Երևան
12 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի նոյեմբերի 23-ի համարում
«Ամեն մարդու մեջ էլ ե՛ւ լավ, ե՛ւ վատ հատկանիշներ կան: Պետք է փնտրել եւ գտնել լավը ու լավի հիման վրա շարունակել նրա հետ հարաբերությունը: Բացարձակ վատ մարդ գոյություն չունի: Ես միշտ փնտրել եմ մարդկանց մեջ լավը եւ միշտ գտել եմ: Էդպես էլ ես վատ մարդու չեմ հանդիպել: Իհարկե, պատահում է, որ տեսնում ես անարդարություն, բայց դե, դա ժամանակավոր բան է` էսօր կա, վաղը չկա»: Այսպիսի վստահություն ունի 84 տարին բոլորած Սեդա Ազրոյանը, ով այդ փիլիսոփայությանը հանգել է այն ժամանակվանից, երբ սկսել է որպես մանկավարժ աշխատել: 45 տարի նա դպրոցում է աշխատել, որից 25 տարին եղել է ուսմասվար ու տնօրեն: Ասում է` իր ջանքերով են հիմնադրվել թիվ 133 եւ թիվ 135 դպրոցները: Այժմ թեեւ տիկին Սեդան միայնակ է ապրում, սակայն չի տրտնջում. անցյալի հիշողությունները ջերմացնում են նրան ու լցնում նաեւ ներկան:
«Հիշում եմ անցած լավ օրերը, լավ ժամանակները: Հիշում եմ` ինչպես էի դպրոցը կահավորում, ինչպես էի դասը սկսում, ունեի փողային նվագախումբ դպրոցում: Թիվ 110 դպրոցն էր դա: Նվագախումբը նվագում էր «Աղջի Մարանը», դրա նվագի տակ ամբողջ դպրոցը առավոտյան լիցքային վարժություններ էր անում, հետո սկսվում էր դասը»,- պատմում է նախկին մանկավարժը: Հիշողությունների ընկերակցությունից բացի, նրան այցելում են նաեւ թոռներն ու ծոռները: Տիկին Սեդայի մի աղջիկն Ամերիկայում է, զանգում է, խոսում են, բայց ինչ-ինչ պատճառներով մորը ֆինանսապես չի օգնում: «Չէ, օգնություն չեմ ստանում: Ես չգիտեմ` իրենց վիճակն ինչպիսին է, բայց ես օգնություն չեմ ստանում, բոլորովին: Ես շատ գոհ եմ, որ չեմ ստանում, որովհետեւ որ ստանամ, պիտի պարտական լինեմ, իսկ ես պարտական լինել չեմ ցանկանում: Ես իմ յուղով տապակվում եմ ու դժգոհ չեմ, ես շատ գոհ եմ, փառք Աստծո, պետությունը պահում է, ճաշարանից օգտվում եմ»,- բնավորություն ունի ամեն պարագայում գոհ լինել տիկին Սեդան:
14 հազար դրամ կենսաթոշակ է ստանում: Նա էլ այն մարդկանց ստվար բանակից է, ում թոշակն ավելացել է հազար դրամով, ինչի հետեւանքով զրկել են նպաստից: «Փետրվարից արդեն էլ չեմ ստանում նպաստը: Թոշակով յոլա եմ գնում: Փառք Աստծո, դժգոհ չեմ, մենակ առողջ լինեմ` ոտքով, ձեռքով»,- ասում է թոշակառու կինը: Նա արդեն ընտելացել է, կարողանում է իր կյանքը կազմակերպել առանց նպաստի: «Էն ժամանակ միրգ էի առնում, որ ստանում էի, իսկ որ կտրեցին, ես էլ միրգը կտրեցի: Ինքս ինձ պատժեցի»,- ասում է: Սակայն ինչի՞ համար պատժեց: Պատժեց պետության ցանկությամբ. «Պետությունը այդպես ցանկացավ, շատ համարեց»: Բայց եթե նպաստից զրկված լինելու առումով տիկին Սեդան միակը չէ, ապա իր կենսաթոշակի չափից գոհ լինելով` թերեւս, եզակի է:
«14 հազար դրամ: Հերիք է, էլի»,- ասում է նա: Օրական մեկ անգամ նա սնվում է բարեգործական ճաշարանում: Սնունդից գոհ է: Իսկ առավոտյան մի կտոր հաց ու կարագ է ուտում, երեկոյան էլ` մածուն: Կարագ ուտելը պարտադիր է: Այդ սովորույթը մնացել է մանկուց, երբ անպայման պետք է դասի գնալուց առաջ հաց ու կարագ ուտեր: Եթե տիկին Սեդան ճաշարան չգնա, նրա բյուջեում ճեղքվածք կառաջանա, բայց ոչ միայն: Նա սովորություն ունի մշտապես մտահոգվել սեփական առողջության մասին: «Սովորությունը կաթի հետ մտնում, հոգու հետ դուրս է գալիս»,- ասում է: 84 տարեկան հասակում էլ բաց չի թողնում քայլելու առիթը: Առողջությունը պահպանելու նկատառումից ելնելով` ամեն օր ոտքով է գնում ճաշարան` քայլելով ամբողջ 30-35 րոպե: Թեեւ ծնկները ցավում են, բայց ոչինչ, դրա վրա ուշադրություն չի դարձնում: Թեեւ երկար քայլելիս շունչը չի հերիքում, բայց դա էլ ոչինչ: Աստիճանները շատ դանդաղ, հատիկ-հատիկ է բարձրանում: Ամեն անգամ էլ դրանք հաղթահարելուց հետո ասում է. «Պրծավ: Կռիվը պրծավ»:
Ի դեպ, կռվի մասին: Հայրենական պատերազմի ժամանակ, երբ բժշկական համալսարանի ուսանողուհի է եղել, թիկունքում որպես սանիտարուհի է աշխատել: Հիշում է, թե ինչպես հենց առաջին օրը գլխին հենափայտով հարված է ստացել: Պատմում է, որ կռվի դաշտում վիրավորվածներին բեռնատար վագոններով էին բերում, իսկ ինքն ու իր հետ աշխատողները նրանց պետք է դուրս բերեին վագոններից ու տեղափոխեին բուժման: Եւ առաջին անգամ, երբ ինքը վագոն է մտել, վերքերի հոտից ակամա ձեռքով փակել է քիթն ու թե` էս ի՞նչ վատ հոտ է: «Մեկ էլ տեսա` երկրորդ հարկից հենափայտն իջավ գլխիս: Վիրավորն ասում էր. «Մենք ձեզ համար գնացել կռվել, վիրավորվել ենք, դուք մեր հոտից զզվո՞ւմ եք»: Հասկացա, որ սխալ բան եմ արել, բայց դե, ակամա ստացվեց»,- ասում է տիկին Սեդան, որը հետո մաքրել ու խնամել է հենց այդ զինվորին:
Աննա Զախարյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը
1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել
Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ
Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ
Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար
Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած
Դատարանի դահլիճում 18 անձի կատարած խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT