Ամերիկյան պատվիրակությունը ժամանել է Գրենլանդիա

28/03/2025 schedule21:21

Ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ ԴիՎենսի գլխավորությամբ, ժամանել է Գրենլանդիա և մեկնել Պիտուֆֆիկ բազա։ Այս մասին հաղորդում է Danmarks Radio (DR) հեռուստառադիոընկերությունը։

Նշվում է, որ բացի փոխնախագահից, պատվիրակության կազմում են նաև նրա կինը՝ Ուշա Վենսը, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։ Ինչպես հայտնում է DR-ն, Վենսը ռազմաբազա կատարած այցի ժամանակ զինծառայողներին ասել է, որ ավելի լավ է հասկացել, թե ինչպես է բազան ապահովում ԱՄՆ անվտանգությունը։

Ավելի վաղ Դանիայի արտգործնախարար Լարս Լոկե Ռասմուսենը ողջունել էր Վենսի և ամերիկյան պատվիրակության կողմից Գրենլանդիայի Նուուկ և Սիսիմյուտ այցի չեղարկումը։

Թրամփի հայտարարությունները Գրենլանդիայի վերաբերյալ

Մարտի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Միացյալ Նահանգները կբռնակցեն Գրենլանդիան, որը Դանիայի ինքնավար տարածքն է։

Թրամփը մարտի 4-ին ասել է, որ հավանություն կտա Գրենլանդիայի ժողովրդի՝ Դանիայի ինքնավար տարածքը ԱՄՆ-ին միացնելու որոշմանը։ Ամերիկացի առաջնորդը նախկինում մի քանի անգամ հայտարարել է, որ Գրենլանդիան պետք է միանա ԱՄՆ-ին։ Նա սպառնացել է բարձր առևտրային տուրքեր սահմանել Դանիայի նկատմամբ, եթե այն չհրաժարվի կղզուց։

Թրամփն անգամ իր առաջին նախագահական ժամկետի ժամանակ առաջարկել էր գնել Գրենլանդիան։ Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները մերժել են այս գաղափարը։

Գրենլանդիան Դանիայի կազմում է որպես ինքնավար տարածք։ 1951 թվականին Վաշինգտոնը և Կոպենհագենը, ի լրումն ՆԱՏՕ-ի դաշինքի պարտավորությունների, ստորագրել են Գրենլանդիայի պաշտպանության պայմանագիրը։ Դրան համապատասխան՝ ԱՄՆ-ն ստանձնել է կղզին ագրեսիայից պաշտպանելու պարտավորությունը։ Այնտեղ է գտնվում ամերիկյան Pituffik տիեզերական բազան, որն իրականացնում է հրթիռային հարձակման նախազգուշացման համակարգի և Արկտիկայի գոտու վերահսկման խնդիրները։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1030 դիտում

ՃՈ տեսուչը շորթմամբ ստացած կաշառքի համար դատապարտվել է 4 տարվա ազատազրկման

Հայցում եմ ներողություն և հայտարարում՝ վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս. Վիլեն Գաբրիելյան

Մեծ թափ են ստացել Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները

Սիս գյուղի բնակիչներից մեկի տան հողամասում փորված փոսից դուրս է բերվել նրա մարմինը

1 զոհ, 3 վիրավոր. խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին

Շնորհակալ եմ մեր Սարիկին հավատալու, քաղաքի վաղվա օրվա մասին մտածելու համար․ Շիրակի մարզպետ

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է․ ՄԻՊ

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է հրապարակել

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության ներկայացուցիչների հետ քննարկվել է համագործակցության հեռանկարը

Համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրմանն այլևս ոչինչ չի խանգարում. Գերմանիայի նախագահ

Պատերազմի ժամանակն ավարտվել է, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու խնդիր ունենք Ադրբեջանի հետ. ՀՀ նախագահ

Բացահայտվել է 680 գրամ ոսկյա զարդերի, 2150 ԱՄՆ դոլարի և 395 հազար դրամի գողությունը. կան ձերբակալվածներ

Մարին Լը Պենը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման. նա չի կարող մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գերմանիայի առաջին տիկնոջ հետ հանդիպումից

Անառարկելի արձանագրում. ՀՀ ընդդիմությունը «Ալիևի միջոցով» վաստակում է իր «հանապազօրյա հացը»

Զառիթափի խաչմերուկում մեքենաներ են բախվել. 1 հոգի տեղում մահացել է, կան վիրավորներ

Ստացվում է՝ Գյումրիում թիվ 1 ընդդիմությունը Կոմունիստական կուսակցությունն է. Թունյան

Հայտնի է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը․ տեսանյութ

Ի պատիվ Գերմանիայի նախագահի, Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ. ինչ ընդգծումներ են արվել

Հաշվետվություն

Բաքուն փորձում է ՀՀ-ին տանել իր խաղի դաշտ, պետք է պատրաստ լինել բոլոր սցենարներին. Հովհաննիսյան. տեսանյութ

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

«Կրթվելը նորաձև է» շարժման հաջորդ հանդիպումը լինելու է Արմավիրում. երբ և ինչպես մասնակցել

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ Վաշինգտոն ժամանած «Starmus» թիմի

ՌԴ-ն պատրաստվում է նոր ռազմավարական համագործակցություն սկսել Թուրքիայի հետ

Կիև են ժամանել խորհրդարանական ներկայացուցիչներ ամբողջ Եվրոպայից

Խաղաղության պայմանագիրը ստորագրելու ՀՀ դիրքորոշման փոխադարձմամբ հնարավոր է հասնել կարևոր հանգրվանի. Միրզոյան

Անդրադարձ է արվել Հարավային Կովկասի վերջին զարգացումներին. հանդիպել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ու Սարկոզին

Լոռու գետերի խնդրահարույց հատվածներում հրատապ կարգով հուների մաքրման հակահեղեղային միջոցառում է իրականացվում

Վարդան Ղուկասյանն արձագանքել է Մարտուն Գրիգորյանին

Ռեստորաններից մեկի մոտ վիճաբանել, դանակահարել են. մանրամասներ Չարենցավանում 21-ամյա տղայի սպանության դեպքից

Իդրամն արդեն Yerevan City-ում է

Քանի դեռ անհետ կորածի դին չի հայտնաբերվել, պարտավոր ենք փնտրել ողջերի մեջ, ծնողների հետ համաձայն եմ. Քոչարյան

Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է՝ առաջինը Եվրոպական միության երկրների շարքում. նախագահ

Մարտուն Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ

Արման Եղոյանը ներկայացրել է հայկական կողմի ջանքերը՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման

Անչափ ուրախ էի Երևանում հյուրընկալել Գերմանիայի առաջին տիկնոջը՝ իմ լավ բարեկամ Էլկե Բուդենբենդերին. Հակոբյան

Ժողովուրդը ՔՊ-ից չի հիասթափվել, 2026-ին մենք վստահ ենք, որ հաղթելու ենք ընտրություններում. Նարեկ Մկրտչյան

Որոշում եմ կայացրել՝ մայր լինեմ, և դա իմ ամենաճիշտ որոշումն էր. Մաշան՝ որդուն միայնակ մեծացնելու մասին

Ինչ վիճաբանություն է եղել անհետ կորածների ծնողների և պատգամավորի միջև. Գեղամ Նազարյանը պարզաբանել է