Երևան
12 °C
Այսօր ԱԺ-ում՝ 2020 բյուջեի քննարկման ժամանակ, արտահերթ ելույթով հանդես եկավ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով պատգամավորների մի շարք հարցերի:
«Բյուջետային համակարգով սահմանված կանոնակարգումը, որով բնապահպանական ոլորտի ֆինանսավորումը չպետք է նվազ լինի բլոկօգտագործման նախկինում արված հարկից եւ բնապահպանական վճարից, տարիներ առաջ ներդրված մեխանիզմ էր, որը ենթադրում էր նաեւ, որ պետք է հստակեցվի, թե բնապահպանական ծախսերն ինչ են ներառում»,- ասաց Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ Շրջակա միջավայրի նախարարությունն առաջին շահագրգիռ կառույցն է, որպեսզի բնապահպանական ոլորտի ֆինանսավորումը լինի այնքան, ինչքան որ նախատեսված է Հայաստանի քաղաքացիներին առողջ շրջակա միջավայր ապահովելու համար: Օրինակ՝ ջրամատակարարման, ջրահեռացման համակարգում իրականացվող վերանորոգման ծախսերը, որ չեն ներառվում բնապահպանական ոլորտում որպես ծախս, նախարարի խոսքով, լուծում է նաեւ բնապահպանական խնդիրներ:
«Համայնքներին տրվող սուբսիդիաների մեջ կան որոշ բնապահպանական գործառույթներ, սակայն ցանկանում եմ հավաստիացնել, որ այն աշխատանքները, որ մենք կատարել ենք այս պահին եւ այն, ինչ ակնկալում ենք առաջիկայում, ենթադրում է բնապահպանական ծախսերի էական ավելացում»,- ասաց Գրիգորյանը: Նրա խոսքով՝ միայն վերջին 1.5 տարվա ընթացքում նախարարությունը կարողացել է մի շարք գործընկերների հետ մեկտեղ ավելի քան 20 մլրդ դրամի դրամաշնորհներ ներգրավել բնապահպանական ոլորտ:
Օրինակ՝ ընդերքօգտագործման թափոնների հետ կապված՝ անկախ ՀՀ-ում ԽՍՀՄ-ից մնացած պոչամբարների թափոնակույտերի որեւէ գույքագրում, որեւէ հաշվարկ, հետազոտություն երբեւէ չէր իրականացվել եւ, ինչպես նշեց նախարարը, նախորդ տարվա ընթացքում շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցներն առանց որեւէ լրացուցիչ աջակցության կամ ծրագրերի իրականացրել են ամբողջ Հայաստանի՝ ԽՍՀՄ-ից մնացած բոլոր թափոնավայրերի, լեռնամետալուրգիայի, պոչամբարների գույքագրում, եռաչափ մոդելավորում, բաղադրության ուսումնասիրություն:
«Եվ դա ոչ միայն ավարտվել է, արդեն մենք կառավարություն ենք ներկայացրել նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման նախագիծ, ընդ որում, հնարավորություն ենք ունեցել այդ նախագիծը ներկայացնել շրջակա միջավայրին տրված գումարների տնտեսման հաշվին, իսկ տնտեսում իրականացրել ենք, քանի որ «այլ ծախսերը», որոնք նախատեսված էին բյուջեով, կարողացել ենք իրականացնել միջազգային այլ դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում»,- ասաց նախարարը՝ նշելով նաեւ, որ եթե լքված ընդերքօգտագործման տարածքների ռեկուլտիվացիայի համար պահանջվի 10 մլրդ դրամ, նրանք պատրաստ են այդ նախագծերով դիմել կառավարությանը, որ այդ աշխատանքներն իրականացվեն:
Անդրադառնալով 10 մլն ծառ տնկելու ծրագրին՝ նախարարը նշեց, որ ինչպես այս տարի, այնպես էլ 2020 թվականին, պետբյուջեով նախատեսված է մոտ 1 մլն դոլարի ֆինանսավորում անտառվերականգնման աշխատանքների համար: Նա նշեց նաեւ, որ ներկա պահին գործընկեր երկրից կա 1 մլն տնկիի նվիրատվության ակնկալիք:
Որպես եզրափակիչ խոսք՝ նախարարը նշեց, որ, իրապես, դժվար է իրականացնել բարեփոխումներ այնպիսի օրենսդրական շրջանակներում, որի մոտիվացիան ի սկզբանե չի եղել խնդիրներ լուծելը:
Ժաննա Ջեյրանյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել
ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները
«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ
Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր
Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ
Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT