Աններդաշնակ դաշնակիցները. ջնջել, անցնել հնին

15/11/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի 2006 թվականի նոյեմբերի 15-ի համարում

Չնայած հավաստիացումներին, թե եկող խորհրդարանական ընտրություններում ընտրական տեղերի 90 համամասնական-41 մեծամասնական հարաբերակցությունը պահպանվելու է, այս օրերին իշխանական կուլիսներում քննարկվում է մեկ այլ համամասնության վերադառնալու հարցը։ Ուստի, ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին ՀՀԿ խմբակցության կամ «Ժողպատգամավոր» խմբի կողմից խորհրդարանին  կներկայացվի կրկին 75-56 ընտրական հարաբերակցությանը վերադառնալու օրենքի նախագիծը։ Նման նախագիծ պատրաստ ունեն ե՛ւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ե՛ւ «Ժողպատգամավորի» քարտուղար Վահրամ Բաղդասարյանը։

Նախկին ընտրակարգին անցնելուն կողմ ՀՀԿ-ն իր արբանյակներով՝ «Ժողպատգամավորով», «Գործարարով» ու իրեն կից անկախ պատգամավորներով, արդեն իսկ կարող է առանց պրոբլեմի լուծել այդ հարցը, սակայն, ինչպես մեզ վստահեցրեցին ՀՀԿ պատգամավորները, խնդիրը Դաշնակցությունն է, որի հետ բանակցությունները դեռ որեւէ վերջնական լուծման չեն բերել։ Դաշնակները, ըստ մեր մի զրուցակցի, պատրաստ են վերանայել 90-41 ընտրական համամասնության շուրջ ձեռք բերված քաղաքական համաձայնությունը, եթե ՀՀԿ-ն օգնի, որ մեծամասնականով իրենք կարողանան մի քանի թեկնածու ավել անցկացնել։

ՀՀԿ-ում այս պայմանը համարում են անընդունելի, քանզի անգամ 56 մեծամասնականի դեպքում Հանրապետականն իր արբանյակներով չի կարողանում տեղավորվել` չհաշված «Բարգավաճ Հայաստանը», որն արդեն հայտարարել է, թե  մեծամասնական բազմաթիվ ընտրատարածքներում առաջադրելու է սեփական թեկնածուներին։ Այնպես որ, նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում,  Հանրապետականը չի կարող գնալ նման շռայլության եւ չի կարող դաշնակներին մեծամասնական 4-5 տեղ խոստանալ։ Ահա այս խնդրի վրա էլ առայժմ «լռվել» են ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունները։ Իհարկե, ՀՀԿ-ում վստահեցնում են, որ իրենք կարող են եւ առանց դաշնակների ձայների անցկացնել 75-56 համամասնությամբ իրենց նախագիծը, բայց դա կնշանակի ՀՅԴ-ին մղել ընդդիմադիր դաշտ։

Մինչդեռ,  ընդդիմադիր դարձած ՕԵԿ-ից հետո եւս մեկ «նյուընդդիմադիր» ՀՀԿ-ին առանձնապես պետք չէ։ Հատկապես, որ ՀՅԴ-ն սպառնացել է՝ եթե բերվի 75-56 համամասնությամբ նախագիծ, իրենք դուրս են գալու կոալիցիայից։ Իհարկե, հրապարակավ հնչող այս սպառնալիքի հեղինակները չեն ասում, որ կոալիցիայից իրենք դուրս կգան միայն այն ժամանակ, եթե լրացուցիչ մեծամասնական տեղեր ստանալու բազարները ՀՀԿ-ի հետ ավարտվեն անարդյունք։ Եւ քանի որ տարվող բանակցությունները խիստ կոնֆիդենցիալ են, երեկ մեզ հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հերքեց, թե նման բանակցություններ են գնում, ու որ իրենք այս օրերին զբաղված են քաղաքական բազարներով։ Մեր հարցին, որ եթե բերվի 75-56 համամասնությունը, իրենք հաստա՞տ դեմ են քվեարկելու, Ռուստամյանը պատասխանեց այսպես.

«Այս պահի դրությամբ մեր որոշումը միանշանակ է՝ քվեարկելու ենք դեմ»։ Իսկ թե ո՞ր պահին եւ ի՞նչ քաղաքական պայմանավորվածության դեպքում այդ հարցի քվեարկության հանդեպ Դաշնակցության մոտեցումը կարող է փոխվել` Ռուստամյանն այդ մասին առայժմ լռում է։ Մինչդեռ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը վստահ է, որ  75-56 համամասնությանը վերադառնալն ամենաճիշտ լուծումը կլինի, ու ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի քաղաքական ուժերը այդ տարբերակի շուրջ գան կոմպրոմիսի։ Թե ի՞նչ կոմպրոմիսի կգան ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, դեռեւս անորոշ է։ Սակայն  ՀՀԿ-ում հաշվել են, որ անգամ 56 մեծամասնականի դեպքում իրենք չեն կարողանում տեղավորվել ՀՀԿ-ով, «Ժողպատգամավորով», «Գործարարով». «Բարգավաճ Հայաստանն» էլ չհաշված։

Ուստի, հոգեբանորեն եւ ֆիզիկապես պատրաստ չեն ՀՅԴ-ին լրացուցիչ մեծամասնական տեղեր զիջել։ Չնայած, մեծամասնականի կլիենտների քանակը պակասեցնելու համար կառավարությունը ԱԺ է բերել «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում փոփոխություն անելու օրենսդրական նախագիծ, որն ընդունելու դեպքում համայնքապետները կարող են անսահմանափակ անգամներ առաջադրվել ու ընտրվել։

Այս նախագծով ՀՀԿ-ն փորձում է լուծել արդեն երկու անգամ համայնքապետ դարձած եւ գործող օրենքով երրորդ անգամ առաջադրվելու իրավունք չունեցող համայնքապետների հարցը, որոնցից առավել կարկառունները մտադիր էին  2007-ին գալ խորհրդարան։ Ուստի, օրենքի ընդունումից հետո, երբ համայնքապետը կարող է ընտրվել ինչքան ուզում է եւ ինչքան կարող է, մեծամասնական ընտրատեղերի կլիենտները մի քանիսով կպակասեն։ Չնայած, ՀՀԿ-ի հաշվարկները ցույց են տալիս, որ դա եւս ելք չէ, եւ Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակին ձայն բերող նվիրյալներին բավարարելու համար 56-ը հազիվ հերիքի։

Թե ի՞նչ հանգուցալուծում կստանա ներիշխանական հերթական այս պլանը, եւ ի՞նչ համաձայնության կգան իշխանության մաս կազմող քաղաքական ուժերը, դժվար է ասել։ Սակայն ՀՀԿ խմբակցության անդամները վստահեցնում են, որ 75-56 համամասնությամբ նախագիծ իրենք  99,9 տոկոսով բերելու են խորհրդարան։ Եւ եթե առաջիկա օրերին կհաջողվի ինչ-որ համաձայնության գալ դաշնակների հետ, ՀՀԿ-ի համար դա կլինի լավագույն լուծումը։ Եթե` ոչ, ՀՀԿ-ում վստահ են, որ իրենց նախագիծն իրենք կանցկացնեն սեփական ուժերով։ Թեկուզ՝ արդյունքում  վաստակելով լրացուցիչ մեկ թշնամի։ Որովհետեւ հանրապետականները պրագմատիկ հաշվարկ են արել ու պարզել, որ մի քանի մեծամասնական տեղ շահելն իրենց համար կենսական անհրաժեշտություն է, եթե անգամ դրա գինը պետք է լինի ՀՅԴ-ին որպես դաշնակից կորցնելը։

Նաիրա Զոհրաբյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18660 դիտում

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա

Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը

«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան

2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը

Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ

Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ

Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին

ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն

Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել

Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը

1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել

Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ

Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան

Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ

Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է

Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ

Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար

Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած

Դատարանի դահլիճում 18 անձի կատարած խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է