Երևան
12 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի նոյեմբերի 25-ի համարում
ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը օրերս ԱԺ պատգամավորների եւ պաշտոնյաների շրջանում ասում էր, թե մշակել է «Գովազդի մասին» օրենքի փոփոխությունների այնպիսի նախագիծ, որը հեռուստաընկերություններին ոչ մի հնարավորություն չի թողնի օղու` նույնիսկ թաքնված գովազդ տեղադրել իրենց եթերում: Ընդհանրապես հեռուստատեսությամբ օղու գովազդի թեման առաջին հայացքից թվում է մի էպիզոդիկ հարց, որին առանձին ուշադրություն դարձնել չարժե: Իրականում, սակայն, սա շատ լուրջ եւ նույնիսկ քաղաքական հարց է: Եւ ահա թե ինչու: Ներկայումս գործող «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ կետում սեւով սպիտակի վրա գրված է.
«Արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային տոկոս) խմիչքների (բացառությամբ կոնյակի) եւ ծխախոտի գովազդը»: Այլ կերպ ասած, եթե հետեւենք օրենքին, մենք հեռուստատեսությամբ օղու գովազդ չպետք է տեսնենք: Սակայն սխալված չենք լինի, եթե պնդենք, որ եթերում բոլոր գովազդների երեւի թե կեսը հենց օղու գովազդ է: Փաստորեն, ամեն օր, օրը մի 20 անգամ մենք` բոլոր հեռուստադիտողներս, ականատես ենք լինում հեռուստաընկերությունների կողմից օրենքի կոպիտ խախտման: Ո՞վ պետք է հետեւի, որ այդ խախտումը չլինի:
Ըստ ՀՀ օրենսդրության, հեռուստաընկերությունների վերահսկողությունը իրականացնում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը: Այս հարցը բազմիցս բարձրացվել է, եւ այդ հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը ամեն անգամ ինչ-որ ստանդարտ պատասխաններ է տալիս: Օրինակ, ասում է, թե հնարավոր չէ ապացուցել, որ գովազդվում է օղին եւ ոչ թե ապրանքային նշանը: Այսինքն, եթե գովազդվում է «Նեմիրոֆֆ»-ը, «Կրիստալ»-ը, «Վեդա»-ն եւ այլն, ապա դա ոչ թե օղու գովազդ է, այլ ապրանքային նշանի: Կարեւորը, որ չգովազդվի օղու շիշը: Բայց վերջերս նույնիսկ շշով է գովազդվում օղին:
Նման պատասխանը, իհարկե, հեռուստադիտողին հայտնի կենդանու տեղ դնելու փորձ է, եւ ընդամենը: Եթե Ամալյանը եւ հանձնաժողովի մյուս անդամնե-րը ընդհանրապես այդ գովազդը տեսնելիս կարծում են, որ դա ապրանքային նշանի գովազդ է եւ ոչ մի կապ չունի օղու հետ, ապա նրանք իրենք են իրենց դնում այդ հայտնի կենդանու տեղ: Կամ էլ, լավագույն դեպքում, ընդհանրապես ունակ չեն ընկալել, թե ինչ է ցուցադրվում, ինչը ամենեւին չի կարելի բացառել: Ցանկացած անկաշկանդ դատարան առանց դժվարության կապացուցի, որ «Վեդու դավայ» գոռացող սլավոնացու մոլագար ճիչը հենց օղու գովազդ է:
Այլ կերպ ասած, այստեղ խնդիրը ոչ թե օրենսդրական բացն է, եւ օղու «թաքնված» գովազդը կանխելու համար առաջին հերթին պետք են ոչ թե օրենսդրական բարեփոխումներ, այլ ցանկություն: Իսկ ցանկություն չկա: Ավելին` հեռուստաընկերությունները ունեն օղու գովազդ տեղադրելու «դաբրո», ընդ որում, առանց որեւէ քանակային սահմանափակության. տեղադրիր` որքան պատվեր կունենաս: Սրանով իշխանությունները շատ կարեւոր խնդիր են լուծում: Նրանց կողմից հեռուստաեթերի կատարյալ վերահսկողությունը, հեռուստաընկերությունների լիակատար «կռտումը» պահանջում է որոշակի փոխհատուցում:
Ընտրություններից ընտրություններ հեռուստաընկերություններին ծրարներով ու փաթեթներով փող ուղարկելը հարցի լուծում չէ, քանի որ դրանց նկատմամբ վերահսկողությունը պետք է իրականացնել ոչ թե միայն նախընտրական շրջանում, այլ ամեն ժամ, ամեն վայրկյան: Օղու գովազդ տեղադրելու «դաբրո» տալով` իշխանությունը «Փող` խելոք մնալու դիմաց» օպերացիայի ֆինանսավորման մեծ մասը դնում է օղի արտադրողների եւ օղի ներկրողների վրա: Լավ աշխատելու դեպքում հայկական միջին վիճակագրական հեռուստաընկերությունը միայն օղու գովազդի վրա, հաշվի առնելով հեռուստաընկերությունների սահմանած գովազդային գները եւ օղու գովազդների տեւողությունը, կարող է աշխատել մինչեւ 250 հազար դրամ օրական կամ տարեկան մի 90 մլն դրամ:
Սա` միայն օղու գովազդից: Այսինքն, հենց այսքանով իշխանությունները ազատվում են հեռուստաընկերություններին` ամուլ լինելու դիմաց վճարելու պարտավորությունից: Սա է իրականությունը: Եւ Կարեն Ճշմարիտյանի հայտարարությունը, թե «Գովազդի մասին» օրենքում այնպիսի փոփոխություն է մշակել, որ հեռուստաընկերությունները չկարողանան շրջանցել օղու գովազդի արգելքը, առնվազն նշանակում է, որ մեր տնտեսական զարգացման նախարարը իրականությունից այնքան է կտրված, որքան մեր տնտեսական երկնիշ զարգացումը: Եթերում օղու գովազդի իսպառ արգելքի դրույթը գործում է դեռ 2002 թվականի հուլիսից:
Այն, որ վերջին չորս տարիներին մեր եթերում օղու գովազդի պակասություն չի զգացվել, հայտնի է: Այն, որ այդ ընթացքում բողոքներ են հնչել դրա դեմ, դա էլ է հայտնի: Եւ ուրեմն, եթե կառավարությունը իրոք ցանկություն ունենար մեր եթերը իսպառ ազատել օղու գովազդից, դա կաներ շատ վաղուց: Եթե դրա համար անպայման օրենսդրական փոփոխություններ են պետք, ապա ընդամենը մեկ նախադասությունից բաղկացած այդ փոփոխությունը ձեւակերպելն ամենեւին էլ բարդ չէր` նույնիսկ մեր կառավարության հավաքական ինտելեկտի պարագայում:
Բայց կառավարությունը այդպիսի փոփոխության առաջարկ չի արել: Իսկ դա նշանակում է, որ իշխանություններին պետք է, որ հեռուստաեթերում օղու գովազդներ լինեն: Եւ այդ գովազդները եղել են, կան եւ դեռ լինելու են, քանի դեռ իշխանությունների միակ ու վերջին հույսը հեռուստաեթերի լիակատար վերահսկելիությունն է: Իսկ դա ապահովելու համար Քոչարյանը իր ամալյաններով հանդերձ կարող են երդվել, թե «Նեմիրոֆֆ» ասելով` իրենք հասկանում են երկկոնտուրանի գազի կաթսա, «Վեդա» ասելով` տաքսի ծառայություն, «Բելինկա» ասելով` թվային ֆոտոխցիկ, իսկ «Օլիգարխ» ասելով` հանգստյան տուն Ծաղկաձորում, ընդ որում` էլիտար:
Հայկ Գեւորգյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը
1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել
Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ
Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ
Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար
Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած
Դատարանի դահլիճում 18 անձի կատարած խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT