Երևան
12 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի նոյեմբերի 24-ի համարում
Մինչեւ տարեվերջ առնվազն եւս մեկ օրենք կճանաչվի հակասահմանադրական. հերթը «Կուսակցությունների մասին» օրենքի մի քանի դրույթներինն է: Հիշեցնենք, որ «ԿՄ» օրենքը ՍԴ-ում բողոքարկել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դեռեւս սեպտեմբերին: Այս դիմումը ՍԴ-ն կքննարկի դեկտեմբերի վերջին, եւ հավանաբար դրանով այս տարի կավարտվի օրենքների զտման գործընթացը: Դիմումում որպես հակասահմանադրական ներկայացված են «Կուսակցությունների մասին» օրենքի 31-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ եւ երրորդ պարբերությունները: Սրանք այն դրույթներն են, որոնք նախատեսում են կուսակցության լուծարում, եթե այն չի մասնակցել ԱԺ-ի վերջին երկու ընտրություններին կամ մասնակցել եւ մեկ տոկոսից պակաս քվե է ստացել:
Օրենքում կան մի քանի դրույթներ, որոնք եւս հակասում են ՀՀ Սահմանադրությանը: Մասնավորապես, օմբուդսմենի դիմումում չեն նշվել այն դրույթները, որոնք կուսակցության անդամների նվազագույն թվաքանակ են սահմանում: ՀՀ Սահմանադրությունը մարդու իրավունքների նման սահմանափակումներ, ինչպիսին առկա են կուսակցությունների մասին օրենքում, չի նախատեսում: Իսկ մարդու իրավունքի ցանկացած սահմանափակում, որը չի բխում Սահմանադրությունից, հակասահմանադրական է: Մի խոսքով, «ԿՄ» օրենքի դրույթների սահմանադրականության հետ կապված իրավիճակը առավել քան պարզ է` դրանք հակասում են ՀՀ Սահմանադրությանը: Երբ օմբուդսմենը «ԿՄ» օրենքը բողոքարկեց ՍԴ, ոչ մեկին այդ փաստը չզարմացրեց:
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այդ օրենքի հակասահմանադրական լինելու մասին բոլորին հայտնի է եղել: Ինչ-որ առումով իսկապես այդպես է, քանի որ օրենքի ընդունման ժամանակ` 2002 թ., եւս հայտնի էր, որ կուսակցությունների գործունեության նման սահմանափակումներ կիրառելը հակասահմանադրական է: ՄԻՊ քայլին հետեւած անտարբերության իրական պատճառն այն էր, որ Արմեն Հարությունյանը գործող իշխանությունների, կամ ավելի կոնկրետ` Ռոբերտ Քոչարյանի ամենահավատարիմ ծառայողներից է: Նման լուրջ քայլը, ինչպիսին որեւէ օրենքի սահմանադրականության հարցով ՍԴ դիմելն է, օմբուդսմենը երբեք չէր անի առանց իր տերերի կամքը ճշտելու: Ինչո՞ւ են իշխանությունները ցանկանում «Կուսակցությունների մասին» օրենքը փոխել, ինչո՞ւ են հիշել Սահմանադրության մասին:
Այս հարցի պատասխանը փնտրելիս բավական հետաքրքիր փաստեր եւ տվյալներ են ի հայտ գալիս: ԿՄ օրենքը հարկավոր է Սահմանադրությանը համապատասխանեցնել` գալիք ԱԺ ընտրությունների կեղծման համակարգը ամբողջականացնելու համար: Ասենք, եթե «ԿՄ» օրենքի այդ դրույթները չփոխվեն, ապա տրամաբանությունը ենթադրում է, որ ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված բոլոր 75 կուսակցություններն էլ պետք է մասնակցեն ընտրություններին եւ իրար կոկորդ կրծեն յուրաքանչյուր քվեի համար, քանի որ ընտրությունների արդյունքում լուծվելու է այդ կուսակցությունների` բառիս բուն իմաստով լինել-չլինելու հարցը:
Համաձայնեք, որ տարօրինակ կլինի, երբ, ասենք, կուսակցությունները, իմանալով, որ իրենց սպառնում է լուծարում, չպայքարեն իրենց գոյության համար: Իրականում, մի քանի ընդդիմադիր կուսակցություններից բացի, մնացածի մասնակցության հարցը նրանց փոխարեն որոշում են այլ անձինք, ասենք` նախագահականում նստած «կոմբինատորները»: Ընտրություններից ընտրություններ իրենց մասին հիշեցնող այդ մանր-մունր քաղաքական ուժերի համար ընտրական գործընթացը փաստացի բիզնես է, որի միջոցով իրենք հնարավորություն ունեն մի քանի «մանեթ» փող աշխատել:
«ԿՄ» օրենքի հակասահմանադրական սահմանափակումները` հենց իշխանությունների տեսանկյունից, գործնականում կրկնակի բացասական ազդեցություն կարող են ունենալ ԱԺ ընտրությունների վրա: Նախ, ինչպես նշեցինք, այդ դրույթները բոլորին պիտի ստիպեն պարտադիր մասնակցել ընտրություններին: Բայց քանի որ իրենք` կուսակցությունները, չեն որոշում մասնակցել, ապագայում կարող էր պարզվել, որ մի շարք կուսակցություններ պատրաստ են լուծարվել` չփորձելով պայքարել իրենց գոյության համար: Բնականաբար, այս ամենը հարցերի տեղիք կտար: Մյուս կողմից, իշխանություններին սպասարկող մանր- մունր կուսակցությունները, որոնք երբեւէ իրենց գլխից վերեւ չեն ցանկանում թռչել եւ անգամ մեկ տոկոս քվե ստանալու հույս չունեն, եթե «ԿՄ» օրենքը չփոխվի, ամեն դեպքում «ոչնչացման» վտանգի առջեւ են կանգնած:
Հենց այս աբսուրդային իրավիճակը վերացնելու համար էլ մարդիկ որոշել են «ԿՄ» օրենքը կրկին համապատասխանեցնել Սահմանադրությանը: Երբ «ԿՄ» օրենքն այլեւս համապատասխանեցված կլինի Սահմանադրությանը, իշխանությունները կարող են կուսակցությունների ընդհանուր ծաղկեփնջից ընտրել իրենց անհրաժեշտ քսան-քսանհինգ ընտրյալներին: Այո, գալիք ընտրություններին, մոտ մեկ տասնյակ հիմնական քաղաքական ուժերից բացի, կմասնակցեն եւս քսան-քսան հինգ մանր-մունրը: Այսօր արդեն իսկ կարող ենք ասել, որ գալիք ԱԺ ընտրություններին աննախադեպ շատ կուսակցություններ կմասնակցեն: Համամասնական ընտրակարգով առաջադրված կուսակցությունների թիվը երեսունից ավելի կլինի: Հիշեցնենք, որ 2003թ. ԱԺ ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցել են 21 կուսակցություններ:
Գալիք ԱԺ ընտրություններում փորձ է արվելու դրածո կուսակցությունների միջոցով համամասնական քվեների 30 եւ ավելի տոկոսը փոքր մասերի բաժանելով փոշիացնել: Այդ ամենն արվելու է, որպեսզի հնարավոր լինի համամասնական մանդատների 80 տոկոսից ավելին տալ իշխանությունների երկու կուսակցություններին` ՀՀԿ-ին եւ ԲՀԿ-ին: Փորձենք ավելի պարզ ներկայացնել խնդրի էությունը. ԱԺ ընտրությունների ժամանակ հինգ տոկոսանոց արգելքը չհաղթահարած կուսակցությունների քվեները, կարելի է ասել, դառնում են առոչինչ, քանի որ մանդատները համամասնաբար բաժանվում են արգելքը հաղթահարածների միջեւ:
Այսինքն, երբ, ասենք, քսան կուսակցությունների միջոցով ընդհանուր քվեների 30 տոկոսը ցրվում է տարբեր տեղեր, ապա հիմնական «խաղացողների» օգտին գրված 30 եւ 25 տոկոս քվեները փաստացի դառնում են 45 եւ 40: Իսկ մեծ զույգի մեջ չմտնող իշխանական կուսակցությունների եւ ընդդիմության համար թողնված 15 տոկոսը կդառնա, ասենք` 20, որը, ի դեպ, բաժին կհասնի երկու-երեք կուսակցությունների: Այս ամենը թվաբանական մի կոմբինացիա է, որը 2003թ. օգտագործվել է ՀՀԿ մանդատների թիվը ավելացնելու համար:
Այսօր արդեն այդ նույն տարբերակը ցանկանում են կիրառել արդեն երկու կուսակցությունների հաղթանակ նկարելու համար: Ի տարբերություն նախկին ընտրությունների, այս ընտրություններում հիմնական կեղծման մեթոդները լինելու են ընտրակաշառքները եւ սպառնալիքները: Ամեն դեպքում, հիմնական խնդիրը լինելու է այն, որ հասնեն նրան, որպեսզի մարդը իր ձեռքով քվեարթերթիկը գցի քվեատուփը` կլինի դա ընտրակաշառքի, թե վախի ազդեցության տակ` էական չէ: Մի խոսքով, «Կուսակցությունների մասին» օրենքից դեպի ընտրությունների կեղծում ընդամենը մեկ քայլ է:
Վահագն Հովակիմյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը
1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել
Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ
Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ
Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար
Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած
Դատարանի դահլիճում 18 անձի կատարած խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT