Երևան
12 °C
Արդեն երկար ժամանակ է՝ բազմաթիվ քաղաքացիներ են ահազանգում, բողոքում վերջին շրջանում ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տրամադրվող ինտերնետ կապի ծառայությունների որակից, մասնավորապես՝ «BIT1» ինտերնետ ծառայությունից:
Քաղաքացիները հայտնում են, որ այն ժամանակվանից, երբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տրամադրվող մեկօրյա անսահմանափակ ինտերնետը դարձավ սահմանափակ՝ ի հայտ եկան մի շարք խնդիրներ: Բոլոր այն բաժանորդները, որոնք օգտվում էին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ինտերնետ ծառայությունից, ստիպված եղան հարմարվել ցանցի կողմից տրամադրվող անհարմար պայմաններին, ինչը, սակայն զգալիորեն հարվածում է իրենց գրպանին:
Բաժանորդներն այսօր նշում են բազմաթիվ դեպքեր, երբ ծառայության սպառման մասին նամակը մի քանի րոպե ուշ նկատելու պատճառով հաշվից բավականաչափ գումար է զրոյացել: Նրանք 1000-ից մինչեւ 5000 դրամի չափով գումարի անհետացման դեպքեր են նշում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներից Վահե Բաբուչիեւ անունով օգտատերը նշում է եւս մի թերություն, այն է՝ «BIT1» ծառայությունից ավտոմատ ակտիվացման համակարգը շատ հաճախ չի գործում, չնայած որ ակտիվացված է լինում: «Յիրիկյանի սաղ բարեգործությունները մենք ենք անում, փաստորեն՝ անկախ մեզնից»,- ֆեյսբուք սոցիալական ցանցում բազմաթիվ բողոքների կողքին գրել է Վահե Բաբուչիեւը:
Բաժանորդները հայտնում են, որ երբ ակտիվացնում են 100 դրամանոց, (200ՄԲ) կամ 150 դրամանոց (500 ՄԲ) «BIT1» ինտերնետ ծառայությունը, մեգաբայթների սպառման մասին զգուշացնող նամակը գրեթե միշտ մի քանի վայրկյան ուշ է հասնում, մինչ այդ՝ հաշվից գանձելով բավականաչափ գումար:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների բարձրացրած խնդիրների վերաբերյալ ՀԺ-ի ուղարկած գրավոր հարցմանն ի պատասխան ՎիվաՍել-ՄՏՍ-ից շնորհակալություն հայտնեցին խնդիրների վերաբերյալ տեղեկացնելու համար: Հայտնեցին, որ մեր կողմից տրամադրած մի քանի հեռախոսահամարներով կապ են հաստատել իրենց այն բաժանորդների հետ, որոնք դիմել էին «BIT1» ծառայության հետ կապված խնդիրներով:
ՎիվաՍել-ՄՏՍ-ից նաեւ փոխանցեցին, որ բաժանորդներին տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն: Ընկերությունը տեղեկացրել է բաժանորդներին, որ 100 դրամի դիմաց ակտիվացված՝ 200 ՄԲ ինտերնետի ծավալը սպառելուց անմիջապես հետո, երբ սոցիալական ցանցերի աշխատանքի առանձնահատկություններով պայմանավորված՝ տվյալների ներբեռնումը կամ վերբեռնումը եղել է դեռեւս ընթացքում, ինտերնետի 1 ՄԲ-ի արժեքը սկսել է հաշվվել ըստ բաժանորդի կողմից օգտագործվող սակագնային պլանի նախատեսած սակագնի:
Բաժանորդներին տրամադրած խորհրդատվության ընթացքում նրանց առաջարկվել է անցում կատարել «Y» սակագնային պլանին: Ընկերության կողմից մշակված «Y», ինչպես նաև «X» սակագնային պլաններն անսահմանափակ ինտերնետ են նախատեսում հինգ առավել շատ կիրառվող՝ Viber, WhatsApp, Facebook Messenger, Zangi եւ Telegram մեսինջերների օգտագործման համար: Փաթեթների շրջանակներում տրամադրվող, համապատասխանաբար՝ 5ԳԲ եւ 10ԳԲ ինտերնետը սպառելու դեպքում անգամ, մեսինջերները կշարունակեն մնալ լիովին հասանելի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին
Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին
Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ
Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը
Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին
Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT