Գյումրիում նախատեսվում է թանկացնել աղբահանության վարձավճարը. ըստ փոխքաղաքապետի դա ստիպված քայլ է

Գյումրու քաղաքապետարանում այսօր կայացել է քննարկում քաղաքի վարչական տարածքում տեղական տուրքերի և վճարների 2020 թվականի դրույքաչափերը սահմանելու և Գյումրի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 11-ի N 201-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին: Խոսքը հիմնականում վերաբերել է աղբահանության դիմաց գանձվող վարձավճարին: Ավագանու առաջիկա նիստում հաստատման կներկայացվի նախագիծ, որով կառաջարկվի այս պահին գործող 100 դրամը սահմանել 150 դրամ: «Ստիպված ենք անում, սա ստիպված քայլ է»,- քննարկման ընթացքում ներկաներին պարբերաբար տեղեկացնում էր Գյումրու համայնքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը:

Աղբահանության եւ սանմաքրման ծախսը գերազանցում է դրա դիմաց մուտքագրվող վարձավճարներին: Մշտապես խնդիրը կարգավորվել է համայնքի բյուջեի հաշվին, ինչն, ըստ Ռուբեն Սանոյանի, գնալով անհնար է դառնում: «2018 թվականի մեր հետազոտությունների արդյունքում 143 մլն 432 հազար 989 դրամ տարբերություն է տվել, այսինքն՝ մուտքերից ավելի ենք ծախսել: Այս 50 դրամը, որ ուզում ենք բարձրացնել, դա էլ է քիչ: Ելնելով սոցիալական վիճակից՝ հիմա այսքանն ենք ավելացնում, որ շատ դժգոհություններ չլինեն, երեւի եկող տարի կամ 2021-ին նորից կվերանայվի: Տարիներ շարունակ էս հարցը մեր կողմից չէր բարձրացվում՝ հաշվի առնելով մեր բնակչության սոցիալական վիճակը: Բայց այսօր մեծ թափով շինարարական աշխատանքներ են կատարում, փողոցների քանակն է ավելացել, եւ կապված զբոսաշրջության հետ նաեւ պետք է բարձրացնել արդյունավետությունն ու սպասարկման որակը: Էդ առումով մեր  հաշվարկների մեջ մենք բյուջեից մեծ գումար ենք ծախսում լրացուցիչ, այսինքն՝ պետք է մեկը մյուսին ծածկեր, բայց էս ներկա վիճակում չի փակում»,- խնդիրը ներկայացրեց Ռուբեն Սանոյանը:

Գումարի չափի ավելացումը քաղաքապետարանը պայմանավորում է փողոցաշինությամբ: «Սրանով էլ մեր ծախսերը չի փակվելու, բայց մասամբ գոնե կփարատվի էս վիճակը, կարծեմ Վանաձորում արդեն 200 դրամ է: Մենք, ելնելով Գյումրու առանձնահատկություններից, սոցիալական ծանր վիճակից, միշտ հետաձգել ենք հարցը: Բյուջեի մեջ սեղմվելով՝ տեղավորվել ենք: 100 դրամի մեջ էլ չէինք տեղավորվում, բայց էս աննախադեպ փողոցաշինության արդյունքում մենք կիլոմետրերով նոր փողոցներ ունեցանք, դե, պատկերացրեք՝ սանմաքրում, աղբահանություն: Էն քանդուքարափ փողոցները ավլելու, մաքրելու գործ էլ չկար առաջ, հմի ասֆալտապատել են, բդի մաքրվի, ջրվի, բարեկարգվի, հազար ու մի խնդիր կա, նորից եմ ասում՝ ստիպողական քայլ է սա, լավ օրից չէ, որ անում ենք, մենք մեր բնակչության վիճակի մեջ մտնում ենք, բայց ուրիշ տարբերակ չունենք»,- ասաց  Սանոյանը:

Գյումրիում հաշվառված 157.000 քաղաքացուց փաստացի բնակչության թիվը 78.000 է: Աղբահանության վարձավճարների գանձումների հետ կապված լուրջ դժվարություններ կան Գյումրիում: Հասցեավորումներ են սխալ, մարդիկ կան, ովքեր վաղուց փլված, անհետացած շենքերի հասցեների գրանցումներով են դեռ ապրում, փակ դռներ եւ այլ հանգամանքներ են առկա:  

Անկախ այդ ամենից, Գյումրին այսօր հանրապետության ամենամաքուր քաղաքների թվում է: Հազվադեպ կարելի է հանդիպել աղբի կուտակումների: Եթե լինում էլ է, ապա, ըստ Ռուբեն Սանոյանի, արագ վերացվում է: Հարցի լուծումն էլ նոր ձեռք բերված տեխնիկան է:

«Առաջ ունեինք 2 հատ ջարդած գրեյդեր, հմի ճապոնական Կամացու ունենք, որ առաջ երազներումս էլ չէինք տեսնում: Փողոցում տեսնում, ասում էինք՝ երանի տիրոջդ, հիմա ունենք, հմի էլ մեզ են էռնակ տալիս շատերը փաստորեն»,- նկատեց Գյումրու համայնքապետի առաջին տեղակալը:

Արմենուհի Մինասյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2814 դիտում

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում