Երևան
12 °C
Գյումրիում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ մասնակից որոշ քաղաքական ուժերի կողմից ընտրակաշառք բաժանելու հետ կապված իրավական գործընթացն ընդդիմությունը շահարկում է՝ այն, ինչպես միշտ, համարելով «քաղաքական հետապնդում» թեկնածուների նկատմամբ։
Նշենք, որ մասնավորապես «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին ձերբակալվել էին (Կարեն Գրիգորյանը և Կամո Գրիգորյանը չեն կալանավորվել), քրեական հետապնդումներ են հարուցվել 8 անձի, այդ թվում՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի ներկայացուցիչների ու համակիրների նկատմամբ:
Հարկ է նկատել, որ ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի որոշ ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Մարտուն Գրիգորյանի գործընկեր Աննա Մկրտչյանը, լրագրողների հետ զրույցում ջղաձիգ տոնով ազդարարել է, թե «նիկոլական իրավապահ համակարգը ահաբեկում է բոլոր այն մարդկանց, ովքեր որոշել են Նիկոլին չլսել, որոշել են, որ ՀՀ-ում ուղղակի կարող է լինել ընտրություն, պրոցես, որոշեն, որ գյումրեցին կարող է գնալ ու քվեաթերթիկով որոշի՝ ով պետք է լինի քաղաքապետ։ Բա Նիկոլի Հայաստանը էդ Հայաստանն ա՞․․․»։
Այս հայտարարությունը, նկատենք, անում է մեկը, որի կուսղեկ Սերժ Սարգսյանը 2013-ի նախագահական ընտրությունների ընտրարշավի ժամանակ հենց Գյումրիում հայտարարեց, որ ընտրությունների արդյունքները գյումրեցին չէ, որ պետք է որոշի, ոչ էլ առավել եւս քվեաթերթիկներով է որոշվելու երկրի ղեկավարի ընտրությունը, այլ բացառապես մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանի «ինչքան ուզես, էդքան էլ խփեմ»-ի մեթոդով։
Հիշեցնենք, որ երբ լրագրողը նախկին նախագահին հարցրել էր՝ ինչպե՞ս է գնահատում իր շանսերը Շիրակում, Սերժ Սարգսյանը անկեղծության պոռթկում էր ունեցել՝ «շանսը ո՞րն ա, իմ շանսը 100-ից 90 խփեմ, 80 խփեմ, թե 60, էդ ա։ Ինչքան ուզես՝ էնքան խփենք»։
Այնպես որ, Աննա Մկրտչյանը լավ կանի՝ իրավական պետության, ազնվության, ընտրության եւ այլ վեհ՝ սահմանադրական հասկացությունների մասին ճամարտակելուց առաջ վերհիշի անցյալը։
Իսկ այժմ այն մասին, թե ինչ «մաքրամաքուր ու ազնիվ» ընտրական գործընթացի միջոցով էր 2021-ի արտահերթ ընտրություններին Սերժ Սարգսյանը փորձում ստանալ ընտրողների քվեն՝ ձեւավորելով «Պատիվ ունեմ» դաշինքը։ Խոսքը մասնավորապես Շիրակի մարզում «Պատիվ ունեմ»-ի օգտին ձայներ կորզելու մասին է։ Ընդամենը վերջերս՝ մարտի 13-ին, Հակակոռուպցիոն քրեական դատարան է ուղարկվել սույն դաշինքի անդամներից մեկի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը, որը վերաբերում է քրեորեն պատժելի արարքի՝ ընտրակաշառք բաժանելուն։
Ըստ այդմ՝ ՀՀԿ Արթիկի շրջանային կոմիտեի կազմակերպիչ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Սուսաննա Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա, ունենալով մեկ միասնական դիտավորություն՝ ընտրություններում «Պատիվ ունեմ»-ի օգտին առավելագույն թվով ձայներ ապահովելու հարցում, այդ թվում՝ յուրաքանչյուր ընտրողին 10 հազար ՀՀ դրամ առաջարկելու, խոստանալու, տրամադրելու, այն է՝ կաշառք տալու եղանակով, նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հիշյալ պայմանով Շիրակի մարզի բնակիչներ Անահիտ Մարտիրոսյանին տրամադրել է 20 հազար ՀՀ դրամ՝ վերջինիս եւ նրա ամուսնու Սուրեն Մարտիրոսյանի համար, Շարմաղ Հարությունյանին տրամադրել է 30 հազար ՀՀ դրամ՝ վերջինիս, նրա որդու Գագիկ Հարությունյանի եւ որդու կնոջ Լուսինե Չիչակյանի համար, Երջանիկ Գալոյանին տրամադրել է 90 հազար ՀՀ դրամ՝ վերջինս, նրա եւ եղբոր ընտանիքի 9 ընտրող անդամների համար, Ելենա Սահակյանին տրամադրել է 30 հազար ՀՀ դրամ՝ վերջինիս, նրա որդու կնոջ՝ Լիլիթ Սարոյանի եւ դստեր՝ Գոհար Չարչյանի համար, Գեւորգ Սարգսյանին տրամադրել է 50 հազար ՀՀ դրամ՝ վերջինիս եւ ընտանիքի 4 անդամների՝ Էլյա Սարգսյանի, Սեդա Հովհաննիսյանի, Էմմա Հովհաննիսյանի, Տարոն Հովհաննիսյանի համար, Մանուշակ Սեդյանին առաջարկել եւ խոստացել է 60 հազար ՀՀ դրամ՝ վերջինիս եւ ընտանիքի 4 անդամների համար:
Բացի այդ, Սուսաննա Տոնոյանը նույն ժամանակահատվածում, նույն դիտավորությամբ, նույն նպատակով եւ պայմանով նախնական համաձայնության է եկել Անահիտ Մարտիրոսյանի, Շարմաղ Հարությունյանի եւ Մանուշակ Սեդյանի հետ, խմբով, Շիրակի մարզում ընտրողներին եւ այլ անձանց, յուրաքանչյուրին 10 հազար ՀՀ դրամ առաջարկելու, խոստանալու, տրամադրելու, այն է՝ կաշառք տալու հարցում․․․»:
