Երևան
12 °C
«Հայկական ժամանակ»-ն այսօր գրել էր, որ արդեն երկար ժամանակ է՝ բազմաթիվ քաղաքացիներ են ահազանգում, բողոքում վերջին շրջանում ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տրամադրվող ինտերնետ կապի ծառայությունների որակից, մասնավորապես՝ «BIT1» ինտերնետ ծառայությունից:
Հրապարակմանն ի պատասխան, պարզաբանում է ներկայացրել ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Հայկական ժամանակ» օրաթերթի հարգելի խմբագրություն
Սույնով ցանկանում ենք պարզաբանում ներկայացնել օրաթերթի առցանց տարբերակում տեղ գտած՝ «Յիրիկյանի սաղ բարեգործությունները մենք ենք անում. բողոքներ ՎիվաՍել-ՄՏՍ-ից, ինչ է առաջարկում ընկերությունը» 30.10.18 հրապարակման առնչությամբ:
Հոդվածում հիշատակվող բաժանորդի՝ Վահե Բաբուչիևի վերաբերյալ տվյալներ «Հայկական ժամանակ»-ը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությանը չի ներկայացրել՝ այն բաժանորդների շարքում, որոնց մասին ընկերությունը տեղեկացվել էր լրագրողի կողմից: Ընկերության աշխատակիցը կապվել էր բաժանորդների հետ ու մանրամասն ներկայացրել BIT ծառայությունից նրանց օգտվելու հետ կապված մանրամասները։ Նշված բաժանորդներին ՎիվաՍել-ՄՏՍ-ի համապատասխան համակարգից SMS ծանուցումներն ուղարկվել են ժամանակին՝ ներառյալ ծառայության ավտոմատ երկարացման հնարավորության մասին, սակայն բաժանորդներն այդ հնարավորությունից չեն օգտվել։
Բաժանորդների համաձայնությամբ՝ նրանց կողմից ծառայության օգտագործումը ուսումնասիրելուց հետո նրանց առաջարկվել է անցում կատարել «Y» սակագնային պլանի։ Ընկերության աշխատակիցը բացատրել է, որ բաժանորդների կողմից ինտերնետի այդօրինակ սպառման ծավալները կարող են բավարարվել «Y» սակագնային պլանի առաջարկած պայմաններով, այն է՝ ամենատարածված 5 մեսինջերներով շփվելու համար ինտերնետի անսահմանափակ տրամադրումով։
Չենք բացառում, որ Վահե Բաբուչիևը նույնպես առնչվել է հրապարակման մեջ ներկայացված խնդրին, այն է՝ սոցիալական ցանցերով հաղորդակցության առանձնահատկություններով պայմանավորված, տվյալների ներբեռման կամ վերբեռման ընթացքում, BIT ծառայության շրջանակներում տրամադրված 200 ՄԲ ինտերնետի սպառվելուն պես, ավտոմատ կերպով, մեգաբայթերը սկսել են հաշվարկվել բաժանորդի կողմից ակտիվացված սակագնային պլանով նախատեսված՝ ինտերնետի սակագներով։ Ձեր կողմից բաժանորդի վերաբերյալ տվյալներ տրամադրելու դեպքում, և վերջինիս համաձայնությամբ, այս դեպքում նույնպես, մենք պատրաստ ենք ուսումնասիրել բաժանորդի կողմից BIT ծառայության օգտագործման մանրամասները, նրան նույնպես տրամադրել անհրաժեշտ բաժանորդային աջակցություն։ Բաժանորդներին որակյալ ծառայությունների մատուցումը և նրանց գոհունակությունն առաջնահերթ կարևորություն են ներկայացնում ընկերության համար։
Միևնույն ժամանակ, հարկ ենք համարում նշել, որ ձեր վերոհիշյալ հրապարակումը, ներառյալ՝ վերնագիրն ու հրապարակման մեջ տեղ գտած որակումները, հանիրավի վնասում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործարար համբավին՝ փորձելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի սոցիալական պատասխանատվության առաքելությունը կապել կոմերցիոն գործունեության հետ, ինչը չի համապատասխանում իրականությանը։
Ընկերությունը մինչ օրս ավելի քան 29 միլիարդ դրամ է ներդրել Հայաստանի տարբեր ոլորտներում իրականացվող կորպորատիվ պատասխանատվության ծրագրերում, օգնելով սահնանամերձ բնակավայրերին, իրականացնելով բնակարանաշինական, առողջապահական, բնապահպանական, մշակութային, IT ոլորտի, կրթական, և այլ ծրագրեր։
Մեր վրդովմունքն ու տարակուսանքն ենք հայտնում առ այն, որ միտումնավոր կերպով փորձ է կատարվում բաժանորդների հետ կապված հարցերը (որոնց, ի դեպ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատշաճ արձագանքել է և այդ մասին խմբագրութայնը տեղեկացրել) օգտագործել ընկերության գործունեությունը վարկաբեկելու նպատակով։
Հիմք ընդունելով վերոհիշյալը՝ նախ խնդրում ենք տրամադրել Վահե Բաբուչիև օգտատիրոջ/բաժանորդի տվյալները, որպեսզի կապվենք նրա հետ և տրամադրենք բաժանորդային անհրաժեշտ աջակցություն, ինչպես դա արեցինք այլ բաժանորդների դեպքում, և ապա՝ հեռացնել խնդրո առարկա հրապարակումը կամ՝ հրապարակել սույն պարզաբանումը։
Շնորհակալություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին
Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին
Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ
Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը
Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին
Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT