ԳԱԱ ինստիտուտները բուհերի ֆակուլտետների հետ պարտադիր միավորելու խոսակցությունները թյուրըմբռնման հետեւանք են. Կարաբեկյան

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի գիտությանն ու գիտությունների ազգային ակադեմիային (ԳԱԱ) վերաբերող հատվածը նույնպես լուրջ դիմադրության է հանդիպել: Մտահոգություններ են հնչում, որ ԳԱԱ ինստիտուտները բուհական համակարգի մեջ տարրալուծելով կորցնելու ենք գիտությունը, իսկ համալսարանները դրանից առանձնապես չեն շահելու:

Օրենքի նախագծի ընդդիմախոսները վկայակոչում են նաեւ Վրաստանի ու Ղազախստանի փորձը՝ նկատելով, որ այդ երկրները գնացել են այս ճանապարհով ու արդեն ափսոսում են դրա համար: Հայաստանի ակադեմիայում քննարկել են օրենսդրական նոր նախաձեռնությունը եւ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությանը (ԿԳՄՍՆ) առաջարկել այն հետ կանչել եւ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կազմակերպել քննարկումներ հիմնական հայեցակարգային  սկզբունքային դրույթների վերաբերյալ:

«ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից ԳԱԱ-ին ներկայացվել էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը, որի վերաբերյալ ԳԱԱ-ն ԿԳՄՍ նախարարին ներկայացրել է ամփոփ գրավոր կարծիք՝ կցելով համակարգի գիտական կազմակերպությունների գրավոր կարծիքները: Օրենքի նախագծի աշխատանքային տարբերակում նշված չէ, թե ինչ խնդիր է լուծում այն, սակայն հստակ է մի բան, որ դրանում  հիմնովին կազմաքանդված է ԳԱԱ համակարգը: Հետևաբար, այդպիսի մոտեցման հետևանքները խիստ բացասական են լինելու ՀՀ գիտության բնագավառի համար»,- կարծում է ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

ԳԱԱ եզրակացությունն, ըստ նրա, կազմվել է՝ հիմք ընդունելով համակարգի գիտական կազմակերպություններում, բաժանմունքներում քննարկումների և առանձին անդամների կարծիքները: «Նախագծի վերաբերյալ ներկայացրել ենք հայեցակարգային և սկզբունքային դիտողություններ: Ինչպես նաև արձանագրվել է, որ առկա իրավակարգավորումների պայմաններում ԳԱԱ համակարգի և ընդհանրապես ՀՀ գիտական կազմակերպությունների կողմից իրականացվող հետազոտություններն արդիական և միջազգային բարձր մակարդակի են, ունեն գիտական ու գիտատեխնիկական կարևոր նշանակություն»,- հավելում է ակադեմիայի նախագահը :

Եզրակացության մեջ նաեւ նշել են, որ ներկայումս գործող օրենքների պայմաններում ՀՀ բարձրագույն կրթության և գիտության ոլորտները ունեն փոխկապակցվածության բարձր մակարդակ, միևնույն ժամանակ, այդ ոլորտները առանձին զարգացող և ինքնուրույն գործող ոլորտներ են: «Իսկ դրանց միավորումը մեկ օրենքում որևէ հիմնավորմամբ (այդպիսի հիմնավորում էլ չկա) արդարացված չէ»,- նկատում է Ռադիկ Մարտիրոսյանը:

Ընդգծում է, որ ԳԱԱ նախագահությունը 2006թ. սկսած իրականացրել է համակարգի գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ, որոնք ունեցել են կառուցվածքային և բովանդակային բնույթ: Հետագա տարիներին իրականացվել է համակարգի գիտական կազմակերպությունների՝ 2012-2016 թթ. գործունեության արդյունավետության գնահատում, իսկ դրան հետեւել է ոլորտի հետագա զարգացմանը միտված առաջարկների ձեւակերպումը : «Մշակվել են այդ առաջարկներից բխող միջոցառումներ, որոնք արդեն իրականցվում են: Այնպես, որ բարեփոխումների իրականացում միշտ էլ ցանկալի է: Սակայն դրա համար պետք է ունենալ ոլորտում գոյություն ունեցող փաստարկված հիմնախնդիրների լուծումների վերաբերյալ հայեցակարգ, որը չկա»,- ասում է Ռադիկ Մարտիրոսյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինքը ե՞ւս իր բացասական կարծիքը հիմնավորում է Վրաստանի ու Ղազախստանի չհաջողված փորձով, եւ եթե այո, ինչն է հիմք տալիս մտածելու, որ Հայաստանում անխուսափելիորեն պետք է տեղի ունենա նույնը ու հնարավոր չլինի հաջողության հասնել՝ առանց կրկնելու նշված երկրների թույլ տված սխալները, մանավանդ որ հաջող փորձ ևս աշխարհին հայտնի է: «Նախ պետք է հասկանալ, թե որն է ԿԳՄՍ նախարարության հիմնավորումը՝ միավորելու ԳԱԱ ինստիտուտները բուհերի համապատասխան ֆակուլտետների հետ: Եթե դա այն է, ինչ որ մինչև հիմա ասվել է, թե իբր բուհերում գիտություն չկա կամ ցածր մակարդակի է, ապա դա ուղղակի ևս մի փաստ է, որ չպետք է գործող գիտական համակարգը քանդել»,- պատասխանում է Մարտիրոսյանը:

«ԳԱԱ համակարգի ինստիտուտների միացումը բուհերին նշանակում է նրանց զրկել միջազգային ակադեմիական գիտական լայն համագործակցության բազմաթիվ ծրագրերից, որը հանդիսանում է նրանց ֆինանսավորման աղբյուրներից մեկը: Նշված միջոցառումը, բացի ֆինանսական հարցերից գիտական կազմակերպություններին դուրս կհանի մեծ դժվարություններով ձևավորվող եվրոպական գիտական ընդհանուր տարածքից, կընդհատվեն ստեղծված գիտատեխնիկական կապերը»- կանխատեսում է ԳԱԱ նախագահը:

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը մշակելիս արդյոք հաշվի է առնվել Վրաստանի և Ղազախստանի չհաջողված փորձը եւ ինչ երաշխիք կա, որ Հայաստանը խուսափելու է այդ փորձի կրկնությունից: ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը պատասխանեց. «Ելնելով այն բանից, որ հղում է կատարվում Վրաստանի և Ղազախստանի փորձին, կարող եմ ենթադրել, որ խոսքն այստեղ ոչ թե գիտական համակարգի, այլ Գիտությունների ազգային ակադեմիայի մասին է, որի կառավարման ներքո գործող 34 գիտական կազմակերպությունները ընդամենը մի մասն են գիտության ընդհանուր համակարգի։ Այնպես որ, որքան հասկանում եմ, հարցը վերաբերում է ավելի շուտ ոչ թե գիտությանը, որին վերաբերող իրավահարաբերությունները բավարար չափով կարգավորված են օրենքի նախագծով, այլ ներկայիս Գիտությունների ազգային ակադեմիայի հետագա կարգավիճակին և կառուցվածքին։ Այդ առումով կարող եմ ասել հետևյալը. օրենքի նախագիծը որևէ կերպ չի կանխորոշում Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում գործող գիտական կազմակերպությունների հետագա կարգավիճակը և ենթակայությանն առնչվող խնդիրները։ Օրինագիծը նախատեսում է, որ գիտական կազմակերպությունները (իսկ Ակադեմիայի կազմում գործող այդպիսիններն ունեն պետական ոչ առևտրային կազմակերպությունների կարգավիճակ) կունենան, ինչպես և պահանջվում է նման կազմակերպաիրավական ձև ունեցող կազմակերպությունների համար, կառավարման խորհուրդներ: Այսինքն կունենան ինքնակառավարման ավելի բարձր կարգավիճակ: Իսկ թե ինչպես դրանք կկառուցեն իրենց հարաբերությունները Ակադեմիայի նախագահության հետ կորոշեն ինքնուրույն»։

Սամվել Կարաբեկյանը նկատում է, որ գիտության ոլորտում դեռ պահպանվում է բարձրագույն կրթության և գիտության համակարգերի ժամանակավրեպ անջրպետվածությունը. գիտության ոլորտը շարունակում է բաժանված մնալ մի կողմից ակադեմիական (ԳԱԱ կազմում իրականացվող) և գերատեսչական (տարբեր գերատեսչությունների ներքո գործող), մյուս կողմից՝ բուհական, իրարից խիստ տարանջատված հատվածների՝ դրանով իսկ խոչընդոտելով կրթության և գիտահետազոտական գործունեության արդյունավետ համագործակցության մոդելների ձևավորումը, հետազոտահենք կրթական ծրագրերի իրականացումը բուհերում և գիտության ոլորտում երիտասարդ որակյալ ներուժի ներգրավումը։

«Այդ երկու հատվածների ինտեգրումն ապահովելու նպատակով օրենքի նախագծում անհրաժեշտ հիմքեր են դրվում գիտահետազոտական կազմակերպությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների տարբեր աստիճանների համագործակցության, ինչպես նաև ինտեգրման համար՝ գիտական կազմակերպություններին ինքնուրույն գործելու, հետազոտական ցանցեր և կոնսորցիումներ ձևավորելու կամ բուհերի կազմում որպես գիտահետազոտական ինստիտուտներ ընդգրկվելու իրավական հիմքեր ստեղծելով։ Կցանկանայի կրկին շեշտել, որ ԳԱԱ գիտական ինստիտուտները բուհերի ֆակուլտետների հետ պարտադիր միավորելու որևէ իրավակարգավորում օրենքի նախագծում առկա չէ, այնպես որ նման խոսակցությունները կարող են վերագրվել լավագույն դեպքում թյուրըմբռնմանը»,- եզրափակում է նախարարի խորհրդականը:

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության եւ «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան»-ի ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակության պատասխանատվությունը կրում է հեղինակը եւ այն չի արտացոլում Եվրոպական միության եւ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի տեսակետները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4751 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը