Բնակարանամուտ՝ կիսակառույցում 10 ձմեռ անցկացնելուց հետո

28/11/2019 schedule16:26

Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում բնակարանամուտ են տոնել: Սկզբում նկուղում, ապա կիսակառույցում դժվար օրեր անցկացրած Տեր-Սահակյանները վերջապես տանտեր են դարձել: Բազմանդամ ընտանիքը երկար տարիներ զուրկ է եղել այդ հնարավորությունից: Տասնամյակների միակ առաջընթացը եղել է նկուղային հարկից կիսակառույց տեղափոխվելը, որի շինարարությունը նախաձեռնել է ընտանիքի պապը՝ Մհերը: Նրա սկսածը հնարավոր է եղել ավարտին հասցնել ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ միայն:

 

Գործընկեր կազմակերպությունների ղեկավարներն ու թիմերն ամռանը կամավորական աշխատանքներ են իրականացրել Ծովինարում: Հերթական այցի նպատակն ավարտված շինարարության վերջնական արդյունքը տեսնելն ու կառուցված տան մեջ ուրախ առիթը նշելն է եղել: Տեր-Սահակյաններն անցյալում են թողել դժվար օրերի հիշողությունները: Այժմ փորձում են նոր կյանք կառուցել և վերականգնել իրենց առողջությունը, որը տուժել է տեղանքին բնորոշ խստաշունչ եղանակի հետևանքով՝ նկուղում և կիսակառույցում ապրած տարիներին:

 

«Այս երջանկությանը երկար ենք սպասել։ Անհնար է նկարագրել ուրախությունս, երբ տեսնում եմ՝ թոռներս վազվզում են լայն ու լուսավոր, տաք ու ապահով տան մեջ։ Ցանկանում եմ, որ բոլոր ընտանիքները վայելեն նման երջանիկ պահեր»,- ասել է Մհերը։

 

«Երկար տարիներ այս ծրագրի իրականացման ընթացքում կարևոր դիտարկումներ ենք արել: Մեր աչքի առաջ բազմաթիվ ընտանիքներ հաղթահարել են տարիների հուսահատությունն ու անզորության զգացումը: Դա ամենակարևոր ձեռքբերումն է: Ամռանն այս տարածքը շինհրապարակ էր ընտանիքի ու մեր կամավորների համար: Աշխատում էինք ոգևորությամբ. բոլորիս միավորում էր օգտակար լինելու նպատակը: Մեզ միացել էին անգամ տան փոքրերը, որոնց ներկայությունը մեծացնում էր պատասխանատվության զգացումը: Տեղի եղանակային  պայմանները մեղմ չեն, և մենք գիտակցում էինք, թե որքան կարևոր էր մինչև ձմեռ գործն ավարտին հասցնելը: Այսօր արդեն բնակարանամուտ ենք նշում, և դա հրաշալի է: Ուրախ եմ հերթական ընտանիքի կյանքում արձանագրված դրական փոփոխության համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 

«Բնակարանաշինության ծրագրի հաջողության գրավականն այն է, որ ընտանիքներն իրենք են դառնում իրենց տների կառուցողն ու պատասխանատուն: Այսպիսով, սեփական տանիք ունենալու ցանկությունը դառնում է իրական և տալիս է ցանկալի արդյունք: Հերթական բնակարանամուտն է այսօր, մեր աշխատանքում ամենասպասված պահը՝ արդյունքները տեսնելու ժամանակը»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

 

Տարիների համագործակցության շնորհիվ Գեղարքունիքի մարզի 6 համայնքում կառուցվել կամ վերանորոգվել է 8 տուն։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1634 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի