ԵՊՀ ուսանողներն իրենց բողոքի ցույցը կտեղափոխեն ռեկտորի պաշտոնակատարի աշխատասենյակի մոտ

Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները վերսկսել են դասադուլները: Երիտասարդների պահանջը փոփոխության չի ենթարկվել, սակայն հավելում կա. մասնակիցներն իրենց բողոքի ակցիան վաղվանից կտեղափոխեն բուհի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի աշխատասենյակի առաջ: Նրանք պահանջում են, որ Գեւորգյանն ընդունի իրենց եւ պատասխանի բոլոր հարցերին: Դժգոհության պատճառն օրեր առաջ ռեկտորի պաշտոնակատարին ներկայացրած իրենց դիմում նամակի պատասխանն է. երիտասարդների պահանջները բավարարված չեն: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Գեւորգ Գյուլումյանը:

Ինչպես տեղեկացանք, այսօր բողոքի ակցիա իրականացնողները ստացել են ռեկտորի պաշտոնակատարի պատասխանը, որում մասնավորապես նշված է, որ «Բարձրագույն կրթության եւ գիտության» օրենքի աշխատանքային նախագիծը մանրամասն քննարկվել է ԵՊՀ գիտական խորհրդում, ֆակուլտետներում եւ ներկայացված առաջարկությունների ամբողջական փաթեթն ուղարկվել է նախարարություն:

Իսկ այն հարցին, թե ինչ դիրքորոշում ունի ԵՊՀ գիտական խորհուրդը պրոֆեսորադասախոսական կազմի հետ կայացած հանդիպման ընթացքում Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի պահվածքի հետ կապված, նույն խորհրդի նախագահ Գեղամ Գեւորգյանը պատասխանել է, որ գիտակրթական հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հանդիպումների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների կամ այդ ընթացքում մասնակիցների դրսեւորած վարքագիծը քննարկելու իրավասություն գիտական խորհրդին վերապահված չէ:

Ուսանողներին այս պատասխանը չի բավարարում, քանի որ, ըստ նրանց, Գեղամ Գեւորգյանն այսպես վերահաստատում է, որ «հայոց լեզու», «հայոց պատմություն» առարկաների վերաբերյալ քննարկում չի եղել ու չի էլ լինի: Նրանք նաեւ դժգոհել են իրենց հանդեպ ցուցաբերված վերաբերմունքից:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Գեւորգ Գյուլումյանը, այս պատասխանի մասին մինչեւ այսօր իրենց ոչ ոք տեղյակ չի պահել: Այսօր նոր իմացել են, որ պատասխանը ԵՊՀ ընդհանուր բաժնում է: Նրանց պարզաբանել են, որ դիմում-նամակների մեջ որեւէ կոնտակտ նշված չի եղել, այդ պատճառով ուսանողներին չեն տեղեկացրել, սակայն, Գյուլումյանի խոսքով, այս օրերին իրենց հետ շարունակ կապ են հաստատել ԵՊՀ աշխատակիցների ներկայացուցիչները, ճշտել հետագա անելիքները, կոնտակտներ ունեին, կարող էին զանգահարել:

Ուսանողների իրականացրած բողոքի պատճառով չի խանգարվի բուհի աշխատակիցների աշխատանքը, դասապրոցեսը, քանի որ այն լուռ ակցիա է լինելու:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ուսանողները դիմում-նամակներ էին հանձնել ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանին եւ ԵՊՀ գիտական խորհրդի անդամներին, որպեսզի ստանան նրանց դիրքորոշումը՝ պրոֆեսորադասախոսական կազմի հետ կայացած հանդիպման ընթացքում Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի անհարգալից պահվածքի հետ կապված: Նրանք նաեւ կոչ էին արել Գիտական խորհրդի արտահերթ նիստ գումարել եւ բուհերում «հայոց լեզու», «հայ գրականություն», «հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու նախաձեռնության վերաբերյալ քննարկում իրականացնել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2496 դիտում

Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 30-րդ Գլխավոր համաժողովին

Պուտինը և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են երկու երկրի միջև հարաբերությունները

ԿԸՀ-ն բավարարել է Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները

Զելենսկին և Պուտինը ցանկանում են խոսել, բայց չգիտեն՝ ինչպես. Թրամփ

Մուսալեռում բախվել են «Օպել»-ն ու բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում

Կալանավորված, դատապարտված և տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումների կարգը կհստակեցվի. մանրամասներ

Կկատարելագործվի ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակման գործող համակարգը

Դավիթ Ղազինյանը կալանավորվել է

Խոպանից եկել էին, ուզում էին այստեղ լուրջ դերակատարում ունենալ. փողի տոպրակը հանես՝ տակները բան չկա. տեսանյութ

ԿԸՀ-ն համաձայնել է «Հայաստան» դաշինքի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրհետապնդում հարուցել

Մոսկվայում և մի շարք այլ շրջաններում կսահմանափակվեն թեթև ինքնաթիռների թռիչքները

Թրամփը սպառնացել է վերսկսել Իրանի դեմ հարվածներն ու «ռումբեր նետել գլխներին», եթե դժգոհ մնա համաձայնագրից

Նողկալի է այլասերվածների ներգրավվածությունը խորհրդարանում. նրանց բոլորի տեղը բանտն է. Սաֆարյան. տեսանյութ

Ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. վարորդներից մեկը մահացել է

Գիտեք՝ ովքեր են մեղադրում. ովքեր հայաթներում եկեղեցիներ են սարքել, վրան դրել իրենց քեռու կնկա, սիրուհու անունը

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան. վարչապետը տեսանյութ է հրապարակել

300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, մտացածին, հորինովի թեմա է, նման բան չի եղել, չկա և չի լինելու. վարչապետ

ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին

Ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին. տեսանյութ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է

Այն ուժը, որն ասում է՝ մենք 29.743 քկմ-ով չպետք է բավարարվենք, հայտարարում է պատերազմ հարևաններին. Փաշինյան

ԿԸՀ-ն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է տվել

Ո՞ւմ ձայնն է կեղծված. տանը վեր ընկած լիդերներին կոչ եմ անում դուրս գալ փողոց․ ինչի՞ են ձեր դրած դրոշները անտեր

Ռոբերտ Քոչարյանի և իր շրջապատի հարսը, փեսան, աներձագը, բոլորը դատավորներ են ՀՀ-ում մինչև հիմա. Փաշինյան

Քոչարյան, կալուգացի օլիգարխ, բելառուսամետ օլիգարխ, ջախջախելու եմ. ովքեր համաձայն չեն, թող հեղափոխություն անեն

ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված

2021-ից հետո ընտրակաշառքի գործերով ոչ մի մեղադրյալ բանտում չէ․ դատաիրավական համակարգը պիտի սրա պատասխանը տա

Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով

Դպրոցական երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀԾԿՀ-ն ազատականացնում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի, բազմաբնակարան շենքերի՝ ցանցին միացման գործընթացը

Ընդդիմությանը դաժան իրականություն է սպասվում, բայց տուրուդմփոց չի լինելու. Հովհաննիսյան

Ընդդիմադիր պատգամավորները գին են ունենալու, գինը մեխվելու է նրանց ճակատին, սուպերմարկետի բաժիններ են լինելու

Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից

Հայաստանում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության մեկնարկը․ տեսանյութ

Վերականգնվել է Լոռի Բերդ համայնքի սեփականության իրավունքը Կողեսի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ․ վարչապետ

ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով հարցաքննվել է Ալիկ Ալեքսանյանը

Վերանայել և խստացնել գործող կարգավորումները․ ՔԿՀ-ներում արգելված իրերի շրջանառության կանխարգելման նոր նախագիծ

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը