Հայկական ջազի կենդանի լեգենդը 75 տարեկան է. Գյումրիում մեծարել են Լեւոն Մալխասյանին

ՀՀ ժողովրդական արտիստ, հայկական ջազի կենդանի լեգենդ Լեւոն Մալխասյանի ծննդյան 75-ամյակին նվիրված տոնական համերգ է անցկացվել Գյումրիում, Հայաստանի պետական ջազ նվագախմբի մասնակցությամբ: Ծննդյան տոնը Գյումրիից սկսելն ինքնանպատակ չէ ՀՀ ժողովրդական արտիստի համար:Սա ոչ թե գյումրեցուն հատուկ պատվախնդրություն է, այլ ծնունդն առաջինը Գյումրիում նշելն ու լեգենդին մեծարելն այլ իմաստ ունի: Մալխասն ու Գյումրին հատկապես վերջին տարիներին անբաժան են: «Ունենք այս քայլի համար մեր հիմնավոր պատճառներն, ու դրանցից առաջինն այն է, որ Լեւոն Մալխասյանը եղել եւ շարունակում է մնալ Գյումրու ջազային կյանքի ամենաակտիվ իրադարձությունների ուղիղ կենտրոնում: Շնորհիվ «Մանուկյան» ընկերության եւ Հայկական ջազի ասոցիացիայի համագործակցության վերջին տարիների ընթացքում Գյումրին ապրում է ակտիվ ջազային կյանքով, որոնց ընթացքում Գյումրին մշտապես վայելել է Լեւոն Մալխասյանի ներկայությունը, ով իր հայրական առաքելությամբ իր ներկայությամբ մեզ տվել է այն անհրաժեշտ վստահությունը, որով կարողացել ենք շարժվել առաջ եւ իրականացնել տարբեր նախագծեր: Գյումրիում ծնված «Հայաթ ջազ» փառատոնն իր ծննդյան վավերացումը ստացավ շնորհիվ Լեւոն Մալխասյանի, այնուհետ ամրապնդվեց եւ դարձավ ավելի հաստատուն շնորհիվ Արմեն Հյուսնունցի, Արմեն Թութունջյանի եւ այն երաժիշտների, որոնք կարողացան իրենց ներկայությամբ զարդարել այդ փառատոնն ու այն դարձնել Գյումրու այցեքարտերից մեկը արդեն հայտնի փառատոնը»,- ասաց Գյումրու համայնքապետարանի Մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:

«Գյումրիում շատ ճիշտ են ընկալում ջազը, շշմելու դահլիճ էր»,- ասաց Լեւոն Մալխասյանն ու կատակեց՝ միշտ էլ եկել եմ ու հլը գալու եմ Գյումրի:Գյումրին Մալխասյանի կատարումները միշտ մեծ ոգեւորությամբ է լսել եւ ծափահարել անկեղծ ու ջերմ սիրով: Հոբելյանական համերգն էլ բացառություն չէր: Ունկնդիրը պարբերաբար հոտնկայս էր ողջունում արտիստին: Լեւոն Մալխասյանը շատերի համար է ջազային բարդ ելեւէջումներով աշխարհում ճանապարհ հարթել, տվել նրանց թեւեր, կայանալու ճիշտ ուղիներ ընդգծել:

«Ընդհանրապես երիտասարդներին թեւեր տալը, նրան աննախանձ կերպով ընդունելն ու ճանապարհ հարթելը առաքինություն է, որով օժտված են ոչ բոլոր մեծերը: Բայց Լեւոն Մալխասյանն ապրում է այդ առաքինությամբ: Տարիներ առաջ հենց Լեւոն Մալխասյանը 10-11 տարեկան մի պատանու ձեռքից բռնած բարձրացրեց՝ այն ժամանակ միջազգային մեծության արտիստներով հագեցած մի բեմահարթակ, որով, ըստ էության, կանաչ լույս վառեց այդ պատանու ջազային ճանապարհին: 11 տարեկան այդ տղան գյումրեցի Տիգրան Համասյանն է»,- ելույթի իր խոսքում պատմեց Լիլիթ Թովմասյանը:75-ամյա Լեւոն Մալխասյանի երիտասարդական ավյունի միակ գաղտնիքը սիրո մեջ է, սերն առ կյանքն ու Երեւանը, արվեստն ու երաժշտությունը,- բացահայտեց արդեն 14 տարի «Մալխաս» ջազային խմբի կոնտրաբասիստ Նիկողայոս Վարդանյանը:  Ծննդյան 75-ամյակի առիթով ՀՀ ժողովրդական արտիստ Լեւոն Մալխասյանը պարգեւատրվեց Գյումրի համայնքի ոսկե հուշամեդալով: Այն հայկական ջազի լեգենդին հանձնեց համայնքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը: «Ճիշտն ասած՝ Գյումրու քաղաքապետը ներկա էր համերգին, բայց, գիտեք, Գյումրին դառել է աշխարհի կենտրոնը, զանգեցին, հյուրեր ունեինք, եւ ստիպված գնաց դիմավորելու, մաեստրո,  հանկարծ չվիրավորվես: Ինձ համար մեծ պատիվ է, քաղաքապետը հանձնարարել է, որ կատարեմ»,- ասաց Սանոյանն ու Լեւոն Մալխասյանին հանձնեց Գյումրի համայնքի ոսկե հուշամեդալը:

Արմենուհի Մինասյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2758 դիտում

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում