Երևան
12 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի 2006 թվականի նոյեմբերի 18-ի համարում
Օգոստոսի 30-ին Արարատի մարզի Դալար գյուղում սպանված գյուղապետ, «Հանրապետություն» կուսակցության համակիր Տիգրան Պետրոսյանի թաղմանը ընդդիմության բոլոր լիդերները ներկա էին։ Ու դա միանգամայն բնական էր, քանզի 2003-ի նախագահական ընտրություններում Տիգրանը Ստեփան Դեմիրճյանի վստահված անձն էր, եւ չնայած նախկին գյուղապետը դեռ այն ժամանակ էր հրացանն առած սպառնացել Տիգրանին, որ կխփի՝ եթե թույլ չտա լցոնումներ անել, սակայն այդ օրը Դալարում եղած լրագրողները հիշում են, թե ինչպիսի անձնազոհությամբ Տիգրանը թույլ չտվեց, որ իրեն վստահված ընտրատեղամասում ընտրություն կեղծեն։
Ընդդիմության շեֆերը մասնակցեցին նաեւ Տիգրանի յոթին ու քառասունքին եւ իրենց պարտքը նրա հիշատակի առաջ համարեցին փակված։ Եւ երբ Տիգրանի կինը՝ Թամար Հովհաննիսյանը, հայտարարեց, որ առաջադրվելու է ամուսնու սպանությունից հետո թափուր մնացած գյուղապետի պաշտոնում, ընդդիմությանը դա առանձնապես չհետաքրքրեց։ Սակայն եթե պատմությունը միայն ընդդիմության ավանդական անտարբերությամբ ավարտվեր, դա դեռ կարելի կլիներ վերագրել ընդդիմության բնավորությանն ու գործելաոճին։ Մինչդեռ, ընդդիմությունը ոչ միայն չսատարեց իր սպանված ընկերոջ կնոջը, այլեւ, պարզվեց, ընդդիմության սյուրպրիզները նոյեմբերի 9-ին գյուղապետի թեկնածու առաջադրված Թամար Հովհաննիսյանի համար դեռ առջեւում են։
Երբ Թամարի առաջադրումից հետո նրա նախընտրական շտաբի տղաները փորձել են պայմանավորվել թիվ 17-րդ ընտրատարածքային հաձնաժողովի ընդդիմադիր անդամների հետ՝ տեղամասային հանձնաժողովներում իրենց տեղերը Թամարին տալու համար, պարզվել է, որ ընդդիմությունը Թամարին տալու բան չունի։ Որովհետեւ նույն այդ ընդդիմությունն իր տեղերը վաղուց արդեն ծախել է իշխանության թեկնածու, անկուսակցական Գագիկ Ալեքսանյանին։ Քանի որ Տիգրան Պետրոսյանը «Արդարության» ղեկավար Ստեփան Դեմիրճյանի վստահված անձն է եղել, Թամարի շտաբն առաջին հերթին դիմել է թիվ 17 ընտրատարածքային հանձնաժողովում «Արդարության» ներկայացուցիչ Ստեփան Ստեփանյանին, որը Արշակ Սադոյանի ԱԺԴ կուսակցության անդամ է։
Օրեր շարունակ Սադոյանի կուսակիցը խուսափել է Թամարի շտաբի տղաների հետ հանդիպելուց, իսկ երբ նրան վերջապես բռնացրել են, ասել է, թե չի կարող տեղամասային հանձնաժողովներում դաշինքի տեղերը տալ Թամարին, որովհետեւ չի կարող։ Այլ պարզաբանումներ ԱԺԴ անդամը չի տվել։ Ի դեպ, ըստ մեր զրուցակիցների, Սադոյանի այդ կուսակիցը «Արդարություն» դաշինքի քվոտայով ԱԺԴ-ին տրված տեղերը բոլոր ընտրությունների ժամանակ պարբերաբար ծախել է իշխանությանը՝ 200-ից 400 դոլարով։ «Արդարությունից» մերժվելուց հետո գյուղապետի թեկնածու Թամար Հովհաննիսյանի շտաբը դիմել է ընտրատարածքային հանձնաժողովում «Ազգային միաբանության» ներկայացուցիչ Սոս Մինասյանին։
Վերջինս նախ խոստացել է պատասխան տալ մի քանի օրից, իսկ մի քանի օրից ասել է, թե իրեն «վերեւից» ասել են, որ տեղերը պետք է տան թեկնածու Գագոյին։ Թե ո՞վ է ընդդիմության այս ներկայացուցչի «վերեւը», մնացել է չպարզաբանված։ Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա Թամարի շտաբը այդ կուսակցությանը չի դիմել, որովհետեւ ընտրատարածքային հաձնաժողովում ՕԵԿ ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը Գագիկ Ալեքսանյանի մտերիմն է, ուստի նրա պատասխանն իրենց համար արդեն իսկ պարզ է եղել։
Սակայն նույնիսկ մինչեւ վերջին մարդը ծախված հանձնաժողովով Թամար Հովհաննիսյանը պատրաստ էր նոյեմբերի 26-ին մասնակցել Դալարի գյուղապետի ընտրություններին, եթե իրեն ու իր ընտանիքին պարբերաբար չահաբեկեին ու չսպառնային հաշվեհարդարով։ Ինչպես երեկ մեզ հետ զրույցում ասաց Թամար Հովհաննիսյանը՝ իր տուն տարբեր մարդիկ են զանգահարում ու ահաբեկում, որ եթե իր թեկնածությունը չհանի, ապա ընտրությունների օրը ինքը իր մի հարազատին էլ է թաղելու: «Ես պատրաստ էի շարունակել Տիգրանի կիսատ թողած գործը եւ ես անելիք ունեի ու նաեւ պարտք՝ Տիգրանի հիշատակի առաջ։
Սակայն այսօր իմ ընտանիքը նորից վտանգի մեջ է, տարբեր կարգի ու որակի սպառնալիքներ են հնչում իմ ընտանիքի հասցեին, որ եթե ես շարունակեմ ընտրապայքարը, ապա կորցնելու եմ իմ հերթական հարազատին։ Իսկ ես երեք տղա ունեմ։ Ես չեմ ուզում, որ իմ ընտանիքի որեւէ անդամին նորից բան պատահի, ու ելնելով իմ ընտանիքի անվտանգությունից` հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս այս ընտրապայքարից»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց Թամար Հովհաննիսյանը։ Իսկ թե կոնկրետ ո՞վ կամ ովքե՞ր են իրեն ահաբեկում, Թամարը կա՛մ չգիտի, կա՛մ էլ չցանկացավ այդ մասին խոսել։ Իսկ փաստն այն է, որ Դալարում իշխանությունը որոշել է գյուղապետ դարձնել Գագիկ Ալեքսանյանին, որը, ի դեպ, Տիգրանի ընկերն է եղել, ու արդեն իսկ տարբեր տրամաչափի պաշտոնյաներ Գագիկին ասել են, որ նա կարող է, որպես այլեւս ընտրված գյուղապետ, մտածել, թե ի՞նչ է անելու 2007-ի խորհրդարանական ընտրությունների համար։
Մինչդեռ, եթե ընդդիմությունը 200 դոլարով չծախվեր, եւ գոնե մի գյուղում հաղթելու համար գոնե մինչեւ նոյեմբերի 26-ը իրար տակ չփորեին, Թամար Հովհաննիսյանն իր թիկունքը ինչ-որ չափով պաշտպանված կզգար, ու իշխանությունը ընտրությունից երկու շաբաթ առաջ ընտրությունների արդյունքը որոշված չէր համարի։ Ի դեպ, իշխանության թեկնածու Գագիկ Ալեքսանյանը գյուղի ամենահայտնի երկտարեցին է եղել, իսկ ընտրությունների արտաքին ֆոնն ապահովելու համար նրա հետ առաջադրվող հաջորդ թեկածուն՝ Արմեն Խաչատրյանը, ըստ լուրերի, գժի թուղթ ունի։ Այս ամենը, սակայն, միանգամայն նորմալ է մի իշխանության համար, որի վերնախավում տուպոյներն ու գժի թղթով պաշտպանվածները որակյալ մեծամասնություն են կազմում։
Բնականաբար, մենք չփորձեցինք պարզել, թե ինչո՞ւ ընդդիմությունը հերթական անգամ չսատարեց իր թիմակցին ու նրան թողեց միայնակ՝ իշխանական շակալների դեմ։ Ընդդիմության լաչառ արձագանքը մեր այդ հարցին արդեն իսկ կարելի է ենթադրել։ Հատկապես, որ որեւէ մեկը Սադոյանի կուսակից հաձնաժողովականի ձեռքին չի բռնել այդ 200 կամ 400 դոլարը։ Բացի այդ, իմաստ չունի ընդդիմությանը ներքաշել այնպիսի մանր խնդիրների մեջ, ինչպես իրենց սպանված ընկերոջ կնոջը սատարելն էր։ Հայաստանյան արմատական ընդդիմությունը շատ ավելի կարեւոր ու գլոբալ հարցերով է զբաղված. նրանք ազգ են փրկում։ Իսկ ազգ փրկելու ճանապարհին 200-ական դոլարները չեն խանգարի։
Նաիրա Զոհրաբյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը
1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել
Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ
Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ
Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար
Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած
Դատարանի դահլիճում 18 անձի կատարած խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT