Երկրաշարժի պատճառով անօթևան մնացած ընտանիքների բնակարանաշինության ծրագրին 6.5 անգամ ավելի գումար է հատկացվել․ Կարապետյան

15/11/2019 schedule11:53

ԱԺ-ում շարունակվում է 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումը:

Քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը խոսեց բյուջեի մի շարք դրական ու արդյունավետ կողմերի մասին: Նրա կարծիքով՝ այդքան էլ արդյունավետ չէ ԱԺ ամբիոնը ծառայեցնել թվերի մասին խոսելու համար, բայց որոշակի ծրագրեր կան, որտեղ կա բարելավման պոտենցիալ:

Անդրադառնալով կրթության ոլորտին՝ Կարապետյանը նշեց, որ բյուջեում շատ մանրակրկիտ է քննարկվել այս ոլորտը։ Պատգամավորը երեք շատ կարեւոր ծրագրեր առանձնացրեց։ Առաջինը՝ ռոբոտաշինության զարգացման ծրագիրն է, որը, ըստ Կարապետյանի, կրթական նոր մշակույթն է, որ մտնում է դպրոց՝ աշակերտներին տալով նոր հնարավորություն. ստանդարտ առարկաներից ու դասաժամերից անցում կատարել դեպի ստեղծագործականություն:

Երկրորդը՝ «Ապահով դպրոց» ծրագիրն է, որտեղ 8 անգամ ավելի ներդրումներ են լինելու: Սա թույլ է տալիս հավասար կառույցային պայմաններ ապահովել Հայաստանի բոլոր աշակերտների համար՝ լինի դա Երեւանի կենտրոնում, թե սահմանամերձ գյուղերում:

Մյուս ծրագիրն ուղղված է հայոց լեզվի դասավանդմանն օտարերկրյա դպրոցներում, որտեղ 70 տոկոսով ավելի գումար է հատկացվել, քան 2018-ին: Սա պատասխանն է այն հարցի, թե ինչ մոտեցում ունի կառավարությունը հայոց լեզվի վերաբերյալ, իսկ ԲՈՒՀ-երի հետ կապված՝ Կարապետյանը նշեց, որ դրանք, որպես ակադեմիական հաստատություններ, իրենք պետք է որոշեն, թե ինչպես դասավանդեն հայոց լեզուն: Պատգամավորի կարծիքով՝ սա ճիշտ մոտեցում է, քանի որ տարբեր մասնագիտությունների շրջանակներում հայոց լեզուն պետք է դասավանդվի տարբեր կերպ:

Պատգամավորը նաեւ առանձնացրեց երկրաշարժի պատճառով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանաշինության ծրագիրը, որտեղ 6.5 անգամ ավելի գումար է հատկացվել, քան անցած տարի․ «Աղետի գոտին պետք է դադարի աղետի գոտի լինելուց»,- ասաց պատգամավորը՝ հույս հայտնելով, որ 2020-ին վերջնականապես կլուծվի այս հարցը:

Տարածքային կառավարման ոլորտում կան մի շարք ծրագրեր, որոնք Կարապետյանն առանձնացրեց: Դրանցից առաջինը ճանապարհաշինությունը բարեկարգող ծրագրերն են, որտեղ կա 4 անգամ ավելի գումարի աճ, մասնավորապես Գյումրիում՝ 12 անգամ ավելի: Ոռոգման համակարգերի բարեկարգմանն ուղղված ծրագրի միջոցներն էլ աճել են 15 անգամ:

Մյուս կարեւոր ծրագիրը Սեւանա լճի ափամերձ հատվածներում ջրածածկ անտառների մաքրմանն ուղղված միջոցառումներն են, որտեղ 14 անգամ ավելի շատ գումար է հատկացված, եւ այն, որ տարիներ շարունակ չի արվել, պատգամավորի խոսքով, առաջիկա 2-3 տարիների ընթացքում ամբողջությամբ կարվի:

Պատգամավորի խոսքով՝ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կհասկանանք ծրագրերի արդյունավետությունը եւ եթե կարիք լինի, պետք է ավելացնել ֆինանսավորումը:

«Ես կոչ եմ անում կողմ քվեարկել, որովհետեւ այս բյուջեն իրականում շատ բան կփոխի 2020 թվականին»,-եզրափակեց Վարազդատ Կարապետյանը:

 Ժաննա Ջեյրանյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1556 դիտում

Քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված ոլորտների բարեփոխումները

Քոչարյան, Սարգսյան, Տեր-Պետրոսյան, բան ունեք ասելու, գնանք ուղիղ եթերում խոսենք. վարչապետ

Ժամանակն է, որ ունենանք նախագիծ և երկրի կառուցումը իրականացնենք ըստ դրա․ վարչապետ

Սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման ծրագիրը մուլտիպլիկատիվ էֆեկտով դրական իրավիճակ է ստեղծել. ԱՍՀ նախարար

Կառավարությունն արտահերթ ընտրությունների չի պատրաստվում. ՀՀ վարչապետ

Մենք բալանսավորման քաղաքականություն ենք որդեգրել, այն չի նշանակում, որ ՌԴ այցեր չենք ունենալու. վարչապետ

Ինչ հիբրիդային պատերազմ ուզում է լինի, չի կարող վերացնել սահմանամերձ գյուղերում կառուցվող տները․ վարչապետ

Հանրապետականները մոռացել են իրենց քաղաքական թիմի անդամների կողմից Երևանը կառավարած ժամանակահատվածը. Խաչատրյան

ՄՊՀ անդամի պաշտոնում Կառավարությունն առաջադրել է Աննա Պետրոսյանի թեկնածությունը

Այո՛, գնալու եմ. վարչապետը հաստատել է իր մասնակցությունը Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին

Ամիօ լիզինգ. շինարարական տեխնիկայի ձեռքբերում՝ առանց մեծ ներդրումների

Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 7-ին

Էջմիածնում վեճի ժամանակ մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդը մահացել է. կա ձերբակալված

Իրակլի Կոբախիձեն ընտրվել է «Վրացական երազանք»-ի նախագահ

Երևանում ավտոկռունկն աշխատանքներ կատարելիս շրջվել է՝ վնասելով ծառեր, գազախողովակներ

Մարմարիկ գետի հոսքը կանգնեցնում են, 2-ամյա երեխային գտնելու համար կնկարեն ջրի հատակը

Ադրբեջանն աջակցություն է հայտնել Պակիստանին

Պապիկյանն ու Վասիլիս Պալմասը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Կիպրոս համագործակցությունը

Հարյուրավոր դպրոցներում տնօրենի թափուր պաշտոններ կան. ԱԺ փոխնախագահը դիմել է ոլորտի ներկայացուցիչներին

Երևանի բարձրահարկ շենքերից մեկի փողոցային հատվածում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին

Նոր Սահմանադրության տեքստը մշակման փուլում է, 10 ամսվա ընթացքում պատրաստ կլինի․ նախարար

ԱՄՆ դեսպանատունն անցնում է հարցազրույցի նշանակման և փաստաթղթերի ներկայացման նոր համակարգի. հինն այլևս չի գործի

ԱԺ-ն ընտրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներին

Ակնկալել, թե կրտսեր Քոչարյանը քաղաքագիտական վեհ մտքեր էր ձոնելու, միամտություն կլիներ. Չախոյան

Վարչության նիստին քննարկում չի եղել․ Կոնջորյանը՝ վարչապետի՝ Մայիսի 9-ին Մոսկվա գնալ-չգնալու հարցի մասին

Կրիշտիանու Ռոնալդուի որդին հրավիրվել է Պորտուգալիայի մինչև 15 տարեկանների հավաքական

Նոր Նորքի թաղապետը այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ է, դա իրենց պատասխանատվության տիրույթում է․ Կոնջորյան

Սպասվում են ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում և անձրև, առանձին վայրերում՝ հորդառատ

2021-ին Քոչարյանը պատգամավորական մանդատ ստացավ, թող գար մեզ վախեցներ, չեկավ, կարո՞ղ է ինքը վախեցավ․ Կոնջորյան

Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողի ամսական աշխատավարձը առնվազն 220 հազար դրամ է. փոխնախարար

ՀՀ սուվերենությունը, տարածքային ամբողջականությունը մեզ համար ֆունդամենտալ արժեք է․ Կոնջորյան

Սյունիքի նախկին մարզպետն ու ընտանիքը հրավիրվել են ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն

Մաֆիոզները մնում են մաֆիոզներ․ Կոնջորյանը՝ Ռոբերտ Քոչարյանի և Սարգսյանի միջև առկա տարաձայնության լուրերի մասին

Ջերմային այրվածքներով «Այրվածքաբանական ազգային կենտրոն» տեղափոխված տղամարդը մահացել է

Շատ անլուրջ հարց է․ ԱԺ փոխնախագահը՝ վարչապետին իմպիչմենտ հայտնելու գործընթացի մասին

ՏԿԵՆ-ում քննարկվել են էներգետիկ և տրանսպորտի ոլորտում իրականացվող ծրագրերը

Մայիսի 9-ը մեր հաղթանակն էլ է. Հակոբ Արշակյանը՝ վարչապետի ՌԴ այցի մասին

Ընկերությունը կդիմի ՀԾԿՀ՝ «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի էլեկտրաէներգիայի սակագնի սահմանման հայտով

Անընդունելի է նման պահվածքը. Արշակյանը՝ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին

Արտակարգ դեպք «Գարաժ Մաստերս Մոլ»-ի ավտովերանորոգման կետերից մեկում. կա տուժած