Բացի այդ, Սուսաննա Տոնոյանը նույն ժամանակահատվածում, նույն նպատակով եւ պայմանով նախնական համաձայնության է եկել Երջանիկ Գալոյանի հետ խմբով Շիրակի մարզում ընտրողներին եւ այլ անձանց, յուրաքանչյուրին 10 հազար ՀՀ դրամ առաջարկելու, խոստանալու, տրամադրելու, այն է՝ կաշառք տալու հարցում:
Ի կատարումն նախնական համաձայնության՝ Երջանիկ Գալոյանին տրամադրել է 160 հազար ՀՀ դրամ՝ 16 ընտրողի 10 հազարական ՀՀ դրամ հիշյալ նպատակով կաշառք տալու համար, սակայն ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելուն անմիջականորեն ուղղված նրա գործողությունն ավարտին չի հասցվել Ս. Տոնոյանի կամքից անկախ հանգամանքներով»:
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ Շարմաղ Հարությունյանին, Գեւորգ Սարգսյանին, Ելենա Սահակյանին, Երջանիկ Գալոյանին, Անահիտ Մարտիրոսյանին։
Ուշագրավ է, որ մեղադրյալներից մեկը՝ Երջանիկ Գալոյանը, «Պատիվ ունեմ»-ի օգտին քվեարկելու դիմաց Սուսաննա Տոնոյանից 90 հազար ՀՀ դրամ (իր, ընտանիքի եւ եղբոր ընտանիքի 9 ընտրող անդամների համար) գումար ստանալուց բացի՝ մեղադրվում է նաեւ խարդախության համար։
Ըստ մեղադրանքի՝ «Երջանիկ Գալոյանը, տեղյակ լինելով, որ Սուսաննա Տոնոյանը 2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրություններում նպատակ ունի առավելագույն թվով ձայներ ապահովել «Պատիվ ունեմ»-ի օգտին եւ այդ նպատակին հասնելու համար պատրաստ է յուրաքանչյուր ընտրողին տալ 10 հազար ՀՀ դրամ կաշառք՝ համոզմունք ունենալով, որ Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում կլինեն 16 ընտրողներ, ովքեր ընտրական իրավունքի ազատ իրականացմամբ կքվեարկեն «Պատիվ ունեմ»-ի օգտին, 16 այլ անձի համար կաշառք ստանալու կեղծ պատրվակով, Ս. Տոնոյանից խարդախությամբ գումար հափշտակելու ուղղակի դիտավորությամբ նրան ներկայացրել է կեղծ տեղեկատվություն այն մասին, որ կարող է կաշառքի գումարը ստանալ եւ տալ 16 ընտրողների, այդ կերպ առավելագույն թվով ձայներ ապահովել վերոհիշյալ դաշինքի օգտին, որպիսի կեղծ պատրվակով Ս. Տոնոյանից Հոռոմ գյուղի մոտ վերցրել է 160 հազար ՀՀ դրամ գումարը եւ խարդախությամբ տիրացել դրան:
Շիրակի մարզում ահա այսպիսի «ազնիվ» նախընտրական վարքագծով է աչքի ընկել Սերժ Սարգսյանի եւ Արթուր Վանեցյանի ձեւավորած դաշինքը։ Այժմ էլ Սերժ Սարգսյանի քաղաքական կոմպանիոն Արթուր Վանեցյանի «Հայրենիքը» «Մեր քաղաքը» անունով դաշինքի միջոցով է մասնակցում Գյումրիի ՏԻՄ ընտրություններին։
Ինչ վերաբերում է «իրավական պետության» «հայր», նախկինում «թափանցիկ ու անկաշառ» ընտրություններով «ընտրված» ՀՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչ Աննա Մկրտչյանին, հիշեցնենք, որ նրա հորը նույնպես մեղադրանք է առաջադրվել «Պատիվ ունեմ»-ի օգտին քվեարկելու հետ կապված։
Առաջադրված մեղադրանքով դատարանն արդարացրել է (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 5.1-րդ մասի 2-րդ կետով) Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանին՝ հանցակազմի բացակայության հիմքով, սակայն դատարանի վճիռը վերադասության կարգով բողոքարկվել է։ Գործն այժմ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանում է։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Քասախ համայնքի ղեկավարը, օգտագործելով նույն համայնքի բնակիչների կողմից իրենից այլ կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, գույքին վնաս պատճառելու սպառնալիքով վերջիններիս հարկադրել է 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին դեմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, միեւնույն ժամանակ քողարկված պահանջ է ներկայացրել քվեարկել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին, ինչպես նաեւ բարեգործության անվան տակ խոստացել է ծառայություններ մատուցել, ինչը կատարել է երկուսից ավելի անձի նկատմամբ:
Սա այն դեպքն է, երբ պետք է ասել՝ «արջն իր ահից է գոռում»։ Հետաքրքիր է՝ ո՞ւմ են լսել իրավական հետապնդման ենթարկվող վերոհիշյալ 8 անձինք՝ «հին խասյաթի» համաձայն ապավինելով քրեական հանցակազմ ենթադրող մեթոդին, չլինի՞՝ Սերժ Սարգսյանին։
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT