական օգնությունը որպես պարտք. Զելենսկի
«Արջն իր ահից է գոռում». ո՞ւմ են լսել 8 անձինք՝ դիմելով հին մեթոդին, չլինի՞ Սերժ Սարգսյանին
Կաթվածի դեպքում պացիենտի կյանքը փրկելու համար կա կարճ ժամանակ, ուստի կարևոր է ծառայությունը մարզերում. նախարար
Ամերիկյան պատվիրակությունը ժամանել է Գրենլանդիա
Մշակութային վերջին զանգի կազմակերպումը խրախուսվելու է. Արաքսիա Սվաջյան
Գյումրիում ձերբակալված 8 անձից 3-ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը, 5-ի՝ վարչական հսկողությունը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT