Երևան
12 °C
Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները բուհի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի եւ գիտական խորհրդի պատասխանին կսպասեն մինչեւ երկուշաբթի օրը, քանի որ այդ ժամանակ է լրանում իրենց կողմից նշված 3-րդ աշխատանքային օրը: Այնուհետեւ կորոշեն հետագա անելիքները: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նշեցին ֆակուլտետի մի խումբ ուսանողներ:
ԵՊՀ աշխատակից, ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանը, թեեւ հայ բանասիրության ֆակուլտետից չէ, միացել է շարժմանը: Նրա խոսքով՝ երիտասարդները ժամանակավորապես դադարեցրել են դասադուլները՝ լսելով դասախոսների խնդրանքը եւ կոչերը: Այսպես կփորձեն գործընթացն ավելի ճիշտ եւ կառուցողական հունի մեջ դնել:
Օրեր առաջ ուսանողները դիմում-նամակներ էին հանձնել ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանին եւ ԵՊՀ գիտական խորհրդի անդամներին, որպեսզի ստանան նրանց դիրքորոշումը՝ պրոֆեսորադասախոսական կազմի հետ կայացած հանդիպման ընթացքում Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի պահվածքի հետ կապված:
Ինչպես նշեց Էդվարդ Գալստյանը, բացի նամակներ հանձնելուց, կոչ են արել՝ Գիտական խորհրդի արտահերթ նիստ գումարել եւ բուհերում «հայոց լեզու», «հայ գրականություն», «հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու նախաձեռնության վերաբերյալ քննարկում իրականացնել: Այս օրերին նրանք նաեւ հանդիպումներ են ունեցել գիտական խորհրդի մի շարք անդամների եւ ֆակուլտետների դեկանների հետ: Արդյունքները կամփոփեն երկուշաբթի:
ԵՊՀ աշխատակիցը, անդրադառնալով այն լուրերին, թե նախարար Արայիկ Հարությունյանը մերձավորների շրջանում հայտնել է, որ այն աշխատակիցները եւ ուսանողները, ովքեր դասադուլ են իրականացնում, կհեռացվեն համալսարանից, նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել չճշտված, անհայտ աղբյուրների տեղեկատվությունը, սակայն երիտասարդներին այդ լուրերը չէ, որ ստիպել են վերադառնալ լսարաններ:
Նախարար Արայիկ Հարությունյանի պահվածքից դժգոհ են
Ասուլիսի ընթացքում բանախոսները ներկայացրին նաեւ իրենց կարծիքը վերջերս տեղի ունեցած Արայիկ Հարությունյանի եւ ԵՊՀ հայ բանասիրության, պատմության ֆակուլտետների դասախոսների հետ հանդիպման մասին: Ուսանողները դժգոհ են. նախարարն իրենց դասախոսներին ոչ պատշաճ ընդունելության է արժանացրել:
Ամալյա Հարությունյանի խոսքով՝ հույս կար, որ հանդիպումը կկայանար կառուցողական մթնոլորտում, սակայն ամեն ինչ ձախողվեց: «Ըստ էության՝ բանակցության արդյունքում կայացած հանդիպումն ուղղված էր լարվածությունը մեղմելուն, սակայն ձեւավորվեց լարվածություն»,- նշեց ուսանողուհին: Բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Իշխան Թովմասյանի կարծիքով՝ նախարարը հանդիպման ընթացքում դասախոսների մեկնաբանություններից ծաղկաքաղ էր արել եւ պատասխանել այն հարցերին, որոնք հարմար էին, իսկ դրանից հետո չէր լսել հակափաստարկները:
«Գիտնականների բոլոր ասածները հանգամանալից էին, ու կային փաստարկներ, իսկ նախարարը նշեց իր ասածը եւ գնաց, կարելի է ասել, որ նա այդտեղ իրեն զգում էր տանտեր»,- նշեց Իշխան Թովմասյանը՝ հավելելով, որ այդ պատճառով որոշել են, որ եթե նույնիսկ նախարարի եւ ուսանողների միջեւ հանդիպում կազմակերպվի, իրենք Արայիկ Հարությունյանին սպասեն ԵՊՀ-ում:
«Զարգացած ոչ մի երկրում չկա նման վերաբերմունք գիտնականների նկատմամբ»,- նշեց ֆակուլտետից Էմմա Գրիգորյանը՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում արհամարհական վերաբերմունք կար գիտնականների նկատմամբ:
Երիտասարդները եւս մեկ անգամ շեշտեցին, իրենց պայքարը քաղաքական չէ եւ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությանը չեն միացել, դաշնակցական չեն դարձել:
Ուսանողները Գիտական խորհրդի մյուս անդամներից արդեն որոշակի պատասխան ստացել են, ովքեր պատրաստակամություն են հայտնել քննարկում կազմակերպելու հարցում, այժմ սպասում են ռեկտորի պաշտոնակատարի արձագանքին, դեռեւս պատասխան չկա, սակայն Էդվարդ Գալստյանի կարծիքով՝ հավանաբար հարցի հետ կապված քննարկումներ են ընթանում կամ մեխանիզմներ մշակվում:
Անի Ավագյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 30-րդ Գլխավոր համաժողովին
Պուտինը և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են երկու երկրի միջև հարաբերությունները
ԿԸՀ-ն բավարարել է Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները
Զելենսկին և Պուտինը ցանկանում են խոսել, բայց չգիտեն՝ ինչպես. Թրամփ
Մուսալեռում բախվել են «Օպել»-ն ու բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում
Կալանավորված, դատապարտված և տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումների կարգը կհստակեցվի. մանրամասներ
Կկատարելագործվի ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակման գործող համակարգը
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է
Խոպանից եկել էին, ուզում էին այստեղ լուրջ դերակատարում ունենալ. փողի տոպրակը հանես՝ տակները բան չկա. տեսանյութ
ԿԸՀ-ն համաձայնել է «Հայաստան» դաշինքի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրհետապնդում հարուցել
Մոսկվայում և մի շարք այլ շրջաններում կսահմանափակվեն թեթև ինքնաթիռների թռիչքները
Թրամփը սպառնացել է վերսկսել Իրանի դեմ հարվածներն ու «ռումբեր նետել գլխներին», եթե դժգոհ մնա համաձայնագրից
Նողկալի է այլասերվածների ներգրավվածությունը խորհրդարանում. նրանց բոլորի տեղը բանտն է. Սաֆարյան. տեսանյութ
Ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. վարորդներից մեկը մահացել է
Գիտեք՝ ովքեր են մեղադրում. ովքեր հայաթներում եկեղեցիներ են սարքել, վրան դրել իրենց քեռու կնկա, սիրուհու անունը
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան. վարչապետը տեսանյութ է հրապարակել
300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, մտացածին, հորինովի թեմա է, նման բան չի եղել, չկա և չի լինելու. վարչապետ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին. տեսանյութ
Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է
Այն ուժը, որն ասում է՝ մենք 29.743 քկմ-ով չպետք է բավարարվենք, հայտարարում է պատերազմ հարևաններին. Փաշինյան
ԿԸՀ-ն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է տվել
Ո՞ւմ ձայնն է կեղծված. տանը վեր ընկած լիդերներին կոչ եմ անում դուրս գալ փողոց․ ինչի՞ են ձեր դրած դրոշները անտեր
Ռոբերտ Քոչարյանի և իր շրջապատի հարսը, փեսան, աներձագը, բոլորը դատավորներ են ՀՀ-ում մինչև հիմա. Փաշինյան
Քոչարյան, կալուգացի օլիգարխ, բելառուսամետ օլիգարխ, ջախջախելու եմ. ովքեր համաձայն չեն, թող հեղափոխություն անեն
ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված
2021-ից հետո ընտրակաշառքի գործերով ոչ մի մեղադրյալ բանտում չէ․ դատաիրավական համակարգը պիտի սրա պատասխանը տա
Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով
Դպրոցական երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀԾԿՀ-ն ազատականացնում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի, բազմաբնակարան շենքերի՝ ցանցին միացման գործընթացը
Ընդդիմությանը դաժան իրականություն է սպասվում, բայց տուրուդմփոց չի լինելու. Հովհաննիսյան
Ընդդիմադիր պատգամավորները գին են ունենալու, գինը մեխվելու է նրանց ճակատին, սուպերմարկետի բաժիններ են լինելու
Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից
Հայաստանում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության մեկնարկը․ տեսանյութ
Վերականգնվել է Լոռի Բերդ համայնքի սեփականության իրավունքը Կողեսի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ․ վարչապետ
ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով հարցաքննվել է Ալիկ Ալեքսանյանը
Վերանայել և խստացնել գործող կարգավորումները․ ՔԿՀ-ներում արգելված իրերի շրջանառության կանխարգելման նոր նախագիծ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT