«Ջերմոց կմշակեմ». Լեւոն Երանոսյանը՝ իր հետագա անելիքների մասին

22/11/2019 schedule14:20

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր-Նորք նստավայրում՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով դատական նիստը։

Դատարան էին ներկայացել ամբաստանյալ Լեւոն Երանոսյանը, վերջինիս պաշտպան Տիգրան Սաֆարյանը, մեղադրող դատախազ Ա. Շահբազյանը եւ տուժողի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը:

Այս գործով դատարանը դեռ ապացույցների հետազոտման փուլում է։ Քրեական գործի նյութերն ընթերցելուց հետո, երբ պետք է հետազոտվեին նաեւ գործում առկա տեսագրությունները, նախագահող դատավորը հայտնեց, որ այս պահին հնարավոր չէ ապահովել համապատասխան տեխնիկայի առկայությունը, ինչի պատճառով դատական նիստը ենթակա է հետաձգման:

Դատարանի ծանրաբեռնվածության պատճառով հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 15-ին՝ ժամը 16:00-ին:

Լրագրողների հետ զրույցում Լեւոն Երանոսյանը, ինչպես նախորդ անգամ, այսօր եւս նշեց, որ կխոսի ավելի ուշ՝ տեսագրությունների հետազոտումից հետո: Լրագրողի հարցին՝ ինքը վստա՞հ է, որ «Զարյա» տեսակի պայթուցիկներն օգտագործելու լիազորություն ամբողջությամբ ունեցել է, Երանոսյանը պատասխանեց. «Դուք եք նկարել էն ժամանակ, դուք ավելի լավ գիտեք, տեսել եք, միասին կնայենք, դրանից հետո կխոսենք»:

Երանոսյանը դարձյալ հիշեցրեց, որ ինքը ոստիկան չէ, զինվորական է, ուստի հետեւում է բանակի շուրջ ընթացող գործընթացներին եւ ոչ թե ոստիկանության: Ի պատասխան հարցին, թե բանակը ժողովրդի վրա կրակելու հրաման ունեցե՞լ է 2008 թվականի արտակարգ դրության ժամանակ, Երանոսյանն ասաց՝ «Իմ գրածը կարդացեք»: Լրագրողի դիտարկմանը, թե Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում կոնկրետ ո՞ր պետական շենքի պահպանությունն է ապահովվել, Երանոսյանը չպատասխանեց. «Ես չեմ պատասխանում ձեր հարցին, այդպես եմ գտնում նպատակահարմար»:

Նշենք, որ Երանոսյանը 2008 թվականին եղել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար:

Հարցին, թե առջեւում ձմեռ է, ինչո՞վ է պատրաստվում զբաղվել ինքը, Երանոսյանը պատասխանեց՝ ասելով. «Ջերմոց կմշակեմ»: Ճշտող հարցին՝ ինքը ջերմոցներ ունի՞, Երանոսյանը պատասխանեց. «Կունենամ: Նա նաեւ հերքեց, թե ինքը որեւէ բիզնես ունի իր կամ իր ազգականներից մեկի անունով»:

Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության՝ Լևոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ-ի 309 հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով, եւ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Միլենա Խաչիկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2392 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին