Երևան
12 °C
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվում է Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով դատական նիստը:
Նիստը սկսվելուն պես նախագահող դատավոր Դավիթ Բալայանը հիշեցրեց, որ նախորդ դատական նիստին պաշտպաններից Ինեսսա Պետրոսյանը միջնորդություն էր ներկայացրել գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին՝ պատճառաբանությամբ, որ ԱԱԾ մարմինների մասին ՀՀ օրենքի որոշ դրույթներ, ինչպես ԱԱԾ կառուցվածքը հաստատելու մասին վարչապետի որոշումը հակասում են Սահմանադրությանը. «ԱԱԾ քննչական դեպարտամենտը, որն իրականացրել է այս քրեական գործի նախաքննությունը, հակասահմանադրական մարմին է»,- նշել էին նրանք: Ըստ պաշտպանների՝ ԱԱԾ քննչական մարմնի կարգավիճակը և կազմավորման կարգը պետք է սահմանվեր «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքով, մինչդեռ ԱԱԾ քննչական դեպարտամենտի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատվել է միայն վարչապետի որոշմամբ, ինչը հիմք է տալիս պնդել, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտը հակասահմանադրական է։
Այսօրվա դատական նիստին անդրադառնալով նշված միջնորդությանը՝ մեղադրող դատախազը նշեց, որ այն անհիմն է եւ ենթակա է մերժման. «ՀՀ քրեական օրենսգրքի՝ նախաքննության մարմինները սահմանող հոդվածի համաձայն՝ քրեական գործերով նախաքննություն կատարում են ՀՔԾ, ՔԿ, ԱԱԾ, ինչպես նաեւ՝ հարկային եւ մաքսային մարմինների քննիչները, այսինքն՝ նախաքննության մարմինների թվում է նաեւ ԱԱԾ-ն: Մեկ այլ հոդվածով արդեն սահմանված են քննիչի, այդ թվում՝ ԱԱԾ քննիչի լիազորությունները: Դրանք նախատեսված են նաեւ Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթներով»:
Մեղադրող դատախազն ընդգծեց, որ պաշտպանի միջնորդության մեջ վիճարկվում է ԱԱԾ քննչական դեպարտամենտի կարգավիճակի հարցը. «Նախ պետք է հասկանալ՝ ինչ ասել է կարգավիճակ. դա իրավունքների եւ պարտականությունների ամբողջությունն է, որը, ինչպես նշեցի, նախատեսված է Քրեական դատավարության մասին օրենսգրքով, ուստի որեւէ բան, որը չի բխում օրենքից, ըստ էության, չկա»:
Պաշտպան Ինեսսա Պետրոսյանը, ի պատասխան դատախազի առարկությանը, ասաց, որ դա չէր բխում միջնորդության հիմնավորումներից:
Ամբաստանյալ Տարոն Ավետիսյանի պաշտպան Հրանտ Անանյանն էլ հայտնեց, որ միջնորդությանը միանում է մասամբ. «ՍԴ դիմելու մասով առարկություն չունեմ, կասեցնելու մասով ունեմ, քանի որ կասեցման դեպքում կխախտվի ամբաստանյալների՝ գործը ողջամիտ ժամկետում քննելու իրավունքը»:
Լսելով կողմերին՝ նախագահող դատավոր Դավիթ Բալայանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Այն կհրապարակվի այսօր՝ 15:30-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